ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ինչո՞ւ էր աղմկում Զատուլինը

Հոկտեմբերի 15-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվել էր ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի հարցազրույցը։ Թվում է՝ ինչ առանձնահատուկ բան կա այն բանում, որ «պրոհայկական դիրքավորում» ունեցող Զատուլինը հարցազրույց է տալիս։ Ըստ էության՝ ոչ մի։ Սակայն, ուշագրավ են նրա արտահայտած մտքերը, որոնք պատճառ դարձան նրան Հայաստանում անցանկալի անձ ճանաչելու համար։

Հարցազրույցի առաջին մասում Զատուլինը դիմում էր յուրատեսակ շանտաժի՝ նշելով, որ ՀՀ-ն ցանկանում է բարեկամություն անել բոլորի հետ, սակայն պետք է հասկանա, որ Լեռնային Ղարաբաղում գտնվում են ռուս խաղաղապահները։ Ըստ նրա տրամաբանության՝ հավասարակշռված քաղաքականություն բոլոր կողմերի հետ հնարավոր չէ, Հայաստանը ստիպված պետք է հարկադրաբար «բարեկամություն» անի այն պետության հետ, որը «գետնի վրա» ներկայություն ունի ռեգիոնում։

Հռոմի Պապից ավելի կաթոլիկ գտնվելով՝ նա նեղսրտում է, թե ՀՀ-ում իզուր են ակնկալում, որ ՌԴ-ն պետք է ներքաշվի Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների մեջ, դա կանի միայն այն դեպքում, երբ «իրական վտանգ» սպառնա, իսկ Ադրբեջանն «ընդամենը մի քանի կիլոմետր է ներխուժել ՀՀ տարածք»։ Ռուս պաշտոնյան, հավանաբար, կայսերական դիրքերից է նայում այս խնդիրներին՝ հայ-ռուսական հարաբերությունները դիտարկելով ենթակա-վերադաս պրիզմայով։ Զատուլինը մոռանում է, որ ՀՀ-ն չունի տարածքային այն հսկայածավալ խորությունը, ինչ Ռուսաստանը, և ադրբեջանական զորքերը ոչ թե «մի քանի կիլոմետր» են ներխուժել ՀՀ տարածք, այլ հասել են Ջերմուկից 8.5 կմ հեռավորության վրա։

Զատուլինը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվում է կռվել Լեռնային Ղարաբաղի համար՝ պատասխանատվությունը գցելով ՌԴ վրա։ Այս նախադասության ներքո դժվար է դիտավորություն չտեսնել։ Հազիվ թե Զատուլինը մոռացած լինի, որ դեռևս 1990-ականներից ՌԴ-ն ինքն է անընդհատ փորձել բանակցային գործընթացում ներառել ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման դրույթը Լեռնային Ղարաբաղում, ինչպես, ասենք, «լավրովյան պլանը»։ Զատուլինյան այս արձանագրումը ծնում է հակառակ հարցադրումը՝ այդ դեպքում ինչի՞ համար են ռուսաստանյան խաղաղապահները, եթե տեղի բնակչությանն սպառնացող վտանգների դեպքում չպետք է կատարեն այն, ինչին կոչված են իրենք։ Որպես Ռուսաստանի սրտացավության նշան՝ Զատուլինը մատնանշել է, որ այս տարի իր երկրից ՀՀ է մուտք գործել 2 միլիարդ դոլար։ Սա, կարծես, արդեն ուղղված լինի անբավարար գրագիտությամբ լսարանին, քանզի նվազագույն գրագիտություն ունեցող մարդը հասկանում է, որ այդ գումարը Հայաստան են բերել պատերազմից խուսափող և ՀՀ տեղափոխվող ռելոկանտները։

Այդուհանդերձ, Զատուլինի հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը «միջանցքին» վերաբերողն է։ Այստեղ նա փորձում է ՀՀ ներքաղաքական դասավորությունը, ՌԴ-ի ներկայությունը միջանցքի պահանջի գործում և տարածաշրջանային զարգացումները դասավորել մեկ զամբյուղում՝ նախ ցույց տալու համար, որ ՌԴ-ն այդ հարցում ճնշումների չի դիմում Հայաստանի վրա, ապա՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալու անհրաժեշտությունը կապում է միջանցքի խնդրի հետ։ Պետդումայի պատգամավորը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, հետևաբար նա է համաձայնել միջանցք տրամադրել։ Եվ ուրեմն, եթե ՀՀ քաղաքացիները 2021թ. ընտրություններում վերընտրել են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին, ապա պետք է համակերպվեն միջանցքի տրամադրման հետ։ Եթե ՌԴ-ն միջանցքի հարցում շահագրգիռ կողմ չէ, ի՞նչու է Զատուլինը զայրալից խուճապով փորձում հերքել դա։ Վերջապես, ինչո՞ւ է Զատուլինը մոռանում ՌԴ նախագահի այն ձևակերպումը, որ ինքն է գրել նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստը։

Կ. Զատուլինին ՀՀ-ում անցանկալի անձ ճանաչելու լուրը, ինչպես և ենթադրելի էր, իրարամերժ արձագանք գտավ ներհայաստանյան տիրույթում։ Մի մասը, մասնավորապես, մատնանշում է, որ Զատուլինը հայամետ գործիչ է, և այլ քայլը հարված է հայ-ռուսական հարաբերություններին։ Սակայն հարց է ծագում՝ հայամետությունը դրսևորվում է ՀՀ ներքին խնդիրներին խառնվելո՞վ, փաստերը գիտակցված կերպով խեղաթյուրելո՞վ՝ երբեմն քողարկված, երբեմն էլ՝ ակնհայտ շանտաժով։ Հայ-ռուսական հարաբերությունները, իրականում, տուժում են Զատուլինի նման «հայամետ» գործիչների առկայությունից, որը այդ հարաբերությունները դիտարկում է պատմական անցյալի իմաստավորման ժառանգությունը շալակած՝ չկարողանալով ձերբազատվել այդ հարաբերությունները հպատակի և տիրողի շրջանակում տեղավորելու գայթակղությունից։

radar.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: