ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կարծում եմ՝ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը տապալվելու է, գուցե Իրանը ռազմական աջակցություն ցուցաբերի ՀՀ-ին. իրանագետ

Ինչպես հայտնի է, այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:

 

«Հայկական ժամանակ»-ը իրանագետ Արմեն Վարդանյանի հետ խոսել է Իրան-Հայաստան հարաբերությունների, Կապանում բացվող հյուպատոսարանի և շահարկող «Զանգեզուրի միջանցքի» մասին:

- Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Կապանում Իրանի հյուպատոսարան բացելու նախաձեռնությունը և ընդհանրապես հայ-իրանական հարաբերությունների դինամիկան վերջին շրջանում:

- Շատ դրական եմ համարում ԻԻՀ-ի հյուպատոսարան բացելու գաղափարը, մանավանդ, որ այն հենց Սյունիքում է լինելու, ինչը ռազմավարական նշանակություն ունի և՛ Հայաստանի, և՛ Իրանի համար: Իրանի համար Սյունիքը շատ կարևոր «զարկերակ է», քանի որ այդպես է Իրանը դուրս գալիս դեպի Վրաստան: Այդ պատճառով, կարծում եմ, հյուպատոսարան բացելը շատ կարևոր է, ինչու չէ, նաև ուշացած: Սակայն մեր և Իրանի օրակարգում միայն հյուպատոսարանի բացումը չէ: Այժմ Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռյակը փորձում է Հայաստանին ստիպել տրամադրել «Զանգեզուրի միջանցքը», իսկ դրան զսպող կարևոր գործոններից մեկը հենց Իրանն է: Եվ այստեղ Հայաստանը պետք է համատեղ աշխատի Իրանի հետ:

- Այդ աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, Հայաստանի կողմից նախաձեռնողական քաղաքականություն տեսնո՞ւմ եք:

- Դիվանագիտությունն այնպիսի բան է, որ միշտ մենք այսբերգի մի մասն ենք տեսնում: Բայց այն, որ Իրանի ԱԳ նախարարը երեկ հայտարարեց՝ տարածաշրջանում իրականացվել է շատ վտանգավոր սցենար, ըստ որի՝ պիտի փոխվեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը, սակայն Իրանը թույլ չի տվել, ցույց է տալիս, որ հայկական դիվանագիտությունն Իրանի հետ լավ է աշխատել: Տեղյակ եմ, որ Հայաստանի նախագահն է պարբերաբար Իրանի նախագահի հետ այս թեմայի վերաբերյալ զրույցներ ունենում: ՀՀ վարչապետը նույնպես Իրանի նախագահի հետ այս թեմայով բազմաթիվ անգամներ խոսել է, ակտիվ աշխատում է նաև մեր ԱԳՆ-ը: ԱԺ պատգամավորները նույնպես իրենց կոլեգաների հետ պարբերաբար հանդիպումներ են ունենում: Կարծում եմ՝ աշխատանք Հայաստանի կողմից ակնհայտորեն կա, ու այն ոչ թե բավարար է, այլ լավ:

 

- Իրանի ԱԳ նախարարը, երբ խոսել է կանխելու մասին, չի հստակեցրել, թե սցենարը կոնկրետ ինչպիսի՞ն է եղել, և ովքե՞ր են եղել «հեղինակները»: Կարծում եք, որպես հեղինակի, Իրանը նկատի ունի նաև Ռուսաստանի Դաշնությա՞նը, որի հետ սերտ համագործակցում է:

- Ֆորմալ առումով սցենարի հեղինակն Ադրբեջանն է, բայց նրանք քաջալերում են Թուրքիան ու Ռուսաստանը: Վերջինս ոչ ակնհայտ է աջակցում, այլ թիկունքից: Անցած տարի էլ Իրանի հետախուզական մարմիններին մոտ կանգնած աղբյուրն էր հրապարակում արել նույն «Զանգեզուրի միջանցքի» սցենարի ու դրա կանխման մասին: Այժմ արդեն պաշտոնյայի շուրթերից են հնչում նման հայտարարություններ: Սա նշանակում է, որ ամեն բան ավելի քան լուրջ է եղել: Բնական է, որ Իրանը գործուն քայլեր է արել, որպեսզի կանխի միջանցքի բացումը և դա դիվանագիտորեն է արել, որովհետև ռազմական գործություններ, ինչպես գիտենք, չեն եղել: Մանրամասների մասին կիմանանք, կարծում եմ, ավել ուշ, երբ գաղտնի փաստաթղթեր կգաղտնազերծվեն, և այդ ինֆորմացիային մոտ կանգնած աղբյուրները կսկսեն խոսել:

- Ի՞նչ եք կարծում՝ եթե Ադրբեջան-Թուրքիա տանդեմն ամեն դեպքում որոշի ուժի կիրառմամբ ստանալ «Զանգեզուրի միջանցքը», Իրանը ռազմական գործողությունների կդիմի՞:

 

- Իրանն անկանխատեսելի երկիր է: Որևէ մեկը չի կարող միանշանակ պնդել, որ կգնա ռազմական գործողությունների կամ հակառակը: Նույնիսկ փորձագիտական դաշտում այս հարցում միանշանակություն չկա: Սա աննախադեպ իրավիճակ է: Չպետք է մոռանալ, որ Իրանը սերտ հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Ներկայումս Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի սահմանի երկայնքով: Զորավարժության սցենարներից մեկն էլ այն է, որ զինված ուժերն իրենց կառուցած կամրջով անցնում են Արաքս գետը և բարձունքներ գրավում: Սա պատահական սցենար չէ, որն ուղերձներ է պարունակում: Իրանը միշտ հստակ մեսիջներ է տվել, որ «Զանգեզուրի միջանցքի» սցենարը թույլ չի տալու իրագործել: Դեռ հայտարարություններ է անում, չեմ կարող ասել՝ հետագայում ինչ քայլերի կդիմի:

- Այսինքն, Ձեր կարծիքով, Իրանում այս օրերին անցկացվող զորավարժությունների մեսիջներից մեկն էլ հենց «Զանգեզուրի միջանցքի» կանխմա՞նն է վերաբերում:

- Իհարկե: Անցած տարի էլ հենց խոսք եղավ միջանցքի մասին, Իրանն իր սահմանի երկայնքով սկսեց զորավարժություններ իրականացնել: Այդ ժամանակ Իլհամ Ալիևը բավականին ջղաձիգ հայտարարություններով հանդես եկավ՝ ասելով, թե նախորդ 32 տարիների ընթացքում նման դեպք չէր եղել, որ Իրանն Ադրբեջանի սահմանի երկայնքով զորավարժություններ իրականացներ: Իրանն այժմ ակնհայտ մեսիջներ է ուղղում Ադրբեջանին ոչ միայն զորավարժությունների միջոցով, այլև հայտարարություններով: Անցած ամիս, երբ Թեհրանում տեղի ունեցավ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, այդ ժամանակ երկրի գերագույն առաջնորդը հստակ հայտարարեց՝ սահմանը միշտ եղել է հին քաղաքակրթական՝ հասկացնելով, որ Իրանը չի հանդուրժելու իր հյուսիսային սահմանների մոտ որևէ փոփոխություն:

- Եթե Իրանի ռազմական գործողությունների մեջ մտնելը բացառենք, կարծում եք՝ կկարողանա՞ բանակցությունների միջոցով խոսել Ադրբեջանի հետ և վերջինիս ախորժակը զսպել միջանցքի մասով:

- Այստեղ պետք է հաշվի առնել, որ Արևմուտքն էլ իր ազդեցությունն ունի, միայն Իրանը չէ: Կարծում եմ, ի վերջո, ադրբեջանական ծրագրերը միջանցք ունենալու մասով կտապալվեն: Հնարավոր է, որ Իրանը ռազմական աջակցություն էլ ցույց տա Հայաստանին, որպեսզի կանխվի միջանցքի բացումը: Դա տարբերակներից մեկն է, սակայն միանշանակ պնդել չեմ կարող:

armtimes.com
 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: