ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի Առաջին Հանրապետության մեր պետական այրերը․ Միքայել Վարանդյան

Ծանոթանանք և իմանանք, մեծարենք ու պատվենք. պատմաբան, գրող, հրապարակախոս և փիլիսոփա, պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ Միքայել Վարանդյան, կամ ինչպես մտերիմներն էին նրան անվանում՝ Վարանդեցի Միքայել Հովհաննիսյան (1872 – 1934):

Ավարտվել է Շուշիի ռեալական ուսումնարանը, հետագայում՝ Ժնևի և Ցյուրիխի համալսարանները: Միքայել Վարանդյանը եղել է հայկական անկախ պետականության ստեղծման գաղափարախոս, այդ հարցի կայուն գաղափարակիր և նվիրյալ, համարել է, որ այդ պետության ստեղծումն ու զարգացումը հենց պետք է դիտվեն որպես հայության ձգտումների գերագույն իղձն ու նպատակը, որ միայն ինքնիշխան պետականության գոյության պարագայում հնարավոր կլինի ապահովել ազգի գոյությունը, նրա անվտանգությունն ու զարգացումը:

1919թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի պատգամավոր: Հաշվի առնելով եվրոպական լեզուներին, այդ թվում նաև իտալերենին նրա տիրապետելը և, առհասարակ, եվրոպական սոցիալ – դեմոկրատիայի միջավայրին և հոսանքներին նրա քաջածանոթ լինելը և եվրոպական հասարակությանը տարիների ընթացքում հայ ազգի խնդիրներին հաղորդակից դարձնելու նրա փորձը, 1920-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Մ.Վարանդյանին նշանակում է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Իտալիայում: Դիվանագիտական ծառայությունից զատ Վարանդյանը Իտալիայում իր ծանրակշիռ մասնակցությունն է բերել նաև «ՆԵՄԵՍԻՍ» գործողության իրականացմանը այդ երկրի տարածքում:

Միքայել Վարանդյանը որպես գաղափարախոս, իր ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում պայքար է մղել ընդդեմ բոլշևիկյան գաղափարախոսության, մշտապես շեշտել է ռուսական վտանգի առկայությունը հայության համար, խիստ անհաշտ է եղել հայ բոլշևիկների նկատմամբ, մշտապես շեշտել նրանց օտարահպատակ և խիստ հակազգային բնույթն ու էությունը:

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: