ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Ավրորան» ապացուցել է, որ հայերը չեն հանձնվել եւ չեն հանձնվելու. «Ավրորա»-ի շնորհման արարողությունը՝ Մխիթարյան միաբանությում

«Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն այս տարի ևս, արդեն երկրորդ անգամ անցկացվել է հայ ժողովրդի համար մշակութային ու հոգևոր կենտրոններից մեկում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Մխիթարյան միաբանության հարկի տակ:

Գիտելիքի և իմաստնության այս տաճարում հավաքվել են մարդասերներ ամբողջ աշխարհից՝ արժանին մատուցելու մարդկային ոգու տոկունությանն ու համամարդկային արժեքներին և 2022 թ. մրցանակը շնորհելու դափնեկրին:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։
Խոսելով «Ավրորայի» ստեղծման և նշանակության մասին՝ «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը նշել է. «Երբ մենք սկսեցինք այս նախագիծը, 2015 թվականն էր եւ, ըստ էության, այն ութամյա հանձնառություն էր՝ խորհրդանշելով 1915 եւ 1923 թվականները, երբ փոխվեց մեր ազգի ճակատագիրը: Երբ սկսեցինք, մտածում էինք, որ մենք երեքս՝ Վարդանը, Ռուբենը եւ ես, այն կիրականացնենք ութ տարի, քանզի կարծում էինք, որ դա երկար ժամանակ է Ցեղասպանության հարյուրամյակը ոգեկոչելու համար: Բայց ժամանակի ընթացքում մենք սկսեցինք գիտակցել, թե այս նախաձեռնությունը ինչ ազդեցություն կարող է գործել: Եվ ամենակարեւորը՝ այն, ինչ մեզ թողել է Վարդանը, մենք պետք է այն դարձնենք տեւական»:
Նա տեղեկացրել է, որ ստեղծվել է «Վարդան Գրեգորյան» մարդասիրական հիմնադրամը՝ պահպանելու և ողջ աշխարհով մեկ մարդասիրական նախաձեռնություններն ընդլայնելու նպատակով:
«Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշել է, որ «Ավրորան» հիմք է տալիս վստահ լինելու, որ անկախ բոլոր մարտահրավերներից, անկախ բոլոր ճգնաժամերից, որոնց «Ավրորայի» հերոսները բախվում են ողջ աշխարհում, նրանք այն մարդիկ են, որոնք հիանալի աշխատանք են կատարում և առաջնորդների այն օրինակն են, որոնց պետք է հետևել: «Մենք պետք է ունենանք մարդիկ, որոնք կլինեն, այսպես ասած, բարոյական հեղինակություններ: Եվ ես ուզում եմ անձնապես շնորհակալություն հայտնել, որ դուք դա անում եք մեզ համար, որովհետեւ արցախյան պատերազմից հետո մենք ոչ միայն հող ենք կորցրել, այլեւ հազարավոր տաղանդավոր երիտասարդների, մենք կորցրել ենք վստահությունը մեր հանդեպ։ Կարծում եմ՝ տեսնելով ձեր պատմությունները, տեսնելով, թե ինչ եք անում աշխարհի բոլոր այդ հատվածներում, դուք ինձ ուժ եք տալիս, եւ ես հավատում եմ, որ առաջնորդների հիմնական խնդիրը պետք է դառնա աշխարհն այս ճգնաժամից դուրս բերելը»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:
Նա նշել է, որ շատ էր քննարկվում ներկայիս իրավիճակում «Ավրորա»
մրցանակի շնորհման արարողության նպատակահարմարության հարցը, բայց որ «Ավրորան» ապացուցել է, որ հայերը չեն հանձնվել և չեն հանձնվելու. «Կարծում եմ, սա կարեւոր ուղերձ է աշխարհին»։
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ և Լոնդոնի Կայսերական քոլեջի Համաշխարհային առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին, ներկայացնելով 2022 թ. «Ավորարայի» հերոսներին, նշել է, որ ամեն տարի ավելի ու ավելի շատ թեկնածուների անուններ են ստացվում: «Ձգտելով բարեփոխել խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքը՝ «Ավրորան» աջակցում է մարդասիրության ոլորտի անհայտ հերոսներին եւ ճանաչման արժանացնում նրանց խիզախ աշխատանքը։ Սրանք աշխարհի տարբեր ծայրերում արտասովոր մարդկանց տոկունության եւ ուժի վկայությունն են, որոնց մարդկային ոգին ստիպում է օգնել ուրիշներին՝ իրենց դնելով աներեւակայելի վտանգի մեջ»,- ասել է նա:
Միջոցառման ընթացքում հայտարարվել է 2022 թվականի մրցանակի դափնեկրի՝ Ջամիլա Աֆղանիի անունը։
«Այսօր իմ ժողովրդին, իմ երեխաներին արգելում են դպրոց գնալ միայն այն պատճառով, որ նրանք երիտասարդ աղջիկներ են։ Իմ քույրերին արգելում են աշխատել եւ գումար վաստակել, քանի որ նրանք կին են։ Սա ամենամեծ պատիժն է, որ որեւէ մարդ արարած կարող է ստանալ սեփական երկրում՝ սեփական ժողովրդից։ Երբեմն մեզ թվում է, որ մարդկայնությունը վերացել է աշխարհից։ Բայց «Ավրորան» ապացուցում է, որ մարդկայնություն դեռ կա, եւ մարդասիրության ոլորտի գործիչներն իսկապես կիսում են Աֆղանստանի ժողովրդի ցավն ու տառապանքը։ Եվ ահա դուք կանգնած եք մեր կողքին եւ ձեր օգնության, ձեր աջակցության ձեռքն եք մեկնում իմ ժողովրդին, երբ նրանք դրա խիստ կարիքն ունեն»,- նշել է Ջամիլա Աֆղանին։
Ներկաները երախտիքի և շնորհավորանքի խոսքեր են հղել դափնեկրին՝ մաղթելով հաջողություն մարդասիրական իր դժվարին գործունեության մեջ:
Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է «Ավրորա» մրցանակը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Դափնեկիրն ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Որպես 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջամիլա Աֆղանին կաջակցի Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգային եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպությանը:
 
Աղբյուր՝ armradio.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: