ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Քանի դեռ գոյություն ունի Հայաստանը, մենք հույս ունենք, որ ապագա ունենք

«Քանի դեռ գոյություն ունի Հայաստանը, մենք հույս ունենք, որ ապագա ունենք»:

Այսպես է կարծում սերբ ժամանակակից գրող, հրապարակախոս, թարգմանիչ Վեսնա Պեշիչը, ով տարիներ առաջ սերբերենով հրատարակեց Մ․Խորենացու ,,Հայոց պատմություն,,–ը, իսկ վերջերս էլ Հայաստանին ու հայերին նվիրված ,,Կոչիր ինձ գարուն,, գիրքը, որի շնորհանդեսն օրերս կայացավ Գրողների Միության Կլոր դահլիճում։ Ինչպես նշում է հեղինակը, հայերի ու Հայաստանի մասին լսել է իր գիտնական հայրիկից, իսկ գիրքը ծնվել է Հայաստան իր կատարած այցելության ընթացքում, որին նախորդել է ևս մեկ ուղևորություն։ Վեսնա Պեշիչի գիրքը՝ Հայաստանը ներկայացնող, մեծ սիրո և ջերմության արդյունք է, ուր ներկայացված են հայ Մեծերը, արքաները, քերթողահայր Խորենացին. ,,Ես անընդհատ 
մտածում էի․ ,,Տե՛ր Աստված, լավ է որ այսպիսի ժողովուրդ է ստեղծվել, որն իր պատմական հիշողության տերն է, և շարունակելու է գոյատևել։ Իմ նպատակն է, որ այս գրքի միջոցով սերբ ժողովրդին ներկայացնեմ 7000 տարվա պատմություն ունեցող մի ժողովրդի, որպեսզի նրանք կարողանան հասկանալ, թե՝ ինչպիսի ժողովուրդ է հայ ժողովուրդը՝ իր մշաույթով, իր անցյալով։  Ինձ համար  գոյություն չունեն  անցյալ և ապառնի ժամանակներ, ինձ համար գոյություն ունի միայն ներկա շարունակական ժամանակ։ Ես իմ բոլոր հերոսներին բերում եմ մեր օրերը և բոլորին մեկտեղում եմ։ Ես մտացածին եմ նրանց բերել մեր ժամանակ՝ ասելու համար, որ նրանք ներկա են այնքան ժամանակ, որքան մենք հիշում ենք նրանց,,։
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսելով գրքի մասին՝կարծիք հայտնեց, որ գիրքն ունի հետաքրքիր ոճ․էքսպրեսիվ է, նաև՝ հոգեբանական։ Կա Հայաստան–Սերբիա ճակատագայնությունը։  Պեշիչի ,,Կոչիր ինձ գարուն,,  գիրքն ունի  պատմական  անդրադարձներ՝ ներկայի ոգորումներով, փնտրելու մարդկայինը, գեղեցիկը, նաև փլիսոփայությունը մարդու տեսակի, մարդկանց վերաբերմունքի։ Այդ ամենը Վեսնան  մանրամասն  դիտարկել է և վերածել գրի,,։Նա բարձր գնահատեց Վ․Պեսիչի գիրքը, որը  թարգմանել է  բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ–ում Սերբիայի պատվավոր հյուպատոս, սերբագետ Բաբկեն Սիմոնյանը, իսկ առաջաբանի հեղինակը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը, ով հիացել է այդ գրքով և կարծում է, որ Վեսնա Պեշիչի գիրքը և՛ վեպ է, և՛ ուղեգրություն, և՛ ասք, որովհետև մարդկային կյանքը էության առումով նորություն չունի,  իսկ Վեսնան հասկացել է, որ ամեն դարում պետք է խոսք ուղղել՝ ելնելով անցյալից, անցյալը պետք է ծառայեցնել ներկային։ Գրքի թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, Բելգրադում կայացած գրքի միջազգային փառատոնի օրերին ճակատագրական հանդիպումը Վեսնա Պեշիչի հետ, ով անակնկալ մատուցեց՝ խոսելով Մ․Խորենացու ,,Հայոց պատմություն,, գրքի մասին, իսկ այդ ծանոթությունը նոր շավիղ դարձավ Հայաստանի ու հայերի հետ բարեկամության։Բաբկեն Սիմոնյանը նշեց, որ ինքը մեկ շնչով է թարգմանել գիրքը,ինչպես մեկ շնչով գրել է հեղինակը։  ,,Այս գիրքը նոր կածան է հայ–սերբական գրական–մշակութային  հարաբերություններում,․․։
Իր հայանպաստ առաքելության համար Վեսնա Պեշիչին շնորհվեց , ՀԳՄ պատվավավոր անդամի անդամատոմս։ Նա  հուզված նշեց, որ իր համար մեծ պատիվ է այդ , որովհետև Հայաստանի Գրողների Միության անդամ էր նաև հանճարեղ Եղիշե Չարենցը։
Միջոցառմանը ներկա էր նաև Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,Նորին Գերազանցություն տիկին Տատյանա Պանայոտովիչ–Ցվետկովիչը,ով ողջունելով գրքի հրատարակումը՝նշեց․,,Այս գրքի միջոցով Վեսնա Պեշիչը սերբ ժողովրդի խոսնակն է Հայաստանում։Շատ սերբեր գիրքն ընթերցելուց հետո հեռուստատեսությամբ ելույթներ են ունենում, այցելում  են Հայաստան ։Վեսնան կարող է խորհրդանիշը դառնալ հայ–սերբական բարեկամության ՝մեր օրերի,,։
Մարիամ Միրզոյան                 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ժոզե,նոբելյան,բանախոսություն,սարամագո , Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին
դերենիկ,դեմիրճյանն,ու,կատուները,դերենիկ-դեմիրճյան , Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։
լղ,պատմությանն,առնչվող,հազվագյուտ,վավերագրերն,ու,հնատիպ,գրքերը,տեղափոխվել,են,մատենադարան , ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:
հայկական,քոչարին,ներկայացվել,յունեսկօ-ի,կենտրոնակայանում,կայացած,մշակութային,ժառանգության,օրերին,քոչարի , Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։
այսօր,էդվարդ,ջրբաշյանը,կդառնար,100,տարեկան,էդվարդ-ջրբաշյան ,  Էդվարդ Ջրբաշյան
Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։
յունեսկօ-ի,համաշխարհային,ժառանգության,կոմիտեի,նիստում,քննարկվել,լղ-,մշակույթի,պատմության,հուշարձանների,հարցը,յունեսկօ , ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: