ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ալեն Սիմոնյան․Մենք մեր գոյությունը պետք է պահպանենք

Չենք կարող ասել՝ մենք մահանում ենք, բայց մինչև վերջ հավատարիմ ենք մնալու, անկախ նրանից՝ նա մեզ պաշտպանո՞ւմ է, թե՞ ոչ։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը փոխո՞ւմ է արտաքին քաղաքականության կուրսը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ արդար և ազնիվ չեն պնդումները, թե Հայաստանը արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն է կատարում. «Հայաստանը պարզապես ցանկանում է պաշտպանել իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, իսկ եթե մեր դաշնակիցները չեն պատրաստվում իրենց պայմանագրային պարտավորություններով աջակցել մեզ, իրենց խնդիրն է, ոչ թե մեր»։ 

Այս առիթով ԱԺ նախագահը զուգահեռ տարավ 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության հետ՝ ասելով, թե մեր գործընկերները սիրում են իրենց խոսքում կրկնել, որ Ցեղասպանությունը ճանաչել են, բայց մոռանում են, թե 100 տարի առաջ ինչպես է եղել հայերիս ցեղասպանությունը: 

«Այդ ինչպե՞ս ստացվեց, որ թուրքերը որոշեցին կոտորել մեզ, ինչպե՞ս եղավ, որ 100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, մենք մենակ մնացինք հարևան ցեղասպան թուրքերի առաջ։ Ես չեմ մեղադրում կոնկրետ և միայն Ռուսաստանին, ես ասում եմ՝ մենք մեր գոյությունը պետք է պահպանենք։ Չենք կարող ասել՝ մենք մահանում ենք, բայց մինչև վերջ հավատարիմ ենք մնալու, անկախ նրանից՝ նա մեզ պաշտպանո՞ւմ է, թե՞ ոչ։ Ես դրան պատրաստ չեմ»,- ընդգծեց նա։

civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: