ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թեհրանը կրկնում է արդեն մի քանի շաբաթ՝ Կովկասում սահմանների անձեռնմխելիության մասին

Անցյալ շաբաթը Հայաստանում հնարավոր է գնահատել որպես «իրանյան» շաբաթ: Կապանում բացվեց Իրանի հյուպատոսությունը, այդ առիթով Հայաստան ժամանեց Իրանի արտգործնախարարը, որն այստեղ հանդիպեց իր հայաստանցի գործընկերոջն ու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հուսեյն Աբդոլահիանը հերթական անգամ բարձրաձայնեց այն, ինչ Թեհրանը կրկնում է արդեն մի քանի շաբաթ՝ Կովկասում սահմանների անձեռնմխելիության մասին: Հայաստանում իհարկե Իրանի արտգործնախարարը խոսեց ընդհուպ աննախադեպ շեշտադրումով՝ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Իրանը խոսել էր թեմայի մասին տարբեր կերպ, նույնացրել անգամ Հայաստանի սահմանը՝ Իրանի սահմանի և «կարմիր գծերի» հետ, բայց անվտանգության նույնության շեշտադրումով խոսքը աննախադեպ է և հարկ արձանագրել, որ այն ամենևին արարողակարգային լինել չի կարող, քանի որ խոսքը վերաբերում է կարևորագույն կատեգորիայի:

Իրանն ունի մեղմ ասած բավարար պետական-քաղաքական ավանդութային հետագիծ, պատկերացնելու համար, որ հատկապես արտաքին գործերի նախարարի մակարդակով այդօրինակ համեմատականները կամ զուգահեռները չեն կարող լինել ընդամենը հնչեցվող խոսքեր, դրանք ենթադրում են ծանրակշիռ քաղաքական տողատակ: Բայց, արդյո՞ք այն, ինչ ընկալվում է Հայաստանի հանրության շրջանում: Ասել կուզի, արդյո՞ք դա նշանակում է, որ Իրանը պատրաստ է ցանկացած գնով ապահովել Հայաստանի անվտանգությունը և մասնավորապես Սյունիքի անձեռնմխելիությունը, այնպես, ինչպես կապահովի իր տարածքի և սահմանի ամբողջությունը: Հայաստանում հանրության մի ստվար մաս այդ հայտարարությունները ընկալում է հենց այդպես, և այդպիսի ընկալում մատուցվում է նաև քաղաքական և մեդիափորձագիտական շրջանակներից: Մինչդեռ, հարկ է թերևս հասկանալ, որ նույնացնելով Հայաստանի և Իրանի անվտանգությունը, Թեհրանը առնվազն շոշափում է մի բավականին նուրբ տողատակ, որը Երևանում պետք է նկատել, հաշվի առնել, և որի հետ Երևանը պարտավոր է աշխատել՝ նվազագույնը խնդրահարույց իրավիճակներ չավելացնելու համար:

Բանն այն է, որ Իրանը Հայաստանի անվտանգությունն իր անվտանգության հետ նույնացնում է մի շրջափուլում, երբ Հայաստանը նկատելի սերտացնում է Արևմուտքի հետ իր գործակցությունը և մեսիջները, և ոչ միայն քաղաքական այրերի, այլ ընդհուպ վարչապետի տիկնոջ գործունեության մակարդակում, որի ընդգծված օրինակը Աննա Հակոբյանի այցն էր Ֆրանսիա՝ Ելիսեյան խալատ, Բրիջիիտ Մակրոնին հյուր, և գրառումը՝ այդ այցի հետ կապված: Ամբողջ խնդիրն այն է, որ Իրանը Հայաստանի անվտանգության հետ իր անվտանգությունը նույնացնում է այն ժամանակ, երբ Հայաստանն իրեն ավելի ու ավելի է նույնացնում արևմտյան ուղղության հետ: Սա նշանակում է, որ, կամ իրանյան վարչակազմը այդ կերպ փորձում է «միջնորդավորված» ակնարկ հղել Արևմուտքին՝ որ արևմտյան ուղղությամբ աշխատանքի միջոցով Հայաստանի անվտանգության բարձրացումը Իրանը դիտում է նաև անուղակիորեն իր անվտանգության հարց, կամ լիովին հակառակը՝ Իրանը ակնարկում է, որ Արևմուտքը Հայաստանում կամ Հայաստանն Արևմուտքում՝  Իրանը կդիտարկի որպես Արևմուտքի ներկայույթյուն իր «թիկունքում»: Առավել ստույգ, թե հատկապես որ տրամաբանությունն է գերակշռում Թեհրանի աննախադեպ ձևակերպումներում, թերևս հնարավոր կլինի ասել միայն բավականին խորհրդապահական տեղեկատվության որոշակի պաշար տնօրինելու դեպքում: Դատելով հրապարակի վրա եղած տեղեկատվության համադրումից, հնարավոր է եզրակացնել, որ Հայաստան-Արևմուտք սերտ գործակցությունը մտահոգում է Թեհրանին իր անվտանգության մարտահրավերի, այսինքն բավականին խորը աստիճան:

 

Եզրակացություն, որ ամուր է թվում հատկապես Ռուսաստանի հետ Իրանի աննախադեպ խորը գործակցության առկայության պայմաններում: Բոլոր պարագաներում, անկասկած է, որ Երևանն ու Թեհրանը պետքէ անցնեն առավել կոնկրետ և անկեղծ խոսակցության, եթե իհարկե չեն անցել դրան և Աբդոլահիանի չհայտարարված իրանյան այցն այդ մասին չէր: Մյուս կողմից, Հայաստանն իհարկե երբեք դեմ չի եղել և թերևս դեմ չի լինի հաշվի առնել Իրանի անվտանգության մտահոգությունը: Պարզապես Հայաստանն ամենից առաջ ունի իր և Արցախի սեփական մտահոգություն, ու բարդագույն աշխարհաքաղաքական պայմաններում «խաչաձև» կրակի տակ այդ մտահոգությունը առաջացնող ռիսկերը բազմակողմ կառավարելու հրամայական:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

1in.am

 
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: