ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գիտությունն Իրանում երկար պատմություն ունի

Գիտություն, որը երկար պատմություն ունի այս երկրում, իսկ ժամանակակից դարաշրջանում մեծ մարդիկ են աշխատում այս ոլորտում։

«Իրանի ֆիզիկայի և քիմիայի ընկերություն» անունով Իրանի ֆիզիկայի ասոցիացիան դոկտոր Մահմուդ Հեսաբիի ղեկավարությամբ ստեղծվել է 1931 թվականին, նպատակ ունենալով բարելավել և ընդլայնել ֆիզիկայի գիտելիքներն Իրանում։ Այս ասոցիացիայի նպատակներից էր բարձրացնել Իրանում ֆիզիկայի կրթության և գիտելիքների ու տեղեկատվության մակարդակը: Գիտություն, որը երկար պատմություն ունի այս երկրում, իսկ ժամանակակից դարաշրջանում մեծ մարդիկ են աշխատում այս ոլորտում։

Հին ժամանակներից մարդիկ փորձում էին հասկանալ նյութի վարքագիծը և իմանալ, թե ինչու՞ տարբեր նյութեր տարբեր հատկություններ ունեն: Ինչու՞  որոշ նյութեր ավելի ծանր են: Մինչ Արիստոտելը,  ֆիզիկայի հետ կապված հետազոտությունները հիմնականում արվում էին աստղագիտության ոլորտում։

Բայց երբեմն սնահավատություններ էին հորինվում և առաջարկվում տեսություններ, որոնք հաճախ սխալ էին:

17-րդ դարում Գալիլեյն առաջին անգամ փորձեր արեց՝ օրինականացնելու ֆիզիկայի տեսությունները։ Նա ձևակերպեց տեսություններ և հաջողությամբ փորձարկեց մի քանի արդյունքներ: Գալիլեյից հետո Նյուտոնը հորինեց իր հայտնի օրենքները, որոնք համապատասխանում  են փորձին:

Ֆիզիկան գտավ իր գիտական ​​և գործնական տեղը և օրեցօր առաջադիմեց, նրա թեմաները լայնացան, այնքանով, որքանով ֆիզիկայի օրենքները ներառում են ատոմի ամենափոքր չափերից մինչև աստղագիտական ​​ամենամեծ չափերը։ Ֆիզիկան այժմ ամուր կապված է մնացած գիտությունների հետ և դեռ արագ զարգանում է: Իրանում ֆիզիկայի գիտությունը գիտնականների ու գիտական ​​շրջանակների կողմից անցյալից ի վեր լրջորեն դիտարկվել է որպես հիմնարար գիտություններից մեկը, և այս ոլորտում աշխատել են անվանի մեծեր։

Իրանում համալսարանական ֆիզիկայի հիմնադիր, պրոֆեսոր Մահմուդ Հեսաբին  բազմաթիվ ծառայություններ է մատուցել Իրանում գիտության առաջընթացին և իրանցի ամենահայտնի գիտնականներից է:

Մահմուդ Հեսաբին ծնվել է 1281 թվականի էսֆանդին (1903 թվականի փետրվար) Թեհրանում։ Մանկության առաջին չորս տարին անցկացրել է Թեհրանում, իսկ յոթ տարեկանում տարրական կրթությունը ստացել է Բեյրութում։ Միաժամանակ մորից սովորել է կրոնական ուսմունքներ և պարսկական գրականություն։ Նա անգիր գիտեր Ղուրանը և Հաֆեզի Դիվանը և լիակատար իմացություն ուներ Սաադիի Բուստան և Գոլեստան գրքերի, Ֆերդուսիի Շահնամեի, Մոլավիի Մասնավիի և Ֆարահանիի գրվածքների բովանդակությանը։ Դրանից հետո ուսումը շարունակել է Բեյրութի ամերիկյան քոլեջում եւ 17 տարեկանում ստացել գրականության բակալավրի աստիճան, իսկ 19 տարեկանում՝ կենսաբանության բակալավրի կոչում։ Ապա ավարտել է Բեյրութի ֆրանսիական ճարտարագիտական ​​ֆակուլտետը՝ ճանապարհաշինարարական ճարտարագիտության ճյուղում։ Բացի այդ, նա սովորել է բժշկություն, մաթեմատիկա և աստղագիտություն, իսկ 25 տարեկանում ստացել է ֆիզիկայի դոկտորի կոչում՝ գերազանց որակավորմամբ։

Չնայած ամերիկյան լաբորատորիաներում աշխատանքային լավ  պայմաններին՝ պրոֆեսոր Հեսաբին որոշեց վերադառնալ Իրան։ Հայրենիք վերադառնալուց հետո նրա գործողությունները զգալի ազդեցություն են ունեցել երկրի զարգացման վրա։  Իրանում առաջին տեխնիկական և մասնագիտացված քարտեզագրումը, առաջին ժամանակակից ճանապարհաշինությունը, առաջին քոչվորների առաջին դպրոցների, ուսուցչիների համալսարանի և առաջին մասնավոր հիվանդանոցի , ռադիոյի հիմնումը և առաջին օդերեւութաբանական կայանի հիմնումն ու  ժամանակի սահմանումն  նրա գործունեությունններից են։

Բացի այդ, Իրանում առաջին ռադիոլոգիական սարքի տեղադրումն ու շահագործումը, կրթության բարձրագույն խորհրդի ստեղծումը, Իրանում առաջին ժամանակակից աստղադիտարանի հիմնումը և էլեկտրաէներգիայի արտադրության առաջին ջրային տուրբինի (գեներատորի) շահագործումը, երկրում դոկտոր Հեսաբիի գործունեություններից են: Պարսկերեն լեզվի ասոցիացիայի ստեղծումը և Թեհրանի համալսարանի  կանոնադրության մշակումը դոկտոր Հեսաբիի աշխատանքներից են։

Իր կյանքի մի ժամանակահատվածում դոկտոր Հեսաբին եղել է Թեհրանի սենատոր Սենատի առաջին, երկրորդ և երրորդ շրջաններում, իսկ որոշ ժամանակ նաև եղել է Մոհամմադ Մոսադեղի կաբինետի մշակույթի նախարարը:

Դոկտոր Մահմուդ Հեսաբիի գրած աշխատություններից են. «Օրենք» գիրքը, Դոբերի ալիքների մեկնաբանությունը, 1318 թվականի ավագ դպրոցի ֆիզիկայի գրքերը, Իրանական անունների գիրքը, ֆինանսական գործերի կանոնակարգի գիրքը, ֆիզիկայի գիրքը և բազմաթիվ գիտական ​​հոդվածներ միջազգային հեղինակավոր ամսագրերում։ Մահմուդ Հեսաբին լիովին տիրապետում էր արաբերենին, անգլերենին, ֆրանսերենին և գերմաներենին և իր ուսումնասիրությունների ու հետազոտությունների ընթացքում օգտագործում էր նաև սանսկրիտ, լատիներեն, պահլավերեն, հունարեն, իտալերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուները և ծանոթ էր դրանց։ 1990 թվականին դոկտոր Հեսաբին ընտրվեց որպես «աշխարհի առաջին գիտական ​​մարդ»։ Մի քանի անգամ ստացել է «Թեհրանի համալսարանի ականավոր պրոֆեսորի» կոչում։ 1366 թվականին (1987 թ.) Իրանի ֆիզիկայի 60-ամյա կոնգրեսում, որը տեղի ունեցավ նրա հիշատակի առիթով, գնահատվեցին նրա ծառայությունները՝ որպես Իրանի ֆիզիկայի հայր։ Դոկտոր Մահմուդ Հեսաբին մահացել է 1371 թվականին (1992 թ.), երբ նա ընդունվել է Ժնևի համալսարանական հիվանդանոց՝ սրտի հիվանդության բուժման համար: Նրա դամբարանը գտնվում է Իրանի կենտրոնական նահանգի Թաֆրեշ քաղաքում։

Պրոֆեսոր Հեսաբիի սերն ու հետաքրքրությունը պարսկական լեզվի ու գրականության նկատմամբ օրինակելի էր, և նա դա համարում էր իրանական մշակույթի հպարտության գործոնը։ Դա ստիպեց պրոֆեսորին օտար տեխնիկական տերմինների փոխարեն գտնել իսկական պարսկերեն բառեր։ Նա արժեքավոր ջանքեր գործադրեց, որոնց արդյունքը պարսկերեն գիտական ​​բազմաթիվ բառերի ու տերմինների հանրահռչակումն է գիտատեխնիկական կենտրոններում։ Պրոֆեսորի համար շատ կարևոր էր նաև բառերի արմատները գտնելը և նա միշտ ընդգծում էր այս աշխատանքի անհրաժեշտությունը։

Պրոֆեսոր Հեսաբին հաճելի, համեստ ու արժանապատիվ մարդ էր։ Նա քիչ էր խոսում և շատ էր մտածում։  Գոհունակությունն ու խնայողությունը Նրա բարոյական հատկանիշներից էին: Նա երբեք չի անտեսել գիտության ուսումնասիրությունը և նույնիսկ իր կյանքի վերջին տարիներին նա գիշերը մեկ ժամ հատկացնում էր լեզու սովորելուն։

---

Աստղաֆիզիկան  գիտություն է, որն օգտագործում է ֆիզիկայի մեթոդներն ու սկզբունքները աստղագիտական ​​առարկաների և երևույթների ուսումնասիրության համար։ Այս ոլորտում ուսումնասիրվող թեմաներն են՝ արևը, աստղերը, գալակտիկաները և այլն։ Աստղաֆիզիկան աստղագիտության ճյուղ է, որն օգտագործում է ֆիզիկայի և քիմիայի սկզբունքները տիեզերքի բնույթը որոշելու համար, այլ ոչ թե դրանց դիրքն ու շարժումը տարածության մեջ։ Աստղաֆիզիկան իրականում աստղագիտական ​​օբյեկտների ֆիզիկայի ուսումնասիրությունն է: Ամենամեծ աստղագիտական ​​օբյեկտի, այսինքն՝ ամբողջ տիեզերքի ֆիզիկան նկարագրվում է Մեծ պայթյունի մոդելով։ Մեծ պայթյունի մոդելը տեսություն է, ըստ որի տիեզերքը սկսվել է չափազանց բարձր ջերմաստիճանով և խտությամբ մոտ 10-20 միլիարդ տարի առաջ, և այդ ժամանակվանից այն սառել և նոսրացած է: Տիեզերա-ժամանակի ընդլայնումը շարունակվում է, քանի որ դիտարկումները ցույց են տալիս, որ տիեզերքի բոլոր գալակտիկաները հեռանում են միմյանցից:

---

Իրանցի հայտնի գիտնականներից մեկը, ով բազմաթիվ ծառայություններ է մատուցել աստղաֆիզիկայի ոլորտում, Ալենուշ Տերյանն է, ով հայտնի է որպես աստղաֆիզիկայի ոլորտի մայր։ Ալենուշ Տերյանը ծնվել է Թեհրանում 1920 թ. կիրթ ու մշակութային հայ ընտանիքում։ Նա բակալավրի կոչում է ստացել Թեհրանի համալսարանում և աշխատանքի է ընդունվել գիտության ֆակուլտետում որպես լաբորատորի ղեկավար։

Այնուհետև Տերյանը մեկնեց Սորբոնի համալսարան՝ շարունակելու իր ուսումը և 1335 թվականին (1956 թ.) նա ստացավ դոկտորի կոչում այս համալսարանից և չնայած նրան առաջարկեցին Սորբոնի համալսարանի դասախոսի պաշտոնը, նա վերադարձավ իր երկիր։

1338 թվականին (1959 թ.) Ալենուշ Տերյանն ընտրվում է մասնակցելու Արևմտյան Գերմանիայի կառավարության կրթաթոշակին՝ արևային աստղադիտարանի ուսումնասիրության համար, և այնտեղ մի քանի ամիս սովորելուց հետո վերադառնում է Իրան։ Նա մեծ դեր է խաղացել Իրանի առաջին արևային ֆիզիկայի աստղադիտարանի ստեղծման գործում և դարձել է Թեհրանի համալսարանի դասախոս։ Այս գիտնականն առաջինն էր, ով Իրանում հիմնեց աստղային ֆիզիկայի կամ «աստղաֆիզիկայի» ոլորտը։

1966 թ.-ին Տերյանն ընտրվել է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ և երեք տարի անց պաշտոնապես նշանակվել  է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի արևային ֆիզիկայի հետազոտական ​​բաժնի վարիչ։ Նա սկսեց աշխատել արեգակնային ֆիզիկայի աստղադիտարանում, որի հիմնադրման մեջ ինքն էլ իր դերն ունեցավ։

Տերյանը  տիրապետում էր պարսկերենին, հայերենին և ֆրանսերենին, ծանոթ էր նաև թուրքերենին և անգլերենին։ 2010  թվականին Թեհրանի «Արարատ» ակումբում Իրանի Հայ կանանց միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Իրանի առաջին կին ֆիզիկոս դոկտոր Ալենուշ Տերյանի ծննդյան 90-ամյակի տոնակատարությունը։

Ալենուշ Տերյանն իր տունն ու հարստությունը նվիրեց հայ ուսանողների կրթությանը և նույն թվականի մարտին ծերության պատճառով մահացավ Թեհրանում։

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: