ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանահայ տաղանդավոր ԴԵՐԱՍԱՆ, ով կերտել է շուրջ 800 դեր. Իր եռանդի համար արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչմանը

Դերասան ԳՐԻԳՈՐ ԱՎԵՏՅԱՆ ծնվել է Իրանի Ռեշտ քաղաքում: Սովորել է Բաքվի ռեալական ուսումնարանում։ 1888թ-ից սկսել է թատերական գործունեությունը:

 Եղել է Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի խաղընկերը: 1889թ. եղել է Մոսկվայում, ուր դիտել է նշանավոր դերասանների խաղը: 1890թ. վերադարձել է Կովկաս և մինչև 1923թ. հանդես եկել Բաքվում, Թիֆլիսում, Մոսկվայում, Բսւթումում. Թեհրանում, Երևանում, Ղարսում, Կ.Պոլսում, Զմյուռնիայում, Միջին Ասիայի, Բուլղարիայի, Ռումինիայի քաղաքներում և այլուր: 1924թ-ից խաղացել է Երևանի Առաջին պետթատրոնում (հետագայում` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն):

 

Կերտել է թատերական շուրջ 800 դեր, հիմնականում` կատակերգական: Նրա դերասանական արվեստն աչքի է ընկել կյանքի ճանաչողությամբ, սոցիալական տարբեր խավերի, տիպերի ու կենցաղի իմացությամբ, կատակերգական արվեստը առանձին ուժ ու փայլ է ստացել այն դերերում, ուր երգիծանքը միախառնվում է դրամատիկական գույներին և ապրումներին: Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում կատարել է մոտ 60 դեր: Եղել է թատերախմբերի ղեկավար և կազմակերպիչ, ռեժիսոր-դերուսույց, բազմաթիվ պիեսների թարգմանիչ:

Խաղացած նրկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Գիքո), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սաղաթել), «Նամուս» (Ծիպլիծտուր), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Մանուկ աղա), Մ.Գորկու «Հատակում» (Լուկա), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Բոբչինսկի), Ա.Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (Բուբլիկ), Կ.Տրենյովի «Լուբով Յարովայա» (Գորնոստաև), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Պոլոնիուս), Պ.Բոմարշեի «Սևիլյան սափրիչ» (Ֆիգարո), Մոլիերի «Դոն Ժուան» (Սգանարել), Դ.Շչեգլովի «Բուք» (Ուլեյգա), Դ.Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան» (Վուվունիկյան) և այլն: Զբաղվել է նաև ռեժիսուրայով: Գրել է «45 տարի հայկական բեմում» (1933թ.) հուշագրությունը: 1923թ-ից խաղացել է նաև հայկական ֆիլմերում` «Լեռնային արշավ», «Շորն ու Շորշորը», «Քրդեր և եզդիներ», «Պեպո», «Զանգեզուր», «Դավիթ Բեկ», «Լեռնային արշավ» և այլն: 1935թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:



ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: