ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանին թելադրում են վերջնագրերով, որովհետև Հայաստանը հայտնվում է մեն մենակ ռուս-թուրքական դաշինքի դեմ

Lragir.am-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը

Պարոն Խզմալյան, Սոչիում սպասվում է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը, ի՞նչ նպատակ է հետապնդում Ռուսաստանն այս քայլով։

Եթե նկատել եք, վերջին շրջանում Ռուսաստանը փորձում է, եթե մեղմ ասենք, հայելանման քաղաքականություն վարել, իսկ եթե մի քիչ ավելի կոպիտ՝ կապիկություններ է անում։ Ռուսաստանն ուղիղ կրկնում է այն քայլերը, որոնք անում է Արևմուտքը։ Քանի որ սեփական նախաձեռնությամբ Ռուսաստանը բոլորովին այլ քաղաքակություն է վարում, ստացվում է այնպես, որ Արևմուտքի նախաձեռնությունը Ռուսաստանը փորձում է պարզապես վարկաբեկել և միաժամանակ մեղադրում է Արևմուտքին, որ Արևմուտքը խլում է այդ նախաձեռնությունը։ Իմիջիայլոց, Ռուսաստանը միանգամայն ճիշտ է նկատել, որ Արևմուտքը խլում է այդ նախաձեռնությունը։ Եվ կա շատ հետաքրքիր հանգամանք, ԱՄՆ Պետդեպի խոսնակն ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք պետք է ընտրեն այն ձևաչափը, որը նպատակահարմար է իրենց համար։ Սա դիվանագիտական լեզվով ակնարկ էր առ այն, որ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես նաև Հայաստանին ու Թուրքիային նստեցնել երկխոսության առանց Ռուսաստանի միջնորդության, ուղիղ։ Եվ մենք տեսնում ենք, որ երբ Ռուսաստանը բացակայում է այդ բանակցություններից, արդյունքները միանգամայն այլ են։ Երբ Ռուսաստանը ներկա է, բացակայում է Հայաստանի տեսակետը, Հայաստանին թելադրում են վերջնագրերով, որովհետև Հայաստանը հայտնվում է մեն մենակ ռուս-թուրքական դաշինքի դեմ։ Ահա թե ինչու է Ռուսաստանն այդքան նյարդայնացած և ահա թե ինչու պետք չէ այդքան մեծ կարևորություն տալ այս եռակողմ ձևաչափին։ Այն արդեն սպառվել է, և Փաշինյանը գրեթե ստիպված է մասնակցում դրան, որպեսզի նրան չմեղադրեն։ Այստեղ ընդամենը անբովանդակ խոսակցություններ են հիմնականում, ըստ իս՝ դա այլևս չի ազդում իրական զարգացումների վրա։

Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։

Իրական զարգացումները հետևյալն են։ Եթե ամեն ինչ մնար անփոփոխ, ապա մենք կունենայինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերջնարդյունքն ու հետևանքները։ Սակայն հանուն արդարության պետք է հաստատել, որ բոլոր ելևէջներով հանդերձ, Հայաստանը երկու տարի անց փաստացի դուրս է եկել այդ պարտվողական և խիստ կրավորական, խիստ անբարենպաստ դիրքից՝ շնորհիվ ԱՄՆ և Եվրամիության՝ նախ և առաջ Ֆրանսիայի ուղիղ աջակցության։ Ուրիշ հարց է, թե ինչ շահ է այստեղ հետապնդում Արևմուտքը։ Բարեբախտաբար, այդ շահը կա, և այդ առումով իրավիճակն էականորեն տարբերվում է 1920 թվականի իրավիճակից։ 2020-2022 թվականներին Արևմուտքը ոչ թե քրիստոնեական համերաշխությունից է ելնում, այլ շատ հստակ աշխարհքաղաքական շահերից։ Եվ այստեղ Հայաստանն ու մեր տարածաշրջանը դիտվում են որպես ռուս-ուկրաինական պատերազմի հարավային ռազմաճակատ։ Ռուսաստանի և Թուրքիայի հիմնական նպատակներն էին Սևծովյան-Կասպյան տարածաշրջանը դարձնել ռուս-թուրքական ավազան, լիճ։ Եվ իրենց դա պատերազմի առաջին ամիսներին հաջողվեց։ Դա պետք է բերեր «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, սակայն հենց քաղաքական զարգացումները, Արևմուտքի միջամտությունը, Իրանի դիրքորոշումը բերեցին նրան, որ մենք հիմա կարող ենք հակադրվել այդ ռուս-թուրքական նախագծին։

Բարեբախտաբար Հայաստանից հիմա այդքան էլ շատ բան կախված չէ։ Եթե շատ բան կախված լիներ, մենք պետք է ավելի անհանգստացած լինեինք, որովհետև ներկա իրավիճակում, քաղաքական այս բևեռացման, տնտեսական անհստակության, բանակի բացակայության, ԱԱԾ և ուժային այլ կառույցների, մեղմ ասած, տարօրինակ դիրքորոշման պայմաններում Հայաստանը շատ քիչ շանսեր կունենար պահպանելու պետականությունը, որովհետև ռուսական ազդեցությունը դեռ մեծ է։ Բայց այն հանգամանքը, որ միջամտել է Արևմուտքը և որ Հայաստանը գրեթե միակ կետն է, որտեղ համընկնում են ԱՄՆ և Իրանի շահերը, դա բերում է բարենպաստ զարգացումների Հայաստանի համար։

lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: