ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայկական ինտերնետի հայրը. 83-ամյա Մկրտումյանը հայալեզու էլեկտրոնային հասցե է ստեղծում

Համացանցի հայրերից մեկը՝ Վինտոն Սերֆը, 1993-ին Իգոր Մկրտումյանի հետ հանդիպման ժամանակ նրան իր այցեքարտը տվեց, վրան գրված՝ Igor, see you on the Net։ Այն ժամանակ Մկրտումյանը դեռ չգիտեր, որ Հայաստանին հասանելի 19 կիլոբաթ/վայրկյան ինտերնետի պայմաններում հենց ինքն է այնպես անելու, որ այսօր մեր համացանցային մի շարք հանդիպումներ կայանան։ Նրան հաճախ են հարցնում՝ Դու՞ք եք ինտերնետը Հայաստան բերել։ Պատասխանը՝ ոչ, ես Հայաստան եմ բերել ինտերնետ ենթակառուցվածքը։

Մի օր Իգոր Մկրտումյանը գործազուրկ դարձավ
Սովետական միության փլուզումից հետո փակվեց Մերգելյան ինստիտուտը։ Մենք Սովետական միության Պաշտպանության նախարության համար էինք աշխատում, բաժնի վարիչ էի։ Աշխատանքն ավարտվեց, ես ու ևս 7000 մարդ մնացինք անգործ։
Անգլերեն շատ էի սիրում, ընդունվեցի Բրյուսովի անգերենի երեկոյան ֆակուլտետ։ Մինչև այդ Մոսկվայում ասպիրատուրայում էի սովորել, տեխնիկական գիտությունների թեկնածու էի։ Անգլերենի լավ իմացությամբ ու տեխնիկական գիտելիքներով էլ ընդունվեցի Ամերիկյան համալսարան, կարճ ժամանակում դարձա Համակարգչային ծառայությունների բաժնի վարիչ։
Խնդիր, որը պետք էր լուծել կամ ինչ կար, երբ չկար ինտերնետը
Դուք գիտե՞ք՝ ինչ է նշանակում ինտերնետի՝ 19 կիլոբիթ/վայրկյան արագություն։ Դուք հիմա տանը 50 մեգաբայթ/ վայրկյանում արագություն ունեք։ Մենք Ամերիկյան համալսարանում երազում էինք 19 կիլոբիթի մասին։ Աշխարհը էլեկտրոնային նամակներով էր հաղորդակցվում։ Հայաստանում էլ կարիքը կար, հնարավորությունը՝ ոչ։ Ամերիկյան համալսարանում մի սենյակ բացեցինք՝ 4 համակարգչով։ Մարդիկ գալիս, թույլ ինտերնետով մեր մեյլից էին օգտվում։ Դա ապահովում էր աշխարհի հետ կապը։ Հետո արբանյակային կապով մի փոքր ավելի արագություն ստացանք։ Բայց ինտերնետում Հայաստանի ներկայության համար ուրիշ բան էլ էր պակաս։
Երբ Մոսկվան էր որոշում՝ կայք ունենա՞լ, թե՞ ոչ
Ստանդարտների ազգային ինստիտուտը բոլոր երկրներին երկնիշ ինտերնետային կոդ էր տվել, Հայաստանին՝ .am։ Բայց դոմենը կառավարելու համար անհրաժեշտ էին սերվերներ․ ինտերնետը չի հասկանում պարզ անուններ, դրանք վերածվում են կոդերի, որոնք հասկանալի են դառնում համակարգչին։ Մենք դա ունենալու հնարավորություն չունեինք։ Եթե ուզում էինք .am-ով վերջացող հասցե գրանցել, դիմում էինք Մոսկվայի պետական համալսարան․ հետսովետական երկրների դոմեններն այնտեղից էին կառավարվում։ Այդպես գրանցվեց առաջին հայկական դոմենը՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի www.yerphi.am-ը։
Մկրտումյանը գործուղվեց ինտերնետ ինքնավարության հնարավորության գտնելու
Ինձ գործուղեցին Սան Ֆրանցիսկո՝ առաջին համաշխարհային ինտերնետ կոնֆերանսին մասնակցելու։ Այնտեղ հասկացանք, որ պետք է Հայաստանում կենտրոն ստեղծենք։ Վերադարձա, հավաքվեցինք հետաքրքրված մարդկանցով։ ՊԱԱ-ից, ԵՊՀ-ից, Պոլիտեխնիկական համալսարանից, Ֆիզիկայի, Ռադիոֆիզիկայի ինստիտուտից մասնագետներ եկան։ Միասին ստեղծեցինք Հայաստանի ինտերնետ օգտագործողների միությունը։ Երբեմն հարցնում են՝ Դու՞ք եք ինտերնետը բերել Հայաստան։ Ոչ, դա այդպես չէ։ Ես ստեղծել եմ ինտերնետ ենթակառուցվածք, որ մենք կարողնանք գրանցել, կառավարել մեր դոմենը։
«Armeniaam» ունենք, «Հայաստան.հայ» ունեցանք, «Հայաստան@հայ.ամ» կունենանք
Հայաստանում գրանցված դոմենների թիվը հասել է 40 000-ի։ Բայց մենք դրանով չբավարարվեցինք։ Աշխարհում ոչ թե լատինատառ, այլ ազգային այբուբենով դոմեն ստեղծելու շարժում է սկսվել։ Սա անհրաժեշտություն չէ, բայց մենք, իհարկե, չէինք կարող հետ մնալ (ժպտում է)։ Որոշեցինք, որ լավագույն տարբերակը .հայ-ն է։ Բայց սրանով ևս չենք սահմանափակվում։ Ուզում եմ, որ մենք կարողանանք հայատառ էլեկտրոնային փոստ ունենալ, ու ինտերնետ աշխարհը ճանաչի, «կարդա» դա։ Այսինքն՝ ինձ նամակ ուղարկեն ոչ թե igor.mkrtumyan@internet.am, այլ իգոր․մկրտումյան@ինտերնետ․հայ հասցեին։ Հիմա աշխատում ենք, կարծում եմ՝ շուտով այս հնարավորությունը ևս կլինի։
Օրական 3-4 հարձակում՝ 83-ամյա Իգոր Մկրտումյանի համակարգչի վրա
Իմ հասցեն Հայաստանի ինտերնետ դոմենի ադմինիստրատիվ կոնտակտն է։ Դոմեններում բոլոր փոփոխությունները կատարվում են իմ էլեկտրոնային թույլտվությամբ։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ վտանգավոր կարող է լինել Հայաստանի համար, եթե այդ հասցեն կոտրեն։ Օրական 3-4 այդպիսի հարձակում եմ ստանում։ Համացանցում, ինչպես ամեն տեղ, չարի ու բարու պայքար է։ Երբ նայում եմ՝ ինչեր են կատարվում․․․ հարձակումներ, փողի հափշտակում, երեխաներին ինքնասպանության դրդող նյութեր։ Վտանգը շատ մեծ է, ու անընդհատ պայքար է գնում։ Այսօր դու չես կարող դրանից ապահովագրված լինել, ու այսպես էլ շարունակվելու է, չկարծեք, թե մի օր ավելի լավ կլինի։ Զգոն լինել է պետք։
«Կինս գանգատվում է, որ մինչ կեսգիշեր համակարգչի առջև եմ»
Ես ինտերնետ ենթակառուցվածքը Հայաստան բերեցի գրեթե 30 տարի առաջ։ Այս ընթացքում ինտերնետի զարգացումն ապշեցուցիչ է։ Ես ամեն օր տեսնում եմ այդ զարգացումը ու ուղղակի չգիտեմ՝ ինչ սպասել առաջիկա 5 տարում։ Ես պետք է տեղեկացված լինեմ, ամեն օր կարդամ նորությունների մասին։ Ամբողջ օրը՝ մինչև կեսգիշեր զբաղված եմ լինում։
Բայց չեմ հոգնում, քանի որ նպատակ ունեմ՝ ծառայել Հայաստանում ինտերնետի զարգացմանը։ Գոհ եմ իմ կյանքից, կաշխատեմ այնքան, քանի դեռ կարող եմ։
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
«թումո»-ն,թվայնացնում,է,հայկական,մշակութային,ժառանգությունը , «Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
«Թումո»-ն թվայնացնում է հայկական մշակութային ժառանգությունը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնում է իր նախաձեռնությունը՝ թվայնացված հայկական պատմամշակութային վայրերի արխիվը հարյուրավոր կոթողներով համալրելու նպատակով:
apple-watch,խելացի-ժամացույցներ,բժշկական-գործառույթներ,արյան-ճնշում-չափել,հայտնաբերել-հիպերտոնիայի-նշաններ,ժապավեններ-ամրացնելու-նոր-մագնիսական-մեխանիզմ ,  Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա արյան ճնշում չափել
Հաջորդ Apple Watch-ը կլինի ավելի բարակ և կարող է ունենալ ժապավեններ ամրացնելու նոր մագնիսական մեխանիզմ: Սակայն ավելի հետաքրքիր նորամուծություն կարող է լինել մի շարք բժշկական գործառույթների հայտնվելը։ Գուրմանի խոսքով՝ Apple Watch-ի հաջորդ տարբերակը կկարողանա հայտնաբերել հիպերտոնիայի նշանները՝ չափելով արյան ճնշումը դաստակի մոտ և ապնոէ:
գիտնականները,վերականգնել,հնագույն,հոբբիթի,դեմքը,հոբբիթ , Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Գիտնականները վերականգնել են հնագույն «հոբբիթի» դեմքը
Հիմնվելով Homo floresiensis-ի մնացորդների, մարդկանց և շիմպանզեների մասին տվյալների վրա՝ գիտնականները մոդելավորել են հնագույն «հոբբիթի» դեմքը։ Նրա հասակը 1 մետրից մի փոքր ավելի է։
չինաստանը,պատրաստվում,է,շուկա,հանել,իր,մարդանման,ռոբոտները , Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը պատրաստվում է շուկա հանել իր մարդանման ռոբոտները
Չինաստանը մտադիր է դառնալ մարդանման ռոբոտների արտադրության առաջատարը։
ստոկհոլմում,կայացել,մրցանակի,հանձնման,արարողությունը,նոբելյան , Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը
Կիրակի օրը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի համերգասրահում տեղի է ունեցել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, գրականության և տնտեսագիտության 2023 թվականի Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը։
արհեստական,բանականությունը,կարողանում,է,գաղտնաբառերը,վերծանել,95%,ճշգրտությամբ՝,հիմնվելով,ստեղնաշարի,ձայնի,վրա , Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Արհեստական բանականությունը կարողանում է գաղտնաբառերը վերծանել 95% ճշգրտությամբ՝ հիմնվելով ստեղնաշարի ձայնի վրա
Բրիտանացի հետազոտողների ջանքերով արհեստական ​​բանականությունը (AI) կարողանում է տարբերել համակարգչի ստեղնաշարի վրա սեղմված ստեղների ձայները:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: