ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ կնոջ դիմանկարը Իրանում

Հայկական համայնքում հայ կանանց դերակատարությունը բանակի հետ են համեմատում, քանի որ մեծ է նրանց ներդրումը համայնքի պահպանման և հզորացման մեջ:

Իրանահայ համայնքը պատմական մեծ անցյալ ունի, սակայն հենց 17-րդ դարի սկզբին Շահ Աբասի կողմից կազմակերպած հայ ժողովրդի

Իրանահայ համայնքը պատմական մեծ անցյալ ունի, սակայն հենց 17-րդ դարի սկզբին Շահ Աբասի կողմից կազմակերպած հայ ժողովրդի բռնագաղթը նոր երանգավորում տվեց դարեր առաջ Իրանում հաստատված հայ համայնքին: Արարատյան դաշտավայրից և հարակից գավառներից բռնի տեղահանված շուրջ 300 000 հայեր տարածվեցին Իրանում երեք ուղղություներով` դեպի Ատրպատական, Թեհրան և Սպահան: Հայերի գալով` Իրանում սկսեց ծաղկել մշակույթը, առևտուրը, արհեստներն ու արդյունաբերությունը։

Իրանահայ համայնքն այսօր շուրջ 60 000 անդամ ունի, որի մեծ մասը` 50 000-ը կենտրոնացած է Թեհրանում: Հայկական համայնքում հայ կանանց դերակատարությունը բանակի հետ են համեմատում, քանի որ մեծ է նրանց ներդրումը համայնքի պահպանման և հզորացման մեջ:

«Հայ կին», «Անահիտ», «Արմենուհի», «Անի», «Հայ կանանց բարեգործական ընկերությունը», Թեհրանի հայ կին եկեղեցասիրաց միություն` սրանք հայ կանանց միություններ են Թեհրանում, որոնք հիմնականում կազմվել են` բավարարելու որոշակի կարիքների, այդ թվում չքավորներին, փախստականներին օգնելու, ծերերին խնամք, անուսում կանանց և աղջիկներին կրթություն տալու, ձեռագործ, գորգագործություն ուսուցանելու համար:

Կանանց միությունների շարանը համալրվում է Սպահանում: Փերիայի շրջանի միակ հայաբնակ Բոլորան գյուղում կանայք դեռ մի քանի տարի առաջ են տարազը փոխարինել առօրյա հագուստով:

Սակայն հայ կանայք միայն տարազով ու ամոթխածությամբ չէ, որ առանձնանում են: Դեռ մի դար առաջ Նոր Զուղայում հայ կանայք ձեռագործ ու ասեղնագործ աշխատանքներ էին անում, գորգեր էին գործում և իրենց աշխատանքների վաճառքի գումարը դնում էին եկեղեցի, դպրոց, մշակութային օջախներ կառուցելու համար:

Սպահանում եւս կան կանանց միություններ: Փերիայում եղած Բոլորան գյուղը միակն է, ինչ առայժմ հայ բնակիչներ ունի: Բոլորանում միայն քանի տարի է, ինչ կանայք տարազներ չեն կրում: Սակայն պետք է մատնանշեմ, որ Իրանում միայն հագուստը եւ համեստությունը չէ, որ հայ կանանց ոտքի է կանգնեցրել: Դարեր առաջ Նոր Ջուղայում հայ կանայք գորգեր էին հյուսում եւ գումարներ վաստակում, որի միջոցով էլ կառուցում էին դպրոցներ, եկեղեցիներ եւ մշակութային հայապահպան կրթօջախներ:

Իրանում եղած հայ կանանց ժամանակակից դիմանկարները բազմազան են: Այս օրերում հայ կանայք համայնքային եւ իրանական ընկերություններում զբաղեցնում են նշանակալի պաշտոններ: Հայ կանայք Իրանում վաստակել են աստղագիտության, քանդակագործության եւ բեմական հագուստների «Մոր» մականունները:

Ժամանակակից Թեհրանում հայ կնոջ դիմանկարը շատ բազմազան է: Թեհրանի հայ կանայք այսօր ղեկավարում են տարբեր պաշտոններ թե՛ հայկական համայնքում և թե՛ իրանական գրասենյակներում: Երգն ու պարը, նկարչությունն ու քանդակագործությունը վերելք էր ապրում: Հատկանշական է, որ Իրանի աստղագիտության, քանդակագործության, բեմական հագուստի ձևավորման «մայր» կոչումը հենց հայ կանանց է շնորհվել: Նրանք այսօր շարունակում են ստեղծագործել և աշխատել Իրանի Իսլամական Հանրապետությունում:

chaikhana.media



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(12) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(11) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(10) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։
թեհրանում,մի,խումբ,իրանահայ,գործիչների,մասնակցությամբ,«ի,զորակցություն,արցախի»,հանրահավաք,տեղի,ունեցել․,ալիևի,ռեժիմի,տմարդի,քայլերը,դատապարտող,ելույթներ,են,հնչել,ընդունվել,բանաձև,որը,փոխանցվելու,է,մակ-ի,գրասենյակին , Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։
պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: