ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԻԻՀ բանակը հզոր ներկայություն է հաստատել Արաքս գետի հովտում

Lragir.am-ի զրուցակիցն է իրանահայ վերլուծաբան Սահակ Շահմուրադյանը

Պարոն Շահմուրադյան, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը թույլ չտվեց տարածաշրջանում իրականացնել այն պլանը, ըստ որի՝ Հայաստանը կկտրվեր Իրանից։ Ըստ նրա՝ տարածաշրջանում փորձ արվեց իրականացնել շատ վտանգավոր սցենար, որը Իրանի կողմից կանխվել է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

Տևական ժամանակ է՝ Իրանի իշխանությունները, պայմանավորված Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և ռազմական զարգացումներով, այն է՝ հայ-ադրբեջանական սահմաններում տեղի ունեցող բախումների ֆոնին, հանդես են եկել տարբեր հայտարարություններով և լրջորեն նախազգուշացրել Ադրբեջանին և Թուրքիային, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» պլանի հավանական իրագործման մասին: Իրանի իշխանություններին լուրջ մտահոգում է Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի և Թուրքիայի տարածքային նկրտումների հավանական իրականացման հետևանքով Հայաստանի հետ հաղորդակցության սահմանային ճանապարհի փակումը, ինչն Իրանին կզրկի դեպի Վրաստան և Սև ծով հաղորդակցության ճանապարհներից։ Եվ Իրանը կբախվի կոմունիկացիայի և աշխարհաքաղաքական լուրջ խնդիրների, որոնց հաղթահարման համար վճռական է տրամադրված՝ բոլոր միջոցներով ու հնարավորություններով կանխել թուրք-ադրբեջանական պլանները: Հատկանշական է, որ ԻԻՀ ԱԳ նախարարն այն պայմաններում է խոսել այդ մասին, երբ միաժամանակ Իրանի Արևելյան Ատրպատական և Արդաբիլ նահանգների միջև ընկած Արաքս ընդհանուր տարածքում երկուշաբթի օրվանից մեկնարկել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի եռօրյա զորավարժությունները: Զորավարժությունները տարբեր փուլեր ունեն՝ ուղղաթիռային օպերացիա, գիշերային գրոհի գործողություն, ուղղաթիռների մարտական գործողություն, մարտական ու մահաբեր անօդաչու թռչող սարքերի գործողություն, ինչպես նաև Արաքս գետի վրա կամրջի կառուցում, հաղորդակցության ուղիների գրավում և հսկողություն, բարձունքների գրավում ու գրոհային ավերածություններ: Չնայած Իրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում որևէ արտատարածաշրջանային ուժի միջամտությամբ ու աջակցությամբ աշխարհաքաղաքական փոփոխություններին և սահմանների փոփոխությանը, սակայն, զգալով Իսրայելի անմիջական կապերը և Ադրբեջանին ցուցաբերած ռազմատեխնիկական աջակցությունը, որը կարող է ուղղակի սպառնալիք համարվել Իրանի շահերի դեմ Հարավային Կովկասում, Իրանն այժմ փորձում է ռազմական վարժանքներին համահունչ դիվանագիտական լեզվով մեկ անգամ ևս իրեն սպառնացող որոշ պետությունների նախազգուշացնել։ Այն է՝ Իրանի տեսակետից այլևս լուծված է «Զանգեզուր»-ի կեղծ միջանցքի ստեղծման ուղղությամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարվող ջանքերի կանխարգելման պլանը, և Իրանը թույլ չտվեց տարածաշրջանում իրականացնել այդ պլանը։ Ավելի վաղ դա տեղի ունեցավ Գորիս-Կապան ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում, և դրան հաջորդեց հայ-իրանական համատեղ ջանքերով այլընտրանքային նոր ճանապարհի կառուցումը՝ բաց պահելով Իրան-Հայաստան հաղորդակցության ճանապարհը։ Կապանում բացվելու է ԻԻՀ հյուպատոսությունը։

Իսկ այժմ, կրկին Իրանի ԱԳ նախարարը դիվանագիտական շեշտակի լեզվով ու կտրուկ ոճով Rasadnews հեռուստաալիքի «Ժողովրդավարության դաշտ» վավերագրական ֆիլմին տված հարցազրույցում հայտարարել է. «Տարածաշրջանում շատ վտանգավոր սցենար էր ընթանում, որով նախատեսվում էր փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Անգամ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել»։ Անկասկած, Իրանի ԱԳ նախարարի ակնարկը վերաբերում է հայ-իրանական աճող տնտեսա-քաղաքական, անվտանգային, կոմունիկացիաների, խորհրդարանական, ճանապարհաշինության և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանը։ ԻԻՀ բանակը հզոր ներկայություն է հաստատել Արաքս գետի հովտում՝ Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով: Պետք է նշել, որ հոկտեմբերի 16-ին, որպես հիշեցում և հատուկ ընդգծում, ԻԻՀ ԱԳ նախարար Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ և կրկին խոսել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: Անդրադառնալով կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխանութունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, Բայրամովին ասելով, որ դա Իրանի անփոփոխ դիրքորոշումն է:

Մի փոքր կմանրամասնե՞ք, թե Իրանի նախաձեռնած զորավարժությունների նպատակը որն է, շատ է հնչում այ հարցը, թե բացի հայտարարություններից, Իրանը որևէ գործողություն կանի՞, երբ դրա կարիքը լինի։

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ և ԻՀՊԿ-ի կողմից տարածված հայտարարության համաձայն՝ «Հզորության զորավարժություններ» անունով այս զորավարժության ընթացքում տարբեր ռազմական ուժերի և տեխնիկայի ծավալն ավելի մեծ է, քան նախորդ զորավարժություններում: Արաքսի վրա առաջին անգամ տեղադրվել է լողացող կամուրջ, և տեխնիկայի տեղափոխման վարժանքներ կկատարվեն։ ԻՀՊԿ-ի հրամանատարությունը հայտարարել է, որ եռօրյա զորավարժությունների ընթացքում պաշտպանական և անվտանգության սցենարներն իրականացվում են միաժամանակ։ Ինչպես ասացի՝ զորավարժություններում առաջին անգամ Արաքս գետի վրա լողացող կամուրջ է տեղադրվել՝ տանկերի և ցամաքային զինուժի տեղափոխման համար։ Նկատի ունենալով, որ զորավարժության ընթացքում Իրանի պահապանների կորպուսի հատուկ ջոկատայիններն ուղղաթիռների կիրառմամբ հարձակողական և օդադեսանտային գործողություններ են իրականացրել կանխորոշված հատվածներում և վարժանքներ են անցկացրել ենթադրյալ թշնամու բարձունքների և կապի ճանապարհների գրավման համար, լեռնային ուղիները փակելու և վերահսկելու նպատակով, կարելի է ենթադրել, որ զորավարժությունների նպատակն է Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններում և Արաքս գետի մյուս ափում կանխել Իրանի թշնամիների ցանկացած տեղաշարժ, որը միտված է վտանգելու Իրանի ռազմավարական անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և խափանելու Իրանի ռազմավարական երթուղային կապերը դեպի հյուսիս:

Այս զորավարժությունն անցկացվում է այն պայմաններում, երբ ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսին հոկտեմբերի 13-ին Աստանայում կայացած «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության» (CICA) գագաթնաժողովի շրջանակում Ալիևի հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ընդունում որևէ փոփոխություն տարածաշրջանի սահմաններում և աշխարհաքաղաքականությունում: Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ԻԻՀ նախագահ Ռայիսին, ընդգծելով, որ Իրանը չի ընդունում Հայաստանի հետ իր պատմական սահմանների, տարածաշրջանի աշխարհաքաղաքականության և Իրանի ու Հայաստանի տարանցիկ երթուղու ցանկացած փոփոխություն, նշել է նաև, որ նման քայլերը կհանգեցնեն Իրանի վճռական պատասխանին։ Կարծում եմ որ ԻԻՀ նախագահի նշած վճռական քայլերի նախերգանքը պետք է համարել Արաքսի շրջանում անցկացվող «Հզորության զորավարժություններ» անունով այս զորավարժությունը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: