ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ադրբեջանն ագրեսոր է, Հայաստանը՝ զոհ. Շվեյցարացի պատգամավորը պատժամիջոցների կարիք է տեսնում

Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը պնդում է՝ եթե միջազգային հանրությունը համաձայնի Ադրբեջանի հետ, թե ԼՂ հարցը լուծված է, Մինսկի խումբը ոչինչ չասի, խաղաղապահները չլինեն, ապա նոր ցեղասպանություն կլինի ԼՂ-ի հայ ժողովրդի նկատմամբ․ նա հարցի լուծումը տեսնում է միայն քաղաքական ճանապարհով: Խոսելով Ադրբեջանի պատերազմական հանցագործություններից՝ պատգամավորը շեշտում է, որ միջազգային հանրությունը պետք է լավ պատկերացնի՝ Ադրբեջանը ագրեսոր է, Հայաստանը՝ զոհ, պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանը պետք է պատժվի: Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում:

- Ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածքսեպտեմբեր ամսին կրկին հարձակում են գործել Հայաստանի վրատարածվել է նաև ադրբեջանցիների կողմից հայ գերիներին գնդակահարելու տեսանյութորպես միջազգային հանրության անդամ՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին։
- Դա անօրինական է և հանցանք: Այս բառերը մենք պետք է օգտագործենք՝ բացահայտելու, որ Ադրբեջանը ագրեսոր է, և Հայաստանը զոհ է: Ցավոք, իմ կարծիքով, այս դերերը հստակ չեն միջազգային հանրության մեծ մասի համար, միգուցե, սեփական շահերից ելնելով, միգուցե նաև՝ որովհետև քիչ տեղեկացված են: Բայց ես կարծում եմ՝ շահեր կան մեծ մասամբ էներգետիկայի սեկտորում: Եվ Ադրբեջանն այս պահին Ռուսաստանի թուլացման պատճառով լավ դիրքում է հայտնվել: Դա Հայաստանի ճակատագիրն է:
 
Ձեր կարծիքով՝ միջազգային հանրությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, ի՞նչ  դեր կարող է խաղալ՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիան:
- Նախևառաջ, մենք ճշմարտության կարիք ունենք: Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին պետք է բարձրաձայնվի և դատապարտվի, և արդարությունը պետք է գործի: Պատերազմական հանցագործությունները պետք է պատժվեն: Այս պահին դա այդպես չէ, բայց արդարության և ճշմարտության կարիք կա: Մենք պետք է նույն իրավունքներն ունենանք բոլոր երկրներում: Ռուսաստանն ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի դեմ: Եվ բոլորին պարզ էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կարիք կա: Ադրբեջանն էլ ագրեսիա է իրականացնում Հայաստանի դեմ, բայց չունենք ոչ մի պատժամիջոց, ի հակադրություն, մենք ունենք նոր համաձայնագրեր, հայտարարություններ ԵՄ-ից, թե Ադրբեջանը վստահելի էներգետիկ գործընկեր է: Չի կարող այդպես լինել:
-Ինչպես գիտեք, Ադրբեջանը դեռ շարունակում է պահել հայ ռազմագերիներին, հրաժարվում է նրանց բոլորին վերադարձնել: Այդ հարցով միջազգային հանրությունն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ ռազմագերիներին
- Նույնիսկ այս դեպքում մենք միջազգային դատավճռի կարիք ունենք: Միջազգային իրավունքը հստակ է՝ պատերազմից հետո ռազմագերիները պետք է փոխանակվեն: Նրանք չենք հանդիսանում հակամարտության տարր, պետք է փոխանակվեն, պետք է տուն գան: Մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության կողմից ճնշում ՝ դատավճռի, պատժամիջոցների միջոցով:
- Ադրբեջանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, այսպիսով՝ մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, մինչդեռ Հայաստանը հայտարարում է, որ հակամարտության վերջնական լուծումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ի՞նչ կասեք այս մասին, ըստ Ձեզ Մինսկի խումբը հիմա անելիք չունի՞, հակամարտության վերջնական լուծումը  ինչպե՞ս եք պատկերացնում:
Լուծմանը պետք է հասնել միայն քաղաքական ճանապարհով, այն չպետք է լինի բռնության միջոցով, հակառակ դեպքում կլինի երկրորդ ցեղասպանություն, իմ համար պարզ է: Եթե հիմա մենք ասենք, որ հարցը լուծված է, ինչպես Ադրբեջանն է սիրում ասել, և Մինսկի խումբը ոչինչ չպետք է ասի, իսկ Ռուսաստանը թույլ է, ու մենք, այլևս, խաղաղապահ զորքեր չունենք, ուրեմն ցեղասպանություն կլինի: Որովհետև հայերի դեմ տասնամյակների ատելությունից հետո կրկին հանցագործություններ և դաժանություններ  կլինեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ։  Մեզ քաղաքական լուծում է պետք: Իհարկե, Մինսկի խումբը թույլ է՝ Ռուսաստանի թուլության պատճառով, բայց կա ԵՄ-ն, որը պատասխանատվություն է կրում այս տարածաշրջանի համար,  Արևմուտքը, արևմտյան բոլոր երկրները, որոնք պատասխանատվություն ունեն Հայաստանի համար։ Դե ֆակտո Արցախի Հանրապետությունը ժողովրդավարություն է, և կարծում եմ՝ մենք պետք է պաշտպանենք այս ժողովրդավարությանը, պետք է պաշտպանենք արտահայտվելու, խոսքի ազատությունը, մարդու իրավունքները: Եվ այս բոլորը մենք գտել ենք Ղարաբաղում, ոչ Ադրբեջանում: Սա հստակ է: Ժողովուրդը կա, մարդու իրավունքները կան, չենք կարող անտեսել:
 
- Դուք նշեցինք, որ Մինսկի խումբը թույլ է, սակայն այն միակ միջազգայնորեն ճանաչված հարթակն է՝ ԼՂ խնդրի համար, ի՞նչ եք կարծում, ամեն դեպքում պե՞տք է շարունակել բանակցել Մինսկի խմբի շրջանակներում
-Խնդիրն այն է, որ բանակցությունները Մինսկի խմբում բանակցություններ են Ռուսաստանի հետ, ոչ ոք չի ցանկանում բանակցել Ռուսաստանի հետ այս պահին: Միգուցե, դա կարող է Շվեյցարիայի համար դեր լինել: Դուք պետք է բանակցեք, եթե դուք Մինսկի խմբի շրջանակում հարմարվելու խնդիր ունեք, եկեք մեզ մոտ, խոսենք միասին: Միգուցե, դա լրացուցիչ դեր լինի՝ ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի կամ որևէ այլ մեկի համար: Մենք ՝ Շվեյցարիան կարող ենք ամբիոն լինել, հեշտացնել: Բայց փաստ է՝ այս պահին Մինսկի շրջանակը թույլ է:
Խոսենք նաև հայ-շվեյցարական հարաբերություններիցերկու երկրները հարաբերությունները ո՞ր ոլորտներում կարող են զարգացնելի՞նչ հեռանկարներ եք տեսնում:
- Մենք արդեն ունենք բազմաթիվ համագործակցային նախագծեր, հիմնականում Հայաստանի հարավում, դա գործադիր աշխատանքի մի մասն է: Այս համագործակցության շրջանակում մի քանի թեմաներ կան՝ էներգետիկա, բնակարանաշինություն: Շատ աշխատանք և շատ լավ համագործակցություն կա:  Դեսպանն այսօր ինձ  ասաց, որ Սյունիքում վերջին տարիներին ներդրել ենք 21 միլիոն շվեյցարական ֆրանկ։ Ի դեպ, դրանք փողեր են, որոնք հիմա սպառնալիքի տակ են, եթե Հայաստանի հարավում պատերազմ լինի։ Այսպիսով, պետք է համագործակցություն և մեծ ներգրավվածություն լինի Հայաստանի հարավում խաղաղության համար: Դա մեր սեփական շահն է: Շվեյցարիան ուժեղ ինստիտուտների շատ լավ երկար ավանդույթ ունի: Ես շատ շահագրգռված եմ Շվեյցարիայում մեր օրենսդրական իշխանության, ամուր ինստիտուտի այս երկարամյա ավանդույթի փոխանակմամբ: Կարծում եմ, որ կարող է լինել իրական լավ փոխանակում` նպատակ ունենալով, որ աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրները միասին ձևավորեն արժեքների այս համայնքը: Մենք պետք է ամրապնդենք այս արժեքային համայնքը։ Իսկ Հայաստանն ու Շվեյցարիան այս հարցում կարող են կարևոր դեր խաղալ։
 
- Իսկ տնտեսական ինչպիսի՞ համագործակցություն եք պատկերացնում, գուցե առևտուր:
-Առևտուրը՝ միանշանակ: Ես շատ եմ սիրում ծիրան: Հարավում մենք գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ծրագրեր ունենք։ Այս համագործակցության ծրագրերի հետ միասին մենք կարող ենք նաև խթանել երկրների միջև առևտուրը:
Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: