ՀՄՀՖ-ի և ՍՄԱԲ կենտրոնի նախաձեռնությամբ ՀՄՄ Րաֆֆի համալիրում տեղի ունեցավ Հայ մշակույթի օրվան նվիված միջոցառում

«Հայ Մշակութային Հասարակական Ֆորում»-ի և «Ս. Մարիամ Աստվածածին Բարեգործական» Կենտրոնի նախաձեռնությամբ՝ Թեհրանի ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի «Մասիս» սրահում տեղի ունեցավ Մշակույթի օրվա առթիվ և Արցախին նվիրված «ՀՄՀՖ»-ի կրթամշակութային հանձնախմբի կողմից կազմակերպված մշակութային միջոցառում:
HAYAZD.COM - 2022 թվականի հոկտեմբերի 29-ին, «Հայ Մշակութային Հասարակական Ֆորում»-ի և «Ս. Մարիամ Աստվածածին Բարեգործական» Կենտրոնի նախաձեռնությամբ՝ Թեհրանի ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի «Մասիս» սրահում տեղի ունեցավ Մշակույթի օրվա առթիվ և Արցախին նվիրված «ՀՄՀՖ»-ի կրթամշակութային հանձնախմբի կողմից կազմակերպված մշակութային միջոցառում, որը հագեցած էր երգով, պարով, ասմունքով և գեղեցիկ երաժշտական կատարումներով:
Միջոցառմանը ներկա էին ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները, զույգ կենտրոնների վարչության անդամները, «Րաֆֆի» մարզամշակութային համալիրի վարչության կազմը, ԹՀԹ Թեմական Խորհրդի և միությունների ներկայացուցիչները, Թեհրանի հայ համայնքի մի շարք ազգային-հասարակական և մշակութային գործիչներ, մտավորականներ և բազում ժողովուրդ։

Միջոցառմանը բացման խոսքով, ասմունքով և պարով ելույթ ունեցավ Սիփան Մկրտումյանը, «Զարթոնք» պարային համույթը՝ Լոռեթա Ավետիսյանի ղեկավարությամբ, «Զվարթնոց» երգչախումբը՝ Էդիկ Թամրազյանի ղեկավարությամբ, Իսկ երաժշտական բաժնին նոր որակ հաղորդեցին մեներգիչ Հասմիկ Կարապետյանը, դաշնակահար Նարեկ Աբրահամյանը, քանոնահարներ՝ Սրբուհի Միքայելյանը, Փարելի Թահմասյանը, Թրեյսի Նավասարդյանը և քնարի կատարող՝ Սամարիա Շահմիրյանը:

Նմանատիպ Լուրեր

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։

ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։

Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։

(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը: