ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչ տվեց եռակողմ հանդիպումը Հայաստանին, Ռուսաստանին ու Ադրբեջանին․ Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությունը

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպանն ու դրա արդյունքներով ընդունված հայտարարությանը։

«Սոչիի եռակողմ հայտարարությամբ
 
Ռուսաստանը

-փորձեց ձևական լուծել Ադրբեջան-Հայաստան նորմալացման գործընթացում իր ձևական ներգրավվածության հարցը, որը առկախվել էր Բրյուսելյան ու Վաշինգտոնյան ձևաչափերի ակտիվացման խորապատկերին. Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքն էլ կա։ Բայց ընդամենը դա, 

-Հայաստանին ու Ադրբեջանին ստորագրել տվեց, որ Արցախում ռուսական խաղաղապահության պահանջը կա, ավելի դժվարացնելով հատկապես Ադրբեջանի կողմից դրանց հանելու խնդիրը. ըստ էության, ժամկետի լրանալուց 2 տարի առաջ Ադրբեջանը հաստատում է, որ նրանք պետք է մնան, քանի որ կարևոր դեր են խաղում... Սա Բաքվին ահագին կկաշկանդի արևմտյան հարթակներում խնդիրը բարձրացնելու հարցում...

-վերաթարմացրեց կողմերի «նվիրվածությունը» նախկին եռակողմ հայտարարություններին' որպես դրանցով առաջ շարժվելու հենք...

-ներառեց Բրյուսելյան ու Վաշինգտոնյան հարթակների որոշումները' միմյանց տարածքային ամբողջականությունները, ինքնիշխանությունները հարգելու, սահմանները ուժով փոխելու անթույլատրելիությունը և Ալմա-Աթիի պայմանագիրը, ՄԱԿ կանոնադրությունը հարգելու հարցը։ Ռուսաստանը հույս ունի, որ արևմտյան օրակարգերը իր տակ բերելով կիմաստազրկի դրանք։ Բայց դա այդպես չի լինի։ 

Հայաստանը 
-հավելյալ ևս մեկ անգամ փակեց իր ազգային ինքնիշխանության հաշվին միջանցք տալու հարցը, ևս մեկ (միգուցե քիչ ՕԳԳ ունեցող) փաստաթղթային հիմք ստացավ ադրբեջանական ագրեսիան ետ շրջելու նորմատիվ հիմք ստեղծելու համար։ Ռիսկը' Ադրբեջանը ստացավ այդ ամենը սելեկտիվ մեկնաբանության ենթարկելու փոքրիկ պատուհան' թե բոլոր մայրաքաղաքներում հասել է նրան, որ Հայաստանը ստիպված է ճանաչել Արցախն իր կազմում։ Բայց բարեբախտաբար ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնը չեն փակել ու չեն փակելու Արցախի խնդիրը։ Դա միայն Ադրբեջանին է թվում։
 
-Ավելի մեծ է ռիսկը նրա, որ միջանցք չստանալուց զայրացած Ալիևը փորձի ինքնիշխանության ռեժիմ տարածել Լաչինի միջանցքի վրա, ընդհուպ պատժելու համար փորձել «հովհարային փակել». իսկ սա կոնֆլիկտ է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, քանի որ Հայաստանն այնտեղ հանձնել է ավելին, քան պետք է հանձնել, ըստ որում' Ռուսաստանի մեղքով ու թույլտվությամբ, հետևաբար ինքը պետք է կռիվ տա, որ Լաչինի միջանցքի ներկայիս դե ֆակտո ոչ ադրբեջանական վիճակը պահպանվի...

Մնացածը արդեն դատարկաբանություն է։ Ինչպես քանիցս ասել եմ' Ռուսաստանը խաղը տանում ու տանելու է նրան, որ մյուս մրցակից ֆորմատները չաշխատեն, Արևմուտքը և կոնֆլիկտի կողմերը ճարները կտրված համակերպվեն ու ճանաչեն այն, ինչ կա՝ ռեգիոնալ անվտանգության ռուսական ճարտարապետությանն ու կոնֆլիկտի լուծման հետաձգման ու ստատուս-քվոյի հետաձգման ռուսական պլանին։ Բայց դա էլ չի լինելու, քանի որ մինչփետրվար24-յան Ռուսաստանն այլ բան էր աշխարհում ու Կովկասում, հետ24-յան Ռոըսաստանը' այլ բան...

Այնպես որ հայկական կողմը պետք է արագ փորձի օգուտներ ստանալ կարճաժամկետ խնդիրների լուծման տեսքով, ու քանի որ արդեն մեր անվտանգային օրակարգի խնդիրները բավական հետաքրքիր դիվերսիֆիկացված են, բայց և լեգիտիմացված բոլոր մայրաքաղաքներում, շարունակի անել այն, ինչ արել է վերջին ամսում' դիվերսիֆիկացված լուծումներ»։
 
 
Աղբյուր՝ civic.am
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: