ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի տարածքը խախտելու հետևանք Ադրբեջանի համար

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը գրառում է արել Հայաստան ԵԱՀԿ դիտորդական առաքելության գործուղման վերաբերյալ, նշելով, որ այն Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի ջանքի արդյունք է և լրացուցիչ նշանակություն կունենա Հայաստանի տարածքային ամբողջության և սահմանների անձեռնմխելիության հարգման հարցում:

Ֆրանսիայի նախկկին դեսպանը նկատում է, որ ԵԱՀԿ որոշումը հաջորդում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը: Հաղորդագրություն տարածվեց, որ ԵԱՀԿ որոշում է կայացրել հոկտեմբերի 21-27-ը Հայաստան գործուղել մոնիտորինգային յոթնօրյա առաքելություն, որը տեղում կգնահատի սահմանային իրավիճակը:

Նախօրեին իր աշխատանքը սկսեց նաև ԵՄ դիտորդական 40 հոգանոց խումբը, որն այցելել էր Վարդենիսի շրջան: Այս մեխանիզմները անշուշտ չափազանց կարևոր են Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջության ու սահմանների անձեռնմխելիության հարցում, թեև իհարկե գերագնահատել դրանց ազդեցությունն ու նշանակությունը՝ նույնպես պետք չէ: Առավել ևս, երբ չնայած այդ աշխատանքին, Ադրբեջանը համենայն դեպս արդեն մի քանի օր պարբերաբար խախտում է հրադադարը, ինչի մասին հաղորդագրություն է տարածում Հայաստանի ՊՆ-ն: Այդուհանդերձ, մի բան է իհարկե հրադադարի խախտումը, մեկ այլ բան ագրեսիան և հարձակումը տարածք գրավելու նպատակով:

ԵՄ ու ԵԱՀԿ առաքելությունները իհարկե այդ հարցում կունենան որոշակի զսպող դեր, թեև արդեն այսօր հարկ է մտածել, որպեսզի այդ դերը չլինի կարճաժամկետ: Այդ ամենով հանդերձ, անշուշտ գնահատելով Հայաստանի տարածքային ամբողջության և սահմանների անձեռնմխելիության միջազգային ցանկացած ջանք՝ անկախ մասշտաբից, հարկ է նաև դիտարկել Հայաստանի տարածքային ամբողջության վերականգնման խնդիրը: Եթե միջազգային կառույցները արձանագրում են, որ կա խախտում, ապա պետք է դրվի նաև այդ խախտման հետևանքը վերացնելու հարցը: Այլապես բացարձակապես կորում է առաքելությունների իմաստը: Հակառակ պարագայում, կարող է ստացվել, որ այդ առաքելությունները ավելի շատ լուծելով հետագա ագրեսիա թույլ չտալու՝ իրապես կարևոր հարցը իհարկե, այդուհանդերձ կամա, թե ակամա ստեղծում են իրավիճակ, երբ ֆիքսվում և դե ֆակտո, անուղղակի, լատենտ տրամաբանությամբ, սակայն լեգիտիմացվում է արդեն իսկ տեղի ունեցած խախտումը, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանք է: Այստեղ է, որ դիրքորոշման ամբողջությունը պահանջում է քայլերի հստակ տրամաբանություն, որոնք պետք է ամենևին ոչ հեռու ապագայում հասնեն այն կետին, երբ նույն միջազգային կառույցները պետք է դնեն արդեն իսկ տեղի ունեցած տարածքային ամբողջության խախտման հետևանքի վերացման խնդիր, իսկ չվերացնելու դեպքում՝ հստակ ուրվագծեն և սահմանեն դրա հետևանքը Ադրբեջանի համար:

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: