ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու և գործելու․ այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

Մարդը պետք է ծնվի տեղին ու ժամանակին, ու գոյությունը նրա պետք է անհրաժեշտ լինի եւ պետք է ունենա նշանակություն. այսպես էր կարծում հայ կինոյի մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ով իր ստեղծագործական կյանքով դարձավ հայկական թատրոնի հիմնասյուներից մեկը։ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, նրա ծննդյան օրն է։ «Ֆիլմ» թերթի գլխավոր խմբագիր, կինոլրագրող, Հայաստանի եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանն, ով բազմաթիվ անգամներ առիթ է ունեցել անձամբ շփվելու Սոս Սարգսյանի հետ՝ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նկատում է՝ ինչքան Սոս Սարգսյանը մեզնից ֆիզիկապես հեռանում է, նույնքան նրա ոգեղենը, մեզ թողած նրա ստեղծագործական ժառանգությունը մեծանում է:

«Նրա հետ ծանոթացել եմ կես դար առաջ «Ֆիլմ» թերթի խմբագրությունում: Մեր մեծերին նվիրված հոդվածաշար էինք հրապարակելու, խնդրեցի, որպեսզի նա հեղինակի: Պիտի տեսնեիք նրա նվիրումը, պատասխանատվության զգացումը, խորքային գնահատականներն իր կոլեգաներին՝ Հրաչյա Ներսիսյանին, Ավետ Ավետիսյանին, Դավիթ Մալյանին, Գուրգեն Ջանիբեկյանին»,-պատմում է Մաթոսյանն ու շեշտում՝ հիմա Սարգսյանն է նրանց նման այդպիսի մի մեծություն, հայի նրա տեսակը 21-րդ դարի մեր ժողովրդի էտալոնն է` պահպանված հայոց լեռներում:
«Սոս Սարգսյանին ես միշտ անվանել եմ մեր ժամանակների Հովհաննես Թումանյան, եւ դա գերագնահատանք չի եղել: Ես մի գրքույկ եմ հրապարակել, որտեղ ամփոփվել են իմ՝ նրա հետ ունեցած հարցազրույցները։ Ասում էր. «Գիտե՞ս, Ռոբերտ, մի սոսկալի երեւույթ կա այս աշխարհքում: Չգիտեմ ինչից է գալիս, դա հիվանդությո՞ւն է, ի՞նչ է, ո՞նց է ծնվում մարդու մեջ. անունը վախ է, սոսկալի մի բան, մարդուն տակնուվրա անող մի բան: Գիտե՞ս, 1915 թվականը հայ ժողովրդի մեջ բուն դրած վախից նաև սկսվեց: Թուրքերը կարողացան մեր աչքի պեծը կոտրել: Սկզբում մեր մեջ վախ ներարկեցին, հետո սկսեցին սրի քաշել: Գերմանացի նշանավոր արևելագետ, Հայկական հարցի գիտակ Յոհաննես Լեփսիուսն ասում է, որ եթե մի երեք Մուսա լեռ լիներ, գործն այլ ընթացք կունենար: Բայց, որովհետև համատարած վախ էր մտել մեր ժողովրդի մեջ` մեծից փոքր, ուժեղից՝ թույլ վախվորած էին, էդ վախն ամբողջ ազգը կոլոլեց, վախը փաթաթվեց վզին, և միլիոնավոր մարդիկ մոլորվեցին ու մորթվեցին: Հարցնում ես` ի՞նչը կցանկանայի, որ չկրկնվեր: Ես կուզեմ, որ հայ ազգը այլևս այդ վախի զգացողությունը չունենա»»,-պատմում է Մաթոսյանն ու ընդգծում՝ Սոսն ամբողջ մի մշակույթ է:
Կինոլրագրողն ասում է՝ ապա մի փորձեք մտովի  կինոյից հանել նրա ստեղծագործական ժառանգությունը, ինչքա՜ն կաղքատանան կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի «Եռանկյունին»,«Մենք ենք, մեր սարերը», «Նահապետը», Գրիգոր Մելիք-Ավագյանի «Խնձորի այգին» և բազում այլ ֆիլմեր, որոնցում առանցքային դերակատար է եղել Սոս Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այդկերպ մենք ոչ միայն կաղքատանանք, այլ նաև հայ մշակույթը պահող սյուներից մեկը կպակասի:
«Մի ուրիշ շերտ է Սոս Սարգսյան հայն ու քաղաքացին։ Ես շնորհակալ եմ բարձրյալին, որ նրա հետ հաղորդակցվել եմ...Նրա խոսքը պահպանվել է «Ֆիլմ», «Գեղարվեստ» թերթերում , «+Կինո» ամսագրում ու իմ գրքույկում»,-եզրափակեց Մաթոսյանը:
Լիանա Սարգսյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: