ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սփյուռքում ոչ մի համայնք այնքան չի ազդվում Հայաստանում տեղի ունեցող սոցիալ, քաղաքական և մշակութային զարգացումներից որքան՝ Իրանի հայ համայնքը

Իրանահայ համայնքն իր բազմադարյա պատմությամբ և Իրանի մշակութային, կրոնական, հասարակական և արդյունաբերական ներուժով անկասկած մեծ դերակատարություն է ունեցել Իրանի մշակութային և հասարակական կյանքում, ինչպես նաև տեխնիկական ու առևտրական զարգացումների ոլորտներում։

Անկասկած, դա տեղի է ունեցել Իրանի հասարակության և հայ քրիստոնյա համայնքի օրինակելի համակեցության և հանդուրժողականության համատեքստում, որն բացառիկ երևույթ է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի անկայուն երկրներում: Հատկանշական է, որ Իրանը կրոնների ու ցեղերի խաչմերուկ է ճանաչված: Շատ քիչ կրոններ կլինեն, որոնց հետքը Իրանում նկատելի չլինի: Իրանցի միաստված մարգարե Զրադաշտից բացի՝ Իրանում հետևորդներ են ունեցել Աբրահամյան կրոնները՝ հրեականությունը, քրիստոնեությունն ու իսլամը: Բնականաբար Իրանի ընդարձակ տարածքում հիշատակություններ են մնացել մեծ կրոնների անցյալից, որոնք Իրանում կրոնների հետևորդների խաղաղ համակեցության մասին են վկայում և մարդկային մշակութային ժառանգության մի մասն են համարվում:

Իրանահայ համայնքը մի կողմից ունենալով ազգային, կրոնական, դավանական և մշակութային առանձնահատուկ ինքնություն և պատմություն, իսկ մյուս կողմից՝ ազդվելով Իրանի քաղաքակրթական և տեղի մշակութային տարրերով ու պարսիկ ժողովրդի հոգեբանական հատկություններով, կարողացել է ազդելով ու ազդվելով շրջապատի մշակույթից ու հասարակության ազգային ավանդույթներից ու սովորույթներից, նույնպես առանձնակի կարևոր դերակատարություն ունենալ Իրանի մշակութային և սոցիալական կյանքում և իր դրոշմը կնքել Իրանի բազմադարյա փայլուն պատմության վրա, միաժամանակ պատմության ընթացքում իր ներդրումն ունենալ Իրանի մասով՝ հարևան իսկ մեզ համար հիմնական հայրենիք՝ Հայաստանի հետ սոցիալական, մշակութային և անկախությունից հետո առևտրատնտեսական գործընթացների վրա և միևնույն ժամանակ խիստ ազդվելով Հայաստանում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացումներից շարունակել իր հասարակական և մշակութային կյանքը՝ հարաբերաբար Հայաստանի հետ:

Կսակած չկա, որ հայկական Սփյուռքում ոչ մի համայնք այնքան չի ազդվում Հայաստանում տեղի ունեցող սոցիալ, քաղաքական և մշակութային զարգացումներից որքան՝ Իրանի հայ համայնքը, քանի որ Հայաստանն՝ Իրանի սահմանակից ու բարեկամ միակ քրիստոնյա երկիրն է, որն ունի պատմական, մշակութային և ինչու չե նաև տնտեսական աղերսներ Իրանի հետ: Մյուս կողմից Իրանի հայ համայնքը ավանդաբար խիստ կապված է Հայաստանի հետ և ցանկացած փոփոխություն և զարգացում անմիջականորեն ազդում է իրանահայ համայնքի հասարակական, կրոնական և մշակութային կյանքի վրա։

Այս առումով, բնականաբար 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած, ժողովրդական խաղաղ թավշյա հեղափոխությունը և 2020 թվականին արցախյան 44 օրյա պատերազմը և դրան հաջորդող դեպքերն ու Իրան Հայաստան հարաբերությունների զարգացումները չեր կարող խորը ազդեցություն չունենաել  իրանահայության սոցիալական մշակութային և ազգային կյանքում։

Մի խոսքով, այսօր գիտակցելով Հայ-իրանական բազմակողմանի հարաբերությունների ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը, արտագաղթի վտանգից ժամանակավորապես զերծ մնացած իրանահայությունն իր հայապահպանման խարիսխը գտնում է նոր ժողովրդավարական Հայաստանում և այն որ՝ Հայաստանը կարող է խթանել իրանահայության նյութական և բարոյական ռեսուրսների ներգրավմանը հայրենիք և փոխադարձաբար օգնել երկկողմանի շահերի և արդար պայմաններում զարկ տալ, Հայ-իրանական և իրանահայ համայնքի բիզնեսի և ներդրումային համատեղ նախագծերի զարգացմանն ու իրականացմանը:

Սա մի բացառիկ առիթ է, որին պետք է գիտակցեն և հատուկ ուշադրություն դարձնեն Հայաստանի  իշխանությունների պատասխանատու մարմինները, ինչպես նաև Իրանահայ համայնքի ազգային և եկեղեցական մարմինները:

2018 թվականից ի վեր Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդական խաղաղ թավշյա հեղափոխություն և ժողովրդի մեծամասնության կամքով ու կայացած ազատ ընտրությունների ժողովրդի ձայնով ընտրվել է  վարչակազմ, որի նպատակներն ուղղված է մեր ժողովրդի հասարակական և քաղաքական և տնտեսական կjանքում լուրջ բարեփոխումներ առաջացնել և դա բացառիկ առիթ է հայրենակարոտ և Հայաստանից լուրջ ակնկալիքներ ունեցող սփյուռքահայության համար, որպեսզի մնալով այս համահայկական առաջադիմական հոսանքի կողքին, փորձել հիմքեր ստեղծել Հայաստանի հետ համագործակցություններն ընդլայնելու և առողջ մթնոլորտում միմյանց զարգացման, առաջադիմության և անկասկած հայ ժողովրդի անվտանգությունը և միասնությունը պահպանելու համար քայլեր ձեռնարկել:

Սահակ Շահմուրադյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
սաուդյան,արաբիան,սպառնում,կրճատել,նավթի,մատակարարումը,քանի,որ,իրանի,գործարքը,մոտենում,է , Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Սաուդյան Արաբիան սպառնում է կրճատել նավթի մատակարարումը, քանի որ Իրանի գործարքը մոտենում է
Էր Ռիադի ներկայիս դիրքորոշումը «հաստատում է, որ Սաուդյան Արաբիան համաշխարհային բեմում ավելի համահունչ է մնում Ռուսաստանին, քան Միացյալ Նահանգներին»: Հայտնում է National Interest-ը։
հռոմի,պապի,ուղերձն,այս,հրատապ,խնդրի,վերաբերյալ,է , Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Հռոմի պապի ուղերձն այս հրատապ խնդրի վերաբերյալ է
Կոնգրեսը բավականաչափ աշխատանք չի կատարել ԱՄՆ-ում արհեստական բանականության կարգավորման վրա՝ միանալու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի առաջարկին՝ տեխնոլոգիան կարգավորող համաշխարհային պայմանագրի վերաբերյալ, POLITICO-ին ասաց սենատոր Մարկ Ուորները( Mark Warner):
եմ,ավելացում,հայաստանում.,նուրբ,եւ,մշուշոտ,բաժանարար,գծեր , ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ ավելացում Հայաստանում. նուրբ եւ մշուշոտ բաժանարար գծեր
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հանձնակատար Բորելը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը կայացրել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու որոշում: Այդպիսով, ներկայիս 138 դիտորդների թիվը կհասնի 209-ի:
հայաստանը,«գազային,գերտերությունների»,համագործակցության,կենտրոնում.,թակարդ,ադրբեջանի,համար , Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
Հայաստանը «գազային գերտերությունների» համագործակցության կենտրոնում. թակարդ Ադրբեջանի համար
2017 թվականի աշխատանքային առաջին օրը՝ հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի և Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
խաղաղության,խաչմերուկ,կյանքի,կոչելու,գործում,հհ-ն,ակնկալում,իրանի,ներգրավվածությունը.,վահան,կոստանյանի,հոդվածը,irna-ում,հայաստան-իրան , «Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
«Ի՞նչ է առաջարկում պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար. Վահան Կոստանյանի հոդվածը IRNA-ում
Հայաստանն ակնակալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում:
հասարակությունը,զարմանալիորեն,համբերատար,ներում,է,ամեն,ինչ,բացի,հանճարեղությունից:,օսկար,ուայլդ , Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է  ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Հասարակությունը զարմանալիորեն համբերատար է, ներում է ամեն ինչ, բացի հանճարեղությունից: Օսկար Ուայլդ
Ոչ ոք չգիտի, թե ինչ կանի ամբոխը, առավել ևս նա ինքը. Աֆորիզմներ քաղաքականության մասին:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: