ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ազգային պարարվեստը

Կոմիտասը ժամանակին ազգային պար երևույթի մասին ասել է. «Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավադ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»:

Հայկական ազգային պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական ժամանակաշրջանում՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում: Այն առաջացման պահից իսկ արտահայտել է ժողովրդի կենցաղը, մտածողությունն ու վերաբերմունքը կյանքի և բնության հանդեպ:Հայկական ավանդույթների և, հատկապես, պարի մասին առաջինը խոսել է Պլուտարքոսը: Նա վկայում էր, որ մ.թ.ա 1-ին դարում հայերը ամֆիթատրոն են կառուցել՝ կատարելով բեմական ներկայացումներ և պարեր: Այդ ժամանակ պարողները բաժանվել են ըստ սեռի և տարիքի, և հանդես էին գալիս առանձին: Ամեն ինչ կախված էր տոնից, ծեսից կամ պաշտամունքի առարկայից:Նաև ժայռապատկերներում: Քարերի վրա տեսանելի են մարդիկ՝ կենդանական գլխանոցներով և պարային շարժումներով: Նման պատկերները ցույց են տալիս անգամ շարժման ռիթմն ու դինամիկան: Նկատելի են քայլերը, ոտնաթաթերի դիրքը և պտույտները:Հայկական պարերի ուսումնասիրության առանցքային ուղղություն է հանդերձանքը՝ տարազը:
Այն բացի մարդկանց կենցաղի բաղադրիչ լինելուց, հանդիսանում է նաև ազգային պարի կարևոր բաղադրիչը: Տարազը առանձին մշակույթ է, որը պարի ժամանակ իր նշանակությամբ ծառայել է, որպես երկրորդ մեղեդի:Յուրաքանչյուր ժողովուրդ, ստեղծելով իր ազգային պարերն ու ժամանակի ընթացքում փոխանցելով դրանք, ենաթարկել է որոշակի փոփոխությունների, սակայն պահպանվել են միայն հայկական մշակույթին բնորոշ երաժշտական և արտահայտչական տարրերը, որոնք միանգամայն տարբերվում են այլ ժողովուրդների ազգային պարատեսակներից՝ ծիսական, սգո և ռազմական պարեր։ 
 
ԾԻՍԱԿԱՆ ՊԱՐԵՐ
Ծիսական պարերը բոլոր այն պարերն են, որոնք կատարվել են կենցաղում՝ կապված տարեկան տոների, հարսանիքների, թաղման արարողակարգերի և այլ ծեսերի հետ: Այս պարերն առավելագույնս ամփոփել են տվյալ ծեսի ներքին իմաստն ու խորհուրդը՝ իրենց կառուցվածքային բոլոր տարրերով: Կան ծիսական պարեր, որոնք կատարվել են միայն տարեկան տոների ժամանակ՝ միայն մեկ անգամ, տվյալ տոնի ընթացքում: Պարային շարժումների միջոցով մարդիկ փորձել են պատկերել ինչ-որ պրոցեսներ և կատարել լուրջ ծիսական արարողություններ: Դրանց միջոցով նրանք աստվածներից որոշ պարգևներ էին խնդրել: Իսկ երբ արդեն ստանում էին ցանկալի պարգևը, կրկին ծիսական պարերի միջոցով շնորհակալություն էին հայտնում:Ծիսական պարերն առանձնացել են նաև իրենց շարժումների յուրահատուկ սիմվոլիկայով: Պարերն ի սկզբանե եղել են շրջանաձև: 
Իսկ ի՞նչ սիմվոլիկա է ունեցել շրջանը
Շրջանն անվերջության և հավերժության սիմվոլն է: Պարի մեջ ետ և առաջ շարժումները խորհրդանշել են անկայունություն, և հետաքրքիր է այն փաստը, որ այս տեսակի պարերը հիմնականում պարել են կանայք: Տղամարդիկ հազվադեպ են ընդգրկվել նման պարերի մեջ:Գոյություն ունի նաև հատուկ ծափ պարերի տեսակ: Ծափն ունի չարխափան նշանակություն, այսինքն ծափ տալով՝ ժողովուրդն արտահայտել է ոչ միայն իր ուրախությունն ու ցնծությունը, այլ պայքարել է չարի դեմ՝ այդ ձևով վախեցնելով չար ուժերին:
ՍԳՈ ՊԱՐԵՐ
Հայ ժողովուրդը պարի մեջ իմաստավորել է շարժման կողմն ու ուղղությունը և դրա մեջ խորհուրդ տեսել: Պարի ժամանակ աջ տեղաշարժը կոչվել է «ճիշտ գնալ»: Ճիշտ գնալ նշանակել է գնալ դեպի բարին, բարիքը: Կողքանց գնալ նշանակել է հաղորդել «կյանքի տատանումները»: Ձախ գնալ նշանակել է ընկնել ձախորդության կամ անհաջողության մեջ:
Հնում, երբ երաշտը մեծ վնասներ էր հասցնում և հողը ոչ մի բարիք չէր տալիս, մարդիկ սգում էին այդ կորուստը՝ կատարելով դեպի ձախ տեղաշարժվող պարեր՝ երաշտի պարեր, որոնք կոչվում էին նաև թարս պարեր:
Վաղնջական ժամանակներում սգո պարեր պարում էին նաև հուղարկավորության ծեսերի ժամանակ:Մերձավորի մահից մեկ կամ երկու ամիս անց, որպեսզի ընտանիքի անդամները սգից ելնեն, հանգուցյալի ընկերներն ու ազգականները հավաքվում էին, այցելում սուգ պահող հարազատներին, նրանց ստիպում ուտել, խմել և պարել: Այս ամենից հետո համարվում էր, որ ազգականների սուգն ավարտվել է: Այս երևույթը հենց այդպես էլ կոչվում էր՝ «սգից հանել»:
ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՐԵՐ
Պարի որոշ տեսակներ ունակ են փոխանցելու զգացողություններ և ներշնչել որոշ արժեքներ: Այդպիսի պարերից են ռազմապարերը, որոնք պարել են մարտի գնալուց առաջ, և որոնք օգնել են արթնացնել մարտական ոգին և փոքր թվով հաղթանակ տանել թշնամու բանակի դեմ:Ռազմական պարերը բացի զորական անձանցից պարում էր նաև ժողովուրդը՝ ռազմիկներին պատերազմ ճանապարհելիս, դիմավորելիս, հաղթանակը տոնելիս կամ պարտությունը ողբալիս:
Ռազմական պարեր հնուց ի վեր պարել են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Այդպես եղել է շատ ու շատ ժողովուրդների մեջ: Մինչ տղամարդիկ մարտնչում էին, կանայք ռազմական պարեր էին պարում, հավատացած լինելով, որ դրանով «ապահովում» էին իրենց ամուսինների հաղթանակը: Ռազմական պարերում հետ քայլն ու առաջ քայլը խորհրդանշում են զինվորների նահանջն ու հարձակումը, սպասումն ու հաղթանակը:Ռազմական պարերը պարել են նաև հուղարկավորությունների ժամանակ, հատկապես եթե հանգուցյալը կենդանության օրոք առնչվել է ռազմական գործին:Յարխուշտան մեզ հասած ազգային ամենաուշագրավ ռազմապարերից է: Յար-ը պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլ նաև օգնական, ընկեր՝ այս դեպքում համախոհ և զինակից: Իսկ խուշտա բառը ծագում է իրանական «խըշտ» բառից, որը նշանակում է կարճ նիզակ կամ զենք: Այսպիսով՝ Յարխուշտա պարի անվանումը նշանակում է զինակից ընկեր կամ զենքի ընկեր: Այս պարը պատկանում է ծափ պարերի դասին։ Պարողները ձեռքի հարվածներով ասես փոխանակվել են զենքերով:Այս պարը հիմնականում տարածված է եղել Սասունում: Յարխուշտայի մասին լեգենդներ են պատմում,  որ հակառակորդը, լսելով զուռնա դհոլի ձայնը և հայերի ռազմական խրոխտ պարը, թողել, փախել է ռազմի դաշտից՝ առանց ճակատամարտ տալու:
Ըստ որոշ վկայությունների Զորավար Անդրանիկի և Գևորգ Չաուշի զորքերը մարտից առաջ հանդիպել են և, որպեսզի հասկանային, թե ում զորքն է ավելի ուժեղ՝ յարխուշտա են պարել: Այնքան ժամանակ են պարել, մինչ ուժեղ հարվածներից մի զորքի ձեռքի ափերը վնասվել են:Յարխուշտան այն քիչ պարերից է, որը ժամանակի ընթացքում երբեք փոփոխությունների չի ենթարկվել:
Հեթանոսական ժամանակաշրջանից մինչ օրս մեզ հասած և ամենատարածված պարը քոչարին է, որը նվիրվում է խոյի պաշտամունքին: Այդ ժամանակ հայերը կարծում էին, որ եթե անվախ լինեն, ինչպես խոյը, ապա ոչ ոք չի կարողանա իրենց ստրկացնել: Մինչև 19-րդ դարը քոչարին պարում էին միայն  որոշակի տարիքի հասած տղամարդիկ, իսկ երբ պարը կորցրեց իր ծիսական նշանակությունը՝ այն սկսեցին պարել բոլորը:
Քոչարի պարի տարատեսակները բազմաթիվ են, քանի որ յուրաքանչյուր շրջան ունի այս պարի իր տարատեսակը: Քոչարի պարին յուրհատուկ շարժումները պատկերված են Լոռվա ժայռապատկերներում, որոնք առնվազն 12 հազար տարվա վաղեմություն ունեն։
Քոչարի պարի ծիսական շարժումներն իրենց մեջ ներառնում են ապրելու և զորանալու աստվածային և մարդկային դրական փոխհարաբերությունների գաղափարը:
2017 թվականին Հայկական քոչարի խմբապարը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում:Ժողովրդի հիշողությունից և առօրյայից վաղուց անհետացել են պատկերացումներն այն մասին, որ ինքը մինչ օրս պարում է պարեր, որոնցով մի ժամանակ հմայություններ են արել թշնամուն կամ պարել՝ չար ոգիներին վնաս հասցնելու նպատակով:
Ազգային պարն այսօր դարձել է առօրյա կյանքի, խնջույքների, բեմական ներկայացումների անբաժան մի մասը:Ազգային մի շարք պարեր վաղուց ձեռք են բերել աշխարհիկ բնույթ, նրանցից շատերն էլ վերացվել և մոռացվել, սակայն ազգային պար երևույթը շարունակում է մնալ, որպես ազգի առանձնահատուկ և տարբերակիչ մշակութային տարր:


Աղբյուր՝ magaghat.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: