ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կամիկաձե ԱԹՍ-ներ, Akash հրթիռային համակարգեր․ ըստ հնդկական ԶԼՄ-ի՝ ՀՀ-ն դիտարկում է նոր զինատեսակների ձեռքբերումը

Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից ավելի շատ պաշտպանական զինատեսակների ձեռքբերումը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, միջին հեռահարության երկիր-օդ հրթիռային համակարգերի, ինչպիսին է Akash-ը․ այս մասին գրում է հնդկական The Print պարբերականը։

Նշվում է, որ նախօրեին Գանդինագարում «DefExpo 2022»-ի շրջանակներում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի երկկողմ հանդիպումը հայ գործընկերոջ՝ Սուրեն Պապիկյանի հետ, որտեղ քննարկվել է ռազմական խորը համագործությունը։  Լրատվականը գրում է, որ հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև միջակառավարական պայմանագրի ստորագրումից հետո ընդամենը շաբաթներ անց։ Ըստ պարբերականի՝ այդ պայմանագրով Հայաստանը ստանալու է Pinaka  հրթիռային համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռներ և զինամթերքի լայն տեսականi, ներառյալ` 80 մմ ականանետներ։ Թեև հնդկաստանի կառավարության աղբյուրները առայժմ լռություն են պահպանում նախօրեին երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման մանրամասների մասին, սակայն նշում են, որ «առանցքը պաշտպանական համագործակցությունն է եղել»։ Ամեն դեպքում աղբյուրները լրատվամիջոցին հայտնել են, որ Հայաստանը  դիտարկում է ոչ միայն տեղական արտադրության Akash հակաօդային պաշտպանության համակարգերի, այլև Հնդկաստանում մասնավոր ընկերությունների՝  Tata Advanced Systems Limited-ի (TASL) և Solar Industries-ի մշակած կամիկաձե անօդաչուների ձեռքբերումը: Էմմա Չոբանյան



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: