ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Գրիգորյանը մեզ տվեց Ֆլորենցիան, Աթենքը և Կարթագենը, և մենք խոնարհվում ենք նրա հոյակերտ ընծաների առջև

Գրիգորյանի կյանքի մեկ այլ «օտար», բայց մեծ օգնություն ցուցաբերած անձնավորությունը Հրայր Ստեփանյանն էր՝ Թավրիզի ակնոցագործը, որն օգնեց 14-ամյա տղային ձեռք բերել անձնագիր. «Հայրս ասաց, եթե ինքնուրույն կարող ես ձեռք բերել անձնագիր, ապա թույլ կտամ մեկնես: Նա ենթադրում էր, որ 14 տարեկան ոչ մի երեխա չի կարող ձեռք բերել անձնագիր: Ակնոցագործը վերցրեց ինձ իր հովանու ներքո»: Հենց նրա շնորհիվ է, որ Վարդանը ստանում է անձնագիրը և մեկնելու ծախսերը:

Վարդան Գրիգորյանը ծնվել է 1934թ. ապրիլի 8-ին Իրանի հյուսիսային շրջանում` երբեմնի հայաշատ Թավրիզ քաղաքում: Նա ունեցել է ծանր մանկություն, դժվար պատանեկություն: Պապիկը, ում ձերբակալել էին քաղաքական մեղադրանքներով, մահացել է բանտում, մայրը` Շուշանիկ Միրզայանը, 26 տարեկանում մահացել է թոքաբորբից, երբ փոքրիկ Վարդանը դեռ 6 տարեկան էր: Հայրը` Սամվել Գրիգորյանը, որ աշխատում էր Անգլո-իրանական նավթային գործարանում որպես հաշվապահ, Վ. Գրիգորյանի խոսքերով, գտնվում էր իրենից «ֆիզիկապես և հոգեպես շատ հեռու»: Վարդան Գրիգորյանի և նրա քրոջ` Եվգենիայի (Օժիկի) դաստիարակությամբ զբաղվել է մայրական տատը`Ոսկին, որը երեխաներին մեծացրել է՝ շրջապատելով մեծ սիրով և քնքշանքով: Չլինելով գրաճանաչ` տատիկը լեգենդների ու հեքիաթների միջոցով երեխաների մեջ սերմանել է ինքնասիրություն և պատվախնդրություն:  Տատիկի գլխավոր խորհրդին Վարդան Գրիգորյանը հետևել է մինչև իր կյանքի մայրամուտը. «մարդուց հետո մնում են միայն նրա բարի անունը և բարի գործերը»: Տատիկին հաջողվել էր նաև փոքր հասակում երեխաների մեջ սերմանել սեր՝ առ կրթություն:
Փոքրիկ Վարդանը մեծացել է ընչազրկության, զրկանքների մեջ, սակայն միշտ մեծ հիացմունքով է խոսել Թավրիզի հայկական թաղամասի մասին: Վարդանը կարողանում է դիմագրավել ճակատագրի հարվածներին՝ շնորհիվ իր ընկերների, որոնց հետ նա փողոցում անցկացնում էր գրեթե ողջ ժամանակը՝ այցելելով եկեղեցական պատարագների և ամերիկյան-վեսթերն ֆիլմերի դիտումների: Բայց նրա մեծագույն հանգրվանը  գիրքն էր: «Գրքերը փրկեցին ինձ բանտից և տեղափոխեցին ինձ հեռավոր, բայց հիասքանչ ու հնարավորություններով լի մի աշխարհ: Աշխարհ, ուր կյանքը հիասքանչ է, արդար, կրքոտ, էներգիայով լի, կարեկցող և հաճելի»,-գրել է նա իր «Ճանապարհ դեպի տուն: Իմ կյանքը և ժամանակները» հուշերում:

Վարդան Գրիգորյանն իր նախնական կրթությունը ստացել է Իրանում: Նա բավական լավ էր սովորում դպրոցում և շուտով աչքի է ընկնում: Վարդան Գրիգորյանի խոսքով՝ իր կյանքում հայտնվում են օտար մարդիկ, որոնք էլ անշեղորեն փոխում են իր ողջ կյանքը: Նրանցից առաջին «օտար», բայց հարազատ մարդը Էդգար Մալոյանն էր, որ այդ տարիներին Թավրիզում Ֆրանսիայի փոխհյուպատոսն էր:
1948թ. Մալոյանը խորհուրդ է տալիս Վարդանին մեկնել Լիբանան և շարունակել կրթությունը՝ տալով նրան երեք երաշխավորագիր-նամակ. առաջինը՝ Լիբանանի ներքին գործերի ղեկավարին, երկրորդը՝ Հայկական քոլեջի տնօրենությանը, երրորդը՝ այն հյուրանոցին, որտեղ պետք է ապրեր Գրիգորյանը: Կարելի է վստահաբար ասել, որ Մալոյանը դառնում է նրա հովանավորը:
Գրիգորյանի կյանքի մեկ այլ «օտար», բայց մեծ օգնություն ցուցաբերած անձնավորությունը Հրայր Ստեփանյանն էր՝ Թավրիզի ակնոցագործը, որն օգնեց 14-ամյա տղային ձեռք բերել անձնագիր. «Հայրս ասաց, եթե ինքնուրույն կարող ես ձեռք բերել անձնագիր, ապա թույլ կտամ մեկնես: Նա ենթադրում էր, որ 14 տարեկան ոչ մի երեխա չի կարող ձեռք բերել անձնագիր: Ակնոցագործը վերցրեց ինձ իր հովանու ներքո»: Հենց նրա շնորհիվ է, որ Վարդանը ստանում է անձնագիրը և մեկնելու ծախսերը:
15 տարեկան հասակում նա մեկնում է Բեյրութ (Լիբանան)՝ ուսանելու հայկական լիցեյում: Սկսվում է անհատի կերտման գործընթացը, որն արդեն անշրջելիորեն ուղղորդում է միայն դեպի նորանոր բարձունքներ:
Մեկ տարում Վարդանը պետք է սովորեր արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն: Գրպանում՝ չնչին գումար, հաճախ անոթի, նա հաղթահարում է դժվարությունները և դառնում լավագույն ուսանող ու արժանանում ավարտական ճառ ասելու պատվին: Վարդանը դառնում է Սիմոն Վրացյանի` Հայաստանի առաջին հանրապետության նախկին վարչապետի՝ այդ պահին կրթական հաստատության տնօրենի անձնական խորհրդականը: Ծանոթանում է և շատ բան սովորում Լևոն Շանթից:
Սիմոն Վրացյանը խորհուրդ է տալիս Գրիգորյանին մեկնել Միացյալ Նահանգներ և շարունակել կրթությունը` միաժամանակ խոստանալով ցուցաբերել նյութական աջակցություն:

1956թ. Գրիգորյանը դիմում և ընդունվում է Կալիֆոռնիայի Բերկլիի և Սթենֆորդի համալսարաններ: Սակայն ճակատագրի բերումով սովորում և գերազանց ավարտում է Սթենֆորդի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան: Նա մասնագիտանում է պատմության և հումանիտար գիտությունների ոլորտում:
1958թ. Գրիգորյանը սկսում է աշխատել դոկտորական ատենախոսության ուղղությամբ՝ զուգահեռաբար աշխատելով որպես պրոֆեսորի օգնական: Գրիգորյանը փորձում է Եվրոպայի և Միջին Արևելքի պատմության վերաբերյալ  դոկտորական ատենախոսություն պաշտպանել: Ուսանելու տարիներին հանդիպում է իր ապագա կնոջը` Քլերին, ում հետ էլ ամուսնանում է 1960թ.:
1960-ականների սկզբներին նա արդեն դասավանդում է Սան-Ֆրանցիսկոյի համալսարանում: 1961թ. Գրիգորյանը Քլերի հետ այցելում է Բեյրութ` հանդիպելու Վրացյանին: Հենց այդ օրերին էլ ծնվում է նրանց առաջնեկը` Վահե Գրիգորյանը:  Որոշ ժամանակ անց լույս աշխարհ է գալիս Րաֆֆին:
1969թ. Գրիգորյանը հրատարակում է իր առաջին մենագրությունը՝ «Ժամանակակից Աֆղանստանի ձևավորումը: Քաղաքականության փոփոխականությունը և արդիականացումը 1880-1946թթ.», որը բավական բարձր գնահատականի է արժանանում ակադեմիական շրջանակում: Հենց այդ նույն տարվա ընթացքում Գրիգորյանը պրոֆեսորի հաստիքով հրավիրվում է աշխատելու Թեքսասի Օստինայի համալսարանում: Նրա հեղինակությունը և համբավը տարեց տարի մեծանում է: 1971 թվականին նրան աշխատանքի են հրավիրում Ֆիլադելֆիայի Փենսիլվանիայի համալսարան: 1974թ. նա Արվեստի և գիտության ֆակուլտետի դեկանն էր, 1978թ. սեպտեմբերի 20-ին նրան առաջարկվում է Փենսիլվանիայի համալսարանի փոխռեկտորի պաշտոնը: 1979թ. դեկտեմբերին Գրիգորյանը առաջարկ է ստանում` ղեկավարելու Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանը, սակայն հրաժարվում է այդ բարձր պաշտոնից՝ հավատարիմ մնալով իր համալսարանին, քանի որ այդ պահին Փենսիլվանիայի համալսարանում առկա էին լուրջ և չլուծված խնդիրներ: Բնականաբար այդ խնդիրները լուծելով հանդերձ Գրիգորյանն ակնկալում էր, որ կդառնա Փենսիլվանիայի համալսարանի հաջորդ նախագահը, հատկապես որ ուներ համակիրների լուրջ բանակ: Սակայն 1980թ. նա նախընտրում է թողնել Փենսիլվանիայի համալսարանի փոխռեկտորի պաշտոնը, քանզի զգում էր, որ իր նկատմամբ անարդարացի վերաբերմունք կա, և չի գնահատվել իր ողջ ներդրումը Փենսիլվանիայի համալսարանի զարգացման գործում:

1981թ. Գրիգորյանի առջև բացվում են Նյու Յորքի հանրային գրադարանի դռները: Նրան առաջարկում են ղեկավարել այդ գրադարանը: Հայտնի է նրա ճառը որպես արդեն գրադարանի նախագահ. «Նյու Յորքի Հանրային գրադարանը հենց Նյու Յորքն է, այն ազգային հարստություն է, գրադարանի հետազոտական ֆոնդերն անգին են, այն պետք է ավելի լավ ուսումնասիրվի, առավել գնահատվի, խորապես հարգվի և պետք է գտնվի առավել լավ պայմաններում»: Նա մեծ հաջողությամբ վերականգնում է գրադարանի հեղինակությունը և նրա դերը ամերիկյան մշակութային կյանքում: Շուտով Գրիգորյանը ստանում է Բրաունի համալսարանը ղեկավարելու առաջարկ:
Գրգորյանին հաջողվում է ոտքի կանգնեցնել Նյու Յորքի հանրային գրադարանը և այն հանձնել վստահելի անձանց: «Նյու Յորք Թայմս» թերթը Գրիգորյանի հեռանալու կապակցությամբ գրում է մի մեծ հոդված՝ «Նյու Յորքը կորցնում է Առյուծին» վերտառությամբ: Թերթում գրվում է. «Գրիգորյանը մեզ տվեց Ֆլորենցիան, Աթենքը և Կարթագենը, և մենք խոնարհվում ենք նրա հոյակերտ ընծաների առջև»:
Նրա կատարած աշխատանքը գրադարանում արժանանում է բարձր գնահատականի: ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը նրան շնորհում է «Ազգային հումանիտար գիտությունների» մեդալ: Ազգային գրադարանի վերականգնման համար ընթերցասրահը կոչում են Գրիգորյանի անունով:
1988թ. օգոստոսի 31-ին Գրիգորյանը դառնում է Բրաունի համալսարանի 16-րդ նախագահը: Նրա ղեկավարած ինը տարիների ընթացքում Բրաունի համալսարանը արձանագրում է որակական նոր վերելք, բարելավվում է կրթական այդ հաստատության ֆինանսական վիճակը:
1997թ. Գրիգորյանին արվում է այնպիսի առաջարկ, որից նա չէր կարող հրաժարվել. դառնալ Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի 12-րդ նախագահը: Հրաժեշտ տալով սիրելի համալսարանին՝ Գրիգորյանը փորձում է հաղթահարել նոր մարտահրավերը:
Քարնեգի կենտրոնը, որը հիմնվել է Էնդրյու Քարնեգիի կողմից 1911թ., նպատակ է հետապնդում բազմակողմանի աջակցություն ցուցաբերել պետություններին, քաղաքական կուսակցություններին և առանձին անհատների, որպեսզի նրանք գործեն՝ հանուն աշխարհի խաղաղության և մարդկանց կենսամակարդակի բարձրացման:

ն գործում:

Քարնեգի կենտրոնն առաջինն էր, որ կոչ արեց բարելավել նախնական կրթության մակարդակը: Քարնեգի կենտրոնը նպաստում է ուսանողների կրթությանը, հետազոտական աշխատանքների իրականացմանը  հումանիտար ոլորտում:
2004թ. Գրիգորյանն արժանանում է ամենաբարձր քաղաքացիական պարգևի: ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը նրան շնորհում է նախագահական «Ազատության» մեդալը:
2003թ. Գրիգորյանը 2-րդ անգամ այցելում է Հայաստան և Ազգային գրադարանին նվիրում 10000 ԱՄՆ դոլար, որպեսզի հոգան գրադարանի կարիքները: Դրա շնորհիվ վերականգնվեց «Վերնատունը», և գնեցին պատճենահանողսարքեր:
Ունենալով կազմակերպչական բացառիկ ջիղ՝ Գրիգորյանը միևնույն ժամանակ մնում էր որպես փայլուն գիտնական, որ գրել է «Իսլամ. խճանկար և ոչ թե մոնոլիտ», «Ժամանակակից Աֆղանստանի ձևավորումը: Քաղաքականության փոփոխականությունը և արդիականացումը 1880-1946թթ.» աշխատությունները, ինչպես նաև «Ճանապարհ դեպի տուն: Իմ կյանքը և ժամանակները» կենսագրականը:
Գրիգորյանը հիրավի մեծագույն գիտնական է, պատմաբան, մանկավարժ, մշակութային և հանրային գործիչ, գերազանց ղեկավար: Ամերիկյան մի պարբերականում նրան բնութագրել են որպես «ֆենոմեն», որին ամեն ոք չէ, որ արժանանում է:
Հաշվի առնելով Վարդան Գրիգորյանի գիտական և մանկավարժական մեծ ավանդը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրել է ԳԱԱ արտասահմանյան անդամ:
2015թ. Վարդան Գրիգորյանը, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի հետ, հիմնադրեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և դրա «Ավրորա» մարդասիրական մրցանակը ձգտում են այդ փորձը վերածելու համաշխարհային շարժման՝ անդրադառնալով աշխարհում առկա մարդասիրական մարտահրավերներին և կենտրոնանալով կարիքի մեջ գտնողներին օգնելու վրա:

2021թ. 87 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, մեծանուն հայ Վարդան Գրիգորյանը։ Ի հիշատակ հայրենասեր հային՝ նրա ընկերները՝ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը նախաձեռնեցին ստեղծել մի կրթաթոշակ՝ Վարդան Գրիգորյանի անունով, որի համաձայն այն կտրամադրվի երիտասարդ այն գիտնականներին և հետազոտողներին՝ հատկապես պատմության և հասարակագիտության ոլորտի, որոնք փորձում են հետազոտել Հայաստանի XX դարի պատմության սակավ ուսումնասիրված դրվագները։

Գոհար Իսկանդարյան, պ.գ.թ., դոցենտ,
ՀՀ ԳԱԱ սփյուռքի բաժնի գիտքարտուղար

sci.am

ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: