ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանահայ ճարտառապետ, ով հիմնադրեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, գիտե՞ք թե նա ում որդին է.

Ճարտարապետության դոկտոր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր Արմեն Հախնազարյան: Ծնվել է 1941թ.ին Թեհրան քաղաքում: Ագուլիսցի լեզվաբան, դոկտոր Հովհաննես Հախնազարյանի որդին է։ 1959 թվականին ավարտել է Թեհրանի Քուշեշ-Դավթյան դպրոցը, 1969 թվականին՝…

 

Ճարտարապետության դոկտոր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր Արմեն Հախնազարյանը ծնվել է Թեհրանում: Եղել է ագուլիսցի լեզվաբան, դոկտոր Հովհաննես Հախնազարյանի որդին։ Ուսումնասիրությունները սկսել է 1968թ.` չափագրելով Արտազ գավառի Սբ. Թադևոսի վանքը։ 1970-ական թվականներին իրագործել է դեպի Արևմտյան Հայաստան թվով վեց, յուրաքանչյուրը շուրջ երկամսյա տևողությամբ գիտարշավներ։

 
 

Ավելի ուշ, զրկվելով գիտարշավներին անձամբ մասնակցելու հնարավորությունից, մինչև կյանքի ավարտը շարունակել է կազմակերպել գիտարշավներ դեպի Արևմտյան Հայաստան, Փոքր Հայք և Կիլիկիա։ 1974թ. Թեհրանում հիմնադրել և ղեկավարել է «Մոնիտ» ճարտարապետական ընկերությունը։ 1982թ. Աախենում պաշտոնապես հիմնել է հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունը (2010թ-ից` հիմնադրամ), որը 1996թ. գրանցվել է ԱՄՆ-ում, իսկ 1998թ.` Հայաստանում։

 
 
 
 

1983թ-ից երկար տարիներ դասավանդել է Աախենի համալսարանի քաղաքաշինության ֆակուլտետում։ Վերանորոգումներից են` Վանաքի Սբ. Սարգիս, Թեհրանի Սբ. Գևորգ, Տաթև Դավիթ Բեկ գյուղերի, Քարինտակի Սբ. Աստվածածին եկեղեցիները, Դարաշամբի Սբ. Ստեփանոս, Արտազի Սբ. Թադեոս, Ծոր Ծորի Սբ. Աստվածածին վանքերը, Դադիվանք համալիրի տարբեր շինություններ, Սաղմոսավանքը, Ուշի գյուղի Սբ. Սարգիս վանքի միանավ եկեղեցին, Քեսաբի Գարատուրան գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցին, Քեսաբ ավանում մի քանի պատմական բնակելի տներ և այլն: Հրատարակել է մի քանի մասնագիտական գրքեր` «Armenian Architecture» մանրաժապավենների 7 հատորյակներ (1983-89թթ), «Ակնարկ Հայկական ճարտարապետութեան» (1988թ.) և այլն: 2008թ. արժանացել է ՀՀ Ազգային ժողովի պատվո շքանշանի, 2009թ.` Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտի անվան շքանշանի և ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվոգրի: Մահացել է Աախենում:

nurblog.info


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(12) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(11) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(10) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։
թեհրանում,մի,խումբ,իրանահայ,գործիչների,մասնակցությամբ,«ի,զորակցություն,արցախի»,հանրահավաք,տեղի,ունեցել․,ալիևի,ռեժիմի,տմարդի,քայլերը,դատապարտող,ելույթներ,են,հնչել,ընդունվել,բանաձև,որը,փոխանցվելու,է,մակ-ի,գրասենյակին , Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։
պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: