ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը գրքերի հրատարակմամբ և «Հոգևորականը» միջոցառմամբ նշեց լուսավորչի տարեդարձը

Գրող, մանկավարժ, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի ծննդյան առթիվ հոկտեմբերի 17-ին լուսավորչի տուն-թանգարանում կազմակերպվել էր «Հոգևորականը» խորագրով միջոցառումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը հնչեցին Խաչատուր Աբովյանի հոգևոր և կրոնադաստիարակչական բնույթի ասույթները, մասնագետներն անդրադարձան  Աբովյանի հոգևորականի կերպարին և գործունեությանը, հնչեց հոգևոր երաժշտություն և ներկայացվեցին հեղինակ Աստղիկ Սողոյանի «Խաչատուր Աբովյանի պատումի արվեստը» մենագրությունն ու հեղինակ-կազմող Արևիկ Ստամբոլցյանի «Լուսավորչի դասերը» գիրքը:
 
Տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն ասաց՝ Աբովյանն այնքան բազմաժանր ստեղծագործող է եղել և հարուստ ժառանգություն թողել, որ թեմաների պակաս երբեք չի լինում: Այս անգամ անդրադառնում են Աբովյան հոգևորականին, քանի որ հասարակության մեջ թյուր ալիք կա, թե Աբովյանը եկեղեցականների կողմից մերժված էր, ինչը սխալ է, և դա շտկելու պատասխանատվությունը տուն-թանգարանի ուսերին է դրված: «Աբովյանը եղել է հոգևորական, միշտ հավատարիմ է մնացել եկեղեցուն, անգամ նրա ամուսնական պայմանագրում նշված է եղել, որ իր կինն ազատ դավանելու իրավունք ունի, սակայն զավակները պետք է Հայ առաքելական եկեղեցում մկրտվեն ու դավանեն հայ եկեղեցուն»,-պատմեց Խոջամիրյանը:
Խոսելով «Խաչատուր Աբովյանի պատումի արվեստը» մենագրության մասին՝ նա շեշտեց՝ Սողոյանն իսկապես գիտական մեծ աշխատանք է կատարել, և գիրքը բացառիկ է նրանով, որ տասնյակ տարիներ Աբովյանի, նրա ստեղծագործությունների վերաբերյալ այդ մակարդակի մենագրություն չի հրապարակվել: «Աստղիկ Սողոյանը համակողմանիորեն ուսումնասիրել է Խաչատուր Աբովյանի ստեղծագործությունների կառուցվածքը: Հեղինակի ուշադրության կենտրոնում են հայտնվել ոչ միայն Աբովյանի՝ հանրության լայն շրջանակին ծանոթ գործերը, այլև այլ ստեղծագործություններ, որոնք ավելի քիչ հայտնի են ընթերցողներին»,-նշեց տուն-թանգարանի տնօրենը:
Ըստ Խոջամիրյանի՝ գիրքը հետաքրքրելու է ոչ միայն գրականագետներին ու աբովյանագետներին, այլև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են գրական ստեղծագործությունների կառուցվածքով:
Իսկ Արևիկ Ստամբոլցյանի «Լուսավորչի դասերը» գրքում ներառված են Աբովյանի  թևավոր խոսքերը, որոնց կարիքը, ըստ Խոջամիրյանի, այսօր շատ կա, քանի որ դրանք գոտեպնդող են, ոգեշնչող: Գիրքը լույս ընծայելը տուն-թանգարանի նախաձեռնությունն է եղել:
Սյուզաննա Խոջամիրյանի խոսքով՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի գործունեությունը ծավալուն է. այն փորձում է կրթական, ժամանցային ծրագրերի, գիտական հրատարակությունների միջոցով հանրահռչակել Աբովյանին և նրա գործունեությունը:
«Տուն-թանգարանի այգում ևս կազմակերպվում են գրքերի շնորհանդեսներ, խարույկի երեկոներ, դասական, ջազ երաժշտության երեկոներ, տիկնիկային և այլ ներկայացումներ են խաղում:  Բոլոր միջոցառումների կարևորագույն առաքելությունը Խաչատուր Աբովյանի ժառանգությունը ներկայացնելն ու պատգամները տեղ հասցնելն է: Տուն-թանգարանի պարտքն է իրականացնել Աբովյանի երազանքը, որն էր տեսնել կիրթ հասարակություն, ձևավորել  քաղաքացիական գիտակցում: Նա չէր երազում, որ իրեն ճանաչեն, այլ ուզում էր, որ իր պատգամները հասնեն սերունդներին»,-եզրափակեց Սյուզաննա Խոջամիրյանը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: