ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական պարարվեստի Կոմիտասը

Պարային շարժումների գրառման գյուտարարը Բազմադարյա ու բազմաշերտ հայ մշակույթը, որ եղել է մեր գոյատեւման ու ազգային ինքնության ամենախոսուն վկայագիրը, մշտապես ունեցել է նաեւ այնպիսի նվիրյալ մշակներ, ովքեր սրբել են ժամանակների փոշին՝ փրկելով մեր ոգեղեն գանձերը մոռացության անթափանց մշուշից: Մի Գարեգին Սրվանձտյան «Սասնա Ծռեր» սքանչելի վիպասքն էր գրառելու, հանճարեղ Կոմիտասը՝ հայոց երգը, իսկ մի Սրբուհի Լիսիցյան իր ողջ կյանքն էր նվիրաբերելու հայոց էթնիկ պարին, ճիշտ այնպես, ինչպես հայ երգի վեհափառը՝ հայկական երգերի պարագայում…

Նրա ճակատագիրը թերեւս բոլորովին այլ ընթացք ունենար, եթե թբիլիսաբնակ ծնողները 
քամահրանքով նայեին ուսման կարեւորությանը, եթե չապրեին ու ներծծված չլինեին մշակութային կյանքով. հայրը հայտնի մտավորական, հասարակական գործիչ, մանկավարժ եւ ազգագրագետ Ստեփան Լիսիցյանն էր, մայրը՝ Եկատերինան, նույնպես մանկավարժ էր, գիմնազիայի հիմնադիր: Նրանք հրատարակում էին «Հասկեր» մանկական հանդեսը, խմբագրում «Տարազ» շաբաթաթերթը՝ գործակցելով հայ մշակույթի երեւելիների հետ՝ Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Ղազարոս Աղայան, Լեւոն Շանթ, Փանոս Թերլեմեզյան, Եղիշե Թադեւոսյան, այլք: Ահա այս միջավայրում էր հասակ առել հետագայում պարային շարժումների գյուտի հեղինակ դառնալու կոչված Սրբուհի Լիսիցյանը:
Ծնողները միջոցներ չեն խնայում, որպեսզի իրենց դուստրը մեկնի Մոսկվա օտար լեզուներ, բանահյուսություն ուսանելու եւ վերադառնա ու շարունակի իրենց հրատարակչական գործը: Գուցեեւ աղջկա կյանքն այդպես էլ ընթանար, եթե իր սովորելու տարիներին այդքան նորաձեւ չլինեին աշխարհահռչակ ամերիկուհի Այսեդորա Դունկանն ու նրա պարարվեստը: Այս հրապուրանքն էլ նրան տանում է Ի. Չերնեցկայայի պարարվեստի ստուդիա: Բոկոտն, հունական թեթեւ զգեստով պարերը հիացնում էին Սրբուհուն, միայն թե ինքը համոզված էր, որ յուրաքանչյուր շարժում պետք է մտածված եւ հստակ լինի:
Քսան տարեկանում՝ 1917-ին, վերադառնում է ծննդավայր եւ նույն թվականին հիմնում ասմունքի, ռիթմի եւ պլաստիկայի ստուդիան: Կարճ ժամանակ անց ստուդիայի համբավը տարածվում է ամենուր, հասնում անգամ իրեն՝ Այսեդորային, ով, սակայն, ոչ միայն չի հավանում Սրբուհու ոճը, այլեւ չարախնդում է. ամերիկուհու համար անընկալելի էր, թե ինչու պետք է պարը ոչ թե հոգու պոռթկում լինի, այլ հստակ գրված շարժումների հաջորդականություն: Մինչդեռ Լիսիցյանի ստուդիան, որն ուներ 100 սան, հիրավի մեծ համբավ էր վայելում, նրանց ելույթները դիտելու էր գալիս նաեւ ինքը՝ Իոսիֆ Ստալինը: 1924 թ. հայուհու հիմնադրած ստուդիան վերածվում է Թբիլիսիի ռիթմի եւ պլաստիկայի ինստիտուտի:
1930 թ. Սրբուհի Լիսիցյանը տեղափոխվում է մայր հայրենիք: Նույն թվականին նրա ջանքերի շնորհիվ Երեւանում բացվում է ռիթմի, պլաստիկայի եւ ֆիզկուլտուրայի ուսումնարանը: Նա ղեկավարում է սովորողների ազգագրական համույթը եւ ստուդիան: Վեց տարի անց բացվում է պարարվեստի ուսումնարանը, որի առաջին տնօրենը դառնում է ինքը: Այդ նույն շրջանում սկսում է գրի առնել ժողովրդական պարեր եւ թատերախաղեր: Հայկական ժողովրդական պարերի՝ Լիսիցյանի գրառումներն ու տեսական վերլուծությունները ոչ միայն առաջինն էին հայ պարարվեստի պատմության մեջ, այլեւ ունեին հիմնարար նշանակություն:
Սրբուհի Լիսիցյանի գործունեության հաջորդ նվաճումը շարժումների գրառման համակարգի ստեղծումն էր: Ուսումնասիրելով մինչ այդ գոյություն ունեցող գրառման համակարգերը, նա վեր է հանում եւ հաշվի առնում իր նախորդների բոլոր թերացումները, յուրացնում ամենայն արժեքավորը: 1940 թ. Մոսկվայում լույս է տեսնում նրա «Շարժման գրառումը» աշխատությունը: Լիսիցյանական գրառման նորագույն սկզբունքի շնորհիվ երեւան են բերվում շարժողական, բառային, երաժշտական, պատկերավորման տեքստերը, վեր հանվում լեզվաբանական, պատմական, աշխարհագրական շերտերը: Պարարվեստի պատմության մեջ այս ամենն առաջինը կյանքի են կոչվում վաստակաբեռն հայուհու հայտնագործությամբ:
Մեղվաջան պարարվեստագետը գրանցել է հայկական ժողովրդական պարեր, թատերայնացված գործողություններ, բեմադրել դրանք, հավաքել ազգագրական եւ բանահյուսական մեժաքանակ նյութեր, Մ. Բարխուդարյանի համահեղինակությամբ գրել «Նարինե» բալետը, ռուսերեն թարգմանել Լեւոն Շանթի, Ստեփան Զորյանի, Դերենիկ Դեմիրճյանի դասական գործերից: Իսկ նրա «Հայկական հինավուրց պարեր» մեծարժեք գիրքը վաղուց ի վեր ուսումնական ձեռնարկ է, առանց որի անհնար է պատկերացնել պարարվեստի ուսումնառությունը համապատասխան եւ համանման կրթօջախներում:
Հակոբ Սրապյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: