ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանահայ դերասանուհին, ով փոխեց բոլորի պատկերացումները կինոյի մասին

Հայուհի Լորիկ Մինասյանը (Հովսեփյանը) ծնվել է 1943 թ-ին Թեհրանում։ Նա համարվում է կինոյի ու թատրոնի հայտնի դերասանուհի ու բեմադրիչ։ Այդ ջիղը ժառանգել է հորից՝ Արմանից, ով Իրանի առաջատար դերասաններից էր։

Հոր շնորհիվ Լորիկը շուտով ծանոթանում է թատրոնին և կինոյին, և 1959 թ-ին լրջորեն մուտք է գործում թատրոնի աշխարհ և խաղում է «Հին աստվածներ» պիեսում: 1969թ. նա ամուսնանում է ճարտարագետ Ռազմիկ Մինասյանի հետ: Այս ամուսնությունից ծնվում են նրանց երկու որդիները Արմեն և Արեգ Մինասյանները:
 
 
Թատրոնի, կինոյի ու հեռուստասերիալների ոլորտում իր գործունեության ընթացքում Լորիկ Մինասյանը խաղացել է բազում բեմադրություններում, ֆիլմերում ու հեռուստասերիալներում: Թատրոններից կարող ենք հիշել՝ Շարլ Վիդրակի «Կայունություն կոչվող նավը» 1961թ., և Շիրվանզադեի Արմենուհին:
 
 
 
 
Լորիկ Մինասյանը նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում: Հեռուստասերիալիների ոլորտում իր գործունեության ընթացքում դերակատարություն է ունեցել 21 հեռուստասերիալներում:
Լորիկ Մինասյանի որդին Արեգ Մինասյանը իր մոր մասին ասել է.«Մայրս ինձ սովորեցրեց ինչպես սիրել ու ապրել ուրիշին սիրելու հաճույքը»: Հայտնի դերասանուհին կյանքից հեռացել է 2004 թ․ հունիսի 11-ին:
 
Լորիկ Մինասյանը (Հովսեփյանը) ծնվել է 1943 թվականին Թեհրանում։ Նրա հայրը՝ Արմանը (Արամայիս Հովսեփյանը) 1950-1960-ական թվականների Իրանի առաջատար դերասաններից էր։ Կինոյում որպես դերասան առաջին անգամ խաղացել է Խաչիկյանի առաջին ֆիլմում, որը կոչվում է «Վերադարձ», այնուհետև նկարահանվել է Խաչիկյանի բազմաթիվ ֆիլմերում, ինչպիսիք են «Աղջիկը Շիրազից», «Իրադարձությունների խաչմերուկ», «Արյուն և պատիվ», «Փոթորիկ մեր քաղաքում», «Կեսգիշերային աղաղակ» և «Տագնապ»: Դերասանությունից բացի, 1965 թվականից Արմանը ծանոթացավ և իր կարողությունները փորձեց ռեժիսորական և պրոդյուսերական ոլորտներում, ինչի արդյունքը եղավ 5 ֆիլմ:
Հոր մասնագիտության բերումով Լորիկը շուտով ծանոթանում է թատրոնին և կինոյին, և 1959 թվականին լրջորեն մուտք է գործում թատրոնի աշխարհ և խաղում է «Հին աստվածներ» պիեսում, իսկ ավելի ուշ՝ խաղում է Ալի Նասիրյանի գրչին պատկանող «Ծովային խայծ» պիեսում՝ Ջաաֆար Վալիի բեմադրությամբ:
Լորիկ Մինասյանը 1961թ. սկսում է համագործակցել Թեհրանի ՀՄԱԿ-ի «Արմեն» թատերախմբի հետ: Այն ժամանակ թատերախումբը ղեկավարում էր «Իրանի ազգային արվեստ խմբի» գեղարվեստական ղեկավար Շահեն Սարգսյանը:
Դերասանական արվեստից բացի Լորիկ Մինասյանը տարիներ շարունակ զբաղվել է ուսուցչությամբ: 1969թ. նա ամուսնանում է ճարտարագետ Ռազմիկ Մինասյանի հետ: Լորիկ Մինասյանի ամուսինը տեսնելով արվեստի այդ թվում թատրոնի նկատմամբ նրա սերը շարունակ քաջալերում է նրան այդ ճանապարհին  առաջադիմելու համար: Այս ամուսնությունից ծնվում են նրանց երկու որդիները Արմեն և Արեգ Մինասյանները:
Լորիկ Մինասյանը 1975 թ.-ից սկսել է մանկապատանեկան թատրոններ բեմադրել Թեհրանի հայկական դպրոցներում, որը հանգեցրեց 1989թ.-ին Չհարմահալ մշակութային միությունում «Արեգ»  և Հայ մշակութային «Նայիրի» միությունում «Նարեկ» մանկապատանեկան թատրախմբերի հիմնադրմանը։ Վերջին թատերախումբն իր աշխատանքը շարունակել է մինչև 1999թ.: 25 տարի տևած գործունեության արդյունքում բեմադրվել են 50-ից ավելի մանկապատանեկան պիեսներ, դաստիարակվել են բազմահարյուր մանուկ ու պատանի դերասան արվեստագետներ: Հատկանշական է, որ այս թատերախմբերի անդամները նկարահանվել են կինոյում: Որպես օրինակ կարող ենք հիշել Ֆաթհալի Օվեյսիի «Մարիամ և Միթիլ» ստեղծագործությունը:
1965թ. Լորիկ Մինասյանը Իրանի ռադիոհեռուստատեսության «Շահեդ» (թարգմանաբար նշականում է վկա) խմբի կողմից նկարահանվում է Հիշողություն ֆիլմում, որը պատմում է Սրբազան Պաշտպանության տարիներին իրանահայության ունեցած դերի մասին: Լորիկ Մինասյանը որպես կինոյի դերասան իր կարիերան սկսում է Վարուժ Քյարիմ Մասիհիի «Վերջին արար» ֆիլմով ու միաժամանակ նաև շարունակեց մանուկներին թատրոնի ուսուցման, թատրոնում ու հեռուստատեսությունում իր գործունեությունը:
Թատրոնի, կինոյի ու հեռուստասերիալների ոլորտում իր գործունեության ընթացքում Լորիկ Մինասյանը խաղացել է բազում բեմադրություններում, ֆիլմերում ու հեռուստասերիալներում: Թատրոններից կարող ենք հիշել՝ Շարլ Վիդրակի «Կայունություն կոչվող նավը» 1961թ., և Շիրվանզադեի Արմենուհին:
1962-ին Ռափայել Պատկանյանի Չուխան, Լև Ռեմանի Կորածները, Վահան Միրաքյանի Լալվարի որսը:
1963թ. Քազոնայի Արշալույսի տիկինը, Ագուստ Ստրինդբերգի Ավելի ուժեղը, Յուջին Օ'Նիլի Նախաճաշից առաջ, Շիրվանզադեի Պատվի համարը:
1967թ. Հակոբ Պարոնյանի Մեծապատիվ մուրացկանները:
1969թ. Լևոն Շանթի «Ճամբուն վրա»-ն:
Թատրոնի ոլորտում Լորիկ Մինասյանի մյուս աշխատանքներից կարող ենք հիշել, Լուդվիկ Միքայելյանի «Վարազդատը», Գոգոլի «Ամուսնությունը», Անտուան Չեխովի Ապահարզանի հրաշալիքները, Քեռի Վանիան և հայ հեղինակների պիեսներ այդ  թվում «Գնա մեռիր, արի սիրեմ», Արտասահմանյան փեսացուն, Քարի ծաղիկը և Անուշը:
Խաղացած ֆիլմերից կարող ենք հիշել Վարուժ Քյարիմ Մասիհիի Վերջին արարը, Յադոլլահ Սամադիի Երկու հոգի ու կես, Էբրահիմ Վահիդզադեի Արձանը, Հասան Ղոլիզադեի Սատանայական կապ, Ռաջաբ Մոհամմադինի Սիրո մայրուղի, Աբոլհասան Դավուդիի Կյանքի անուշ բուրմունքը, և այլն: Լորիկ Մինասյանը նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում:
Հեռուստասերիալիների ոլորտում իր գործունեության ընթացքում Լորիկ Մինասյանը դերակատարություն է ունեցել 21 հեռուստասերիալներում այդ թվում, Կորած նպատակ, Մահվան հետ խաղ, Վաղը արևոտ օր է և այլն: Նրա խաղացած ամենահայտնի հեռուստասերիալն է «Դետեկտիվ Շամսին և նրա օգնական Մադամը», որը մեծ ճանաչում բերեց Լորիկ Մինասյանին:
Այդ հեռուստասերիալի ռեժիսոր տիկին Մարզիե Բորումանդը Մինասյանի մասին այսպես է ասել.«Սերիալը նկարահանելուց հետո Լորիկը որոշ ժամանակ Հայաստանում էր, իսկ երբ վերադարձավ Իրան, մենք մեր կապը պահում էինք միմյանց հետ։ Հեռուստատեսությամբ վերահեռարձակվեց «Դետեկտիվ Շամսին և նրա օգնական Մադամը» սերիալը, և մարդիկ ավելի ծանոթացան Լորիկի հետ և հետաքրքրվեցին նրանով։ Լորիկի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցի ժամանակ նա շատ-շատ ուրախ էր, որ այդքան մեծ ուշադրության է արժանանում և հենց դա Լորիկին այդքան ուրախացրեց իր կյանքի վերջին օրերին, և վստահ եմ, որ նա մահացավ այդ ջերմ հիշողությամբ, քանի որ նա իսկապես գտավ իր տեղը գեղարվեստական հասարակության մեջ: Լորիկ Մինասյանը իսկապես ավելիին էր  արժանի, քանի որ նա կարող էր շատ ավելի շուտ հայտնի դառնալ ու ավելի շատ տեղ ունենալ կինոյում, հեռուստատեսությունում, թատրոնում։ Բայց դարձյալ ուրախ եմ, որ թեկուզ ուշ, բայց դա տեղի ունեցավ նրա կենդանության օրոք»:
Լորիկ Մինասյանի որդին Արեգ Մինասյանը իր մոր մասին ասել է.«Մայրական սիրո մասին շատ է խոսվել, բայց իմ զգացումն այն է, որ ոչ միայն սիրված եմ եղել մորս կողմից, այլ նա ինձ սովորեցրել է ինչպես սիրել: Իսկապես նա ինձ սովորեցրեց ինչպես սիրել ու ապրել ուրիշին սիրելու հաճույքը»:
Բարեկամներ Լորիկ Միասյանը նաև խաղացել է հեռուստաֆիլմերում ու կարճամետրաժ Ֆիլմերում:
Ժամանակին Լորիկ Մինասյանի կատարմամբ ձայնագրվել է Ռաֆայել Արամյանի Կոմիտասի մասին պատմող «Ո՜վ զարմանալի» ստեղծագործության Կռունկ և Անտունի պատմվածքները: Առաջին անգամ Կոմիտասի ծննդյան 150-ամյակի առիթով այն հրապարակել է Լորիկ Մինասյանի որդին Արմեն Մինասյանը, որը հանձնում ենք ձեր ուշադրությանը:
Լորիկ Մինասյանը կյանքից հեռացել է իրանական 1383 թ․ խորդադ ամսի 21-ին  (2004 թ․ հունիսի


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: