ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանին մտահոգում է Ադրբեջանի իշխանությունների օրավուր աճող բարեկամական և անվտանգային հարաբերություններն Իսրայելի հետ

Իրանը բացարձակապես զգուշացրել է, որ չի ընդունելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը և շեշտակի հայտարարել է, որ թույլ չի տա իր հարեւանության սահմանամերձ Հայաստանի Սյունքի մարզում սահմանների կամ «Թուրանական միջանցք»-ի բացմանը, նույնիսկ պատրաստ է ռազմական առճակատման գնալ այդ հարցով ցանկացած ագրեսոր ուժի դեմ։

Հայկական դիվանագիտության  ջանքերով և միջազգային աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների կողմից Կովկասյան տարածաշրջանում ընթացող քաղաքական և ռազմական զարգացումների նկատմամբ ցուցաբերած ուշադրության արդյունքում ի  ԵՄ անդամ երկրները երկուշաբթի՝ հոկտեմբերի 17-ին Արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկեցին եւ հավանության տվեցին բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանում մոնիթորինգային առաքելություն տեղակայելու վերաբերյալ, որի հիմնական նպատակը կլինի նպաստել կայունությանը և վստահության ամրապնդմանը, ինչպես նաև աջակցել սահմանային հանձնաժողովների աշխատանքին` սահմանի երկայնքով՝ երկու կողմից, անվտանգությունը բարելավելու համար։
Հայ-ադրբեջանական սահմանային վեճերի ու ռազմական բախումների ֆոնին մեկ այլ քաղաքական և դիվանագիտական հարթակում ՝ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
Նրանք նաև մտահոգություն են հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին ստացվող տեղեկությունների վերաբերյալ։ Սա ինքնին կարելի է մեծ ձեռքբերում համարել հայկական դիվանագիտության համար, որը կարողացել է երկար անգործությունից հետո հայ-ադրբեջանական հակամարտության հարցը  փափուկ դիվանագիտական ճանապարհով բարձրացնել ԵՄ համապատասխան ինիստիտուտներում և դիվանագիտական որոշակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, կասեցնել իր հերթական գրոհներն ու ոտնձգությունները Հայաստանի սահմանների և սուվերեն տարածքների նկատմամբ, սակայն սա միայն նախնական քայլեր են ավելի մեծ նախաձառնությունների համար կայունությունը և խաղաղությունը մասամբ կովկասյան տարածաշրջանում և մասնավորաբար Հայ-ադրբեջանական սահմանում հաստատելու համար։
Այս պահին իրական դաշտում, աշխարհաքաղաքական զարգացումները Կովկասյան տարածաշրջանում հագեցած են վտանգավոր բռնկումներով, որոնք անկանխատեսելի հետևանքներ կարող են ունենալ տարածաշրջանի դերակատար տերությունների և կոնֆլիկտին մասնակցող երկրների, այդ թվում հենց Հայաստանի և Ադրբեջանի համար, որոնցից մի կողմը։ Ադրբեջանը վայելում է տարածաշրջանային և արտատարածաշրջանային մի քանի ուժեղ և ազդեցիկ տերությունների ուղղակի աջակցությունն ու ռազմատեխնիկական ու անվտանգային հովանավորությունը, իսկ մյուս կողմը՝ Հայաստանը,  մնացել է անպաշտպան ու անաջակից թույլ դիրքերում և դեռ աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների ֆոնին չի կարողացել գտնել իր ուրույն տեղն ու դիրքը և հստակեցնել իր անվտանգային ապահովման արևելյան կամ արևմտյան կողմնորոշումը։
Անկասկած Եվրամիության այս որոշումն ու քայլը դրական առաջընթաց է համարվում հայկակն կողմի համար, սակայն դա այնքան էլ չի համընկունում Ռուսաստանի և ավելին Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ շահերին ու նպատակներին, որոնք միտված են Հայաստանի հարավային տարածքները բռնակցելով այսպես կոչված «Զանգեզուր»-ի կեղծ միջանցքը բացել դեպի Նախիջևանի ինքնավար մարզ և Թուրքիա և թուրք-ռուսական մեծ նեոկայսերությունները միացնել միմյանց, այդպես ոտնակոխ անելով հայկական պետությունն ու Հայաստանի քաղաքական ինքնությունը Կովկասկայան տարածաշրջանում։
Սակայն իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանի կարծիքով՝ այստեղ նաև անտեսվում է տարածաշրջանի վաղեմի և հզոր մի այլ պետության՝ Իրանի Իսլամական Հանրապետության  աշխարհաքաղաքական և անվտանգային շահերը, որոնք սերտորեն կապված են նաև Հայաստանի անվտանգային շահերի հետ.«Չնայած այն հանգամանքին որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցության խաղաղ ճանապարհով և արտատարածաշրջանային ուժերի միջամտությունից զերծ պայմաններում, սակայն Իրանը նաև համոզված է, որ որոշ տերությունների առաջարկությունների համաձայն՝ Ուկրաինայից հետո Ադրբեջանի Հանրապետությանը հանձնարարված է Կովկասում նոր առաքելություն իրականացնել Հայաստանի և Իրանի դեմ։ Այդ նպատակով որոշ երկրներից, այդ թվում՝ Իսրայելից և Թուրքիայից առաջադեմ ռազմական զենքեր և լրտեսական սարքեր գնելը  կարող է Ադրբեջանը խիստ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածել վառոդի տակառի, որի հետևանքներն անկասկած անկանխատեսելի է բոլորի համար:
Մյուս կողմից Իրանին մտահոգում է Ադրբեջանի իշխանությունների օրավուր աճող բարեկամական և անվտանգային հարաբերություններն Իսրայելի հետ, որը մտածելու տեղիք է տալիս որ Ադրբեջանը հետին նպատակներ է հետապնդում Իրանի ազգային անվտանգության շահերի նկատմամբ, իսկ դրան նաև նպաստում է Թուրքիան, որ վերջերս հայտարարեց Իսրայելի հետ իր ընդհատված հարաբերությունների և դեսպանատների վերաբացման մասին։
Մյուս կողմից՝ ԵՄ-ում Ադրբեջանի  նախկին դեսպան Արիֆ Շահմարլին, վերջերս  հայտարերել է, որ Իլհամ Ալիևի ռեժիմը խորը կապեր ունի Իսրայելի հետ, և Իսրայելի ու Թուրքիայի տնտեսական, քաղաքական, ռազմական և անվտանգային   պատվիրակությունների հերթական այցերը Բաքու  և նրանց հանդիպումները ադրբեջանցի անվտանգային ու ռազմական պաշտոնատարների հետ վկայում է այդ փաստի մասին:Նա նշել է, որ «Սուխնոտ» հրեական  ​​կազմակերպության գրասենյակը Մոսկվայից Բաքու տեղափոխելով, Ադրբեջանում պայմաններ կստեղծվեն Ռուսաստանից հեռացած հրեաների ներկայության համար։ Այս փաստերը խիստ մտահոգում են Իրանին, որը կասկածի տակ է առել ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները և նրանց տեղաշարժերը Իրանի սահմանային շրջաններում, մասնավորապես Արաքս սահմանային գետի երկայնքով, որը արցախյան  44-օրյա պատերազմի ավարտից հետո մի քանի տասնյակ կլմ․ ավելացել է Իրանի հետ։
Հիմնականում և ըստ էության, Իրանին մտահոգում և անհանգստացնում է Իսրայելա-ադրբեջանական բարեկամության և հարաբերությունների խորացման աճը, ինչը բնականաբար ուղղված է Իրանի տարածքային և անվտանգության շահերի դեմ, իսկ հայ-ադրբեջանական սահմանային բախումների և վեճերի կարգավորման ուղղված միջազգային և տարածաշրջանային բանկային և խաղաղապահ գործընթացներում Իրանի մասնակցության անտեսումն, այն էլ Ադրբեջանի և մասամբ Հայաստանի կողմից առավել խորացնում է Իրանի մտահոգություններն իր անվտանգության դեմ ուղղված կասկածելիքայլերի նկատմամբ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա: Շահմուրադյանն ընդգծեց, որ
Իրանը բազմիցս հայտարարել է որ դեմ է արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը իր սահմանամերձ տարածքներում, հատկապես երբ դա արվում է Իրանի բացակայությամբ ու մասնակցությամբ.«Սակայն Հայաստան-Ադրբեջան սահմանների երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության մասին մինչ այժմ Իրանը չի փորձել արձագանքել և սա նշանակում է, որ Իրանը խորքում դեմ չէ միջազգային խաղաղապահ կամ դիտորդական առաքելության իրականացմանը հայ-ադրբեջանական սահմաններում, պայմանով որ դա ուղղված չլինի Իրանի անվտանգության շահերի դեմ և հնարավորինս պատշաճ ձևով Իրանը նաև տեղեկացված ու ներգրրաված լինի խաղաղապահական առաքելության գործընթացներին։
Մյուս կողմից Իրանը բացարձակապես զգուշացրել է, որ չի ընդունելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը և շեշտակի հայտարարել է, որ թույլ չի տա իր հարեւանության սահմանամերձ Հայաստանի Սյունքի մարզում  սահմանների կամ «Թուրանական միջանցք»-ի բացմանը, նույնիսկ պատրաստ է ռազմական առճակատման  գնալ այդ հարցով ցանկացած ագրեսոր ուժի դեմ։
Որպես հաստատում իր վճռականության, հոկտեմբերի 17-ին  Իրանի Արևելյան Ատրպատական և Արդաբիլ նահանգների միջև ընկած Արաքս ընդհանուր տարածքում մեկնարկել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի եռօրյա մեծ զորավարժությունները:
ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմեդ Փաքփուրը հայտարարել է, որ հարևան երկրներին այս զորավարժության ուղերձը  խաղաղությունն ու բարեկամությունն է և կայուն անվտանգության ամրապնդումը, իսկ Իրանի թշնամիներին՝ ԻՀՊԿ ցամաքային ուժերի ուղերձն է պաշտպանելու երկրի սահմանները և վճռական արձագանքելու ցանկացած սպառնալիքի», -ասաց նա:
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝չափազանց  հետաքրքիր  է , որ միևնույն ժամանակ հոկտեմբերի 18-ին, Ադրբեջանում Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Մուսավին, ով հայտնի է իր պրոադրբեջանական հակումներով այս անգամ հետևելով Իրանի արտգործնախարարության պաշտոնական դիրքորոշումին, իր թվիթերյան էջում գրել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները Իրանի հարևանների համար խաղաղության, բարեկամության և սահմանների կայուն անվտանգության հստակ ուղերձ են.«Ինչ վերաբերում է թշնամիներին՝ այս պարագայում անկասկած Իսրայելին, ապա, ըստ դեսպանի, նրանց համար սա վճռական պատասխան է արտատարածաշրջանային երկրների ու ռեժիմների ցանկացած սպառնալիքին և միջամտությանը», -ասաց մեր զրուցակիցը:
 

Փաստորեն, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորավարժությունը կայանում է այնպիսի զգայուն պայմաններում իրավիճակում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իսրայելի և Թուրքիայի աջակցությամբ՝ փորձում է տարածաշրջանային հավասարումները խախտելով և բռնի ուժի կիրառմամբ Հայաստանի հարավային Սյունիքի մարզում և Իրանի հյուսիս արևմտյան սահմանամերձ շրջաններում «Թուրանական միջանցք» բացել դեպի Նախիջևան Թուրքիային միանալու համար.«Իրանի արտաքին դիվանագիտական համակարգը, Նախագահ Իբրահիմ Ռայիսին և նույնիսկ Իրանի Գերագույն Աջաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենիին հայտարարել են, որ  Իրանը գործում է իր հնարավորությունների սահմաններում՝ հայ-ադդբեջանական սահմանային խնդիրն լուծելու տարածաշրջանային դերակատար ուժերի ներգրավվածությամբ խաղաղ ճանապարհով և բազմիցս ընդգծել են, որ միջազգային  սահմանները չպետք է փոխվեն արտատարածաշրջանային ուժերի միջամտության,  Ադրբեջանի  կամայական և ռազմական ուժի կիրառմամբ: Այդ սահմանները պատմական և հաստատուն են մի քանի դար: Իրանը չի ընդունի սահմանների որևէ փոփոխություն իր հյուսիս-արևմտյան շրջաններում,-եզրափակեց մեր զրուցակիցը:


1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: