Կռո՜ւնկ, խաբրիկ մը չունի՞ս․․․

…Արամը, ինչպէս ասում են`«պինդ տղամարդ» էր: Ոչ ոք նրա արցունքը չէր տեսել: Ապրում էր անհոգ, երջանիկ: Հոգի էր տալիս հայ երգի համար: Նրա սրտին չափազանց մօտ էին հայկական ժողովրդական եւ գուսանական երգերը: «Կերած-խմած» մարդու համբաւ «վաստակած» Արամին լա~ւ էին ճանաչում Երեւանի մեծ ու փոքր ռեստորաններում: Նրան լաւ գիտէին նաեւ երաժշտախմբերի երաժիշտները, որոնք, միշտ սիրով էին կատարում իրենց մշտական յաճախորդի պատուէրները, մանաւանդ որ, առատօրէն վարձատրւում էին դրա համար:
Օրերից մի օր, հայկական արեւահամ կոնեակից հարբած Արամը, քիչ մնաց ձեռնամարտի բռնուէր ռեսռորանի երաժիշտների հետ. – Ի՞նչ…, ուրեմն դուք իմ պատուէրը չկատարէ՜ք հա՞…, սրահով մէկ բղաւում էր նա,- կռունկ, մռունկ չգիտեմ, դադարեցրէք…, չէ՞ որ ես ձեզ պատուիրեցի «Էսօր Արազն ես գնացել» երգը…:
Էս աղմուկի վրայ ջութակահարը դադարեցնում է նուագը ու մօտենում «Կռունկ»-ը պատուիրած ամերիկահայ հիւրին. – Ներեցէք պարոն…, էս խառն վիճակում «Կռունկ» նուագել չի լինի…, մէկ Կռունկն է մեղք, մէկ էլ Կոմիտասը…, թող հանդարտուի իրավիճակը, յետոյ կը կատարեմ: – Չհասկցայ տղաս…, այս խառնակ վիճակը Կռունկին համա՞ր է…, վազ անցանք եղբայր, պէտք չիկայ կռունկ-մռունկին, թող պարոնին ուզածը ըլլայ…, այսպէ՞ս կը յարգեն հոս Մեծն Կոմիտասին…, ամօ՜թ: Իսկ Արամի սեղանի մօտ հետեւեալ զրոյցն էր ընթանում. – Արամ ջան, ախը՜ր…, ա՜յ…, տեսնա՞ս կը, այ է~ն սեղանին էրկու մարդ կայ նստած, իտոնցմէ մէգը Ամերիկայէն է, տուրիստ, էնիկ է խնդրէ «Կռունկ» նուագել,- փորձում էր արդարանալ երաժշտախմբի լենինականցի ղեկավարը: -Կռունկն ի՞նչ ա տօ՜…, հե՜չ ճաշակ չունեն էս մարդիկ, բա մարդ է՞լ ռեստորանում «Կռունկ» կը լսի… շարունակում էր բարձրաձայնել Արամը: Մի քանի վայրկեան լռելուց յետոյ, արդէն փոքր-ինչ սթափ վիճակում Արամը շարունակեց. – Լա՜ւ…, հասկացայ…, մի քիչ լաւ չստացուեց տղայ ջան, գնայ նրանց հրաւիրի իմ սեղանի մօտ, թէ որ մերժեցին` մի շիշ շամպանսկի կը դնէք իրենց սեղանին…, եղա՞ւ… Ամերիկահայ հիւրն ու իր ընկերը մերժեցին Արամի հրաւէրը ու ոչ էլ օգտուէցին Շամպայն գինուց: Երկուստեք`խորը լռութիւն ու հիասթափութիւն: Մէկ էլ` երաժշտախումբը սկսեց նուագել Արամի պատուիրած` «Էսօր Արազն ես գնացել» երգը: Շանթահար եղածի պէս, Արամը վեր ցատկեց տեղից ու արագօրէն մօտենալով երաժշտախմբին` դադարեցնել տուեց մեղեդու կատարումը ու, դանդաղ քայլերով մօտեցաւ ամերիկահայի սեղանին: Մի քանի վայրկեան լո՜ւռ, նայեց դիմացինի ժպտուն աչքերի մէջ ու առանց մէկ բառ իսկ արտաբերելու, վերադարձաւ իր սեղանի մօտ: Մի քանի վայրկեան անց, Արամը նկատեց, որ ամերիկահայն ու իր ընկերը պատրաստւում են լքել սրահը: Մի պահ ցանկացաւ մօտենալ նրանց ու ներողութիւն խնդրել` երեկոն այս կամ այն կերպ փչացնելու համար, բայց ինքնասիրութիւնը թոյլ չտուեց: Ինչպէ՞ս.., ինքը` Արամը ներողութիւն խընդրի՞…, բա մարդիկ ի՞նչ կ՚ասեն… Նա չգիտէր, որ մեծահոգի ամերիկահայը մի հարուած էլ էր պատրաստել իր համար: Սրահից դուրս գալիս, ամերիկահայը զատուեց ընկերոջից ու մօտեցաւ Արամի սեղանին. – Ես չեմ գիտեր բարեկամս թէ անունդ ինչ է, բայց ես կրնամ ըսել իմ անունս` Բիւզանտ Պէրպէրեան, մասնագիտութեամբ իրաւաբան: Այս ասելուց յետոյ նա իր գրպանից հանեց ինքնութեան քարտը եւ մեկնելով Արամին` շարունակեց. – Երբեւէ պէտք կրնաս ունենալ, մեծ աշխարհ է… եւ մէկ բան յիշէ եղբայրս. Ով Կոմիտաս չի սիրէր` ան հայ չի կրնար ըլլալ…: Մինչ մեր Արամը ուշքի կը գար` երկու ընկերներն արդէն դրսում էին: … Եղաւ այնպէս, որ ազգականների թելադրանքով ու կնոջ յորդորներից յոգնած, Արամը, ինչպէս բազում հայ ընտանիքներ, կնոջն ու երեխաներին վերցրած, եկաւ հասաւ Ամերիկա, Լոս Անջելէս: Ինչպէս սովորաբար լինում է նորեկների պարագային, երեւանեան հովերով տարուած, դեռ աշխատանքի չ՚անցած, այստեղ էլ իրեն տուեց խմիչքին: Դրամի հարց չունէր մեր հերոսը, ամբողջ կեանքը առեւտրի նախարարութիւնում էր աշխատել, որպէս աւագ հսկիչ: Սկզբում, որպէս նոր ժամանած մարդ, հայկական ռեստորաններ ու ամերիկեան երեկոյեան ակումբներ յաճախելու բազմաթիւ հրաւէրներ ունեցաւ: Ի վերջոյ, ինչպէս ոմանց, յաջողութիւնը ընկերացաւ նաեւ Արամին: Բարեկամների օգնութեամբ շահաւէտ մի գործ գտաւ ու սկսեց ապրել արթմնի խաղաղ կեանքով: Մշտապէս ասող-խոսող, զուարթ բնաւորութեան տէր Արամը թօշնել էր կարծես, դարձել լռակեաց: Այժմ արդէն դէպքից-դէպք էր լինում ռեստորաններում, սովորաբար` պարտաւորուած հանգամանքով (կնունք, ծնունդ, հարսանիք, եւն.): Պատահեց, որ Երեւանից իր մանկութեան ընկերը եկաւ Ամերիկա: Այս անգամ ինքն էր ուղեկցողի դերում, բնականաբար, այցելում են հայկական ռեստորան: Հազիւ էր Արամը ընկերոջ հետ մտել ռեստորանի նախասրահ, իր ականջին հասան «Կռունկ»-ի հնչիւնները`ջութակի քաղցրալուր հնչողութեամբ: … Արամը տեղում քարացաւ, կարծես վերացաւ աշխարից ու իրեն զգաց եթերային անսահմանութեան մէջ: Մինչ մեղեդին կ՚աւարտուէր, երկու ձեռքով գլուխը բռնած, հայեացքը դէպի առաստաղը` գամուած մնաց մինչեւ մեղեդու կատարման աւարտը, որից յետոյ, աներեւոյթ ուժի հրումից փլուեց պատահած աթոռին ու…, ու` աչքերից սկսեցին հոսել արցունքները` առատօրէն, երեսնիվար… – Արամ…, Արա՜մ, քեզ ի՞նչ պատահեց եղբայր,- անհանգստացած հարցրեց բարեկամը: – Ոչի~նչ, ոչինչ Ռուբօ ջան,- արցունքների միջից հազիւ կարողացաւ պատասխանել Արամը,- պարզապէս յիշեցի երեւանեան մի դէպք…, այս ի~նչ հոգեցունց, հոգի, սիրտ քանդող, չէ, չէ~ հոգի բզկտող մեղեդի է «Կռունկ»-ը: Նախկինում երբեք չէի զգացել դրա ուժը: Երեւի պէտք էր, որ պանդուխտ դառնայի, որպէսզի կարողանայի զգալ ու հասկանալ, թէ ի~նչ հանճարեղ երգ է «Կռունկ»-ը…, որը, իրոք որ մեզ նմանների համար է ստեղծուած… – Դու, կարծում եմ, բաւական հոգեկան ապրում ունեցար, գուցէ դուրս գանք ու գնանք մի ուրիշ տեղ, որ դու մի քիչ ցրուես ու թարմանաս: – Ո՜չ…, ի՞նչ ես ասում Ռուբիկ ջան…, ես պարտք ունեմ մէկին տալիք: Այսօր ճիշդ ժամանակն է…: – Ի՞նչ պարտք Արամ ջան, հիմա յիշեցի՞ր, բա դրա ժամանակն է՞: – Դու չգիտես Ռուբօ ջան, ես քեզ յետոյ կը պատմեմ… վառել ա ինձ…, իսկ հիմա գնա ներս եւ ջութակահարին բեր ինձ մօտ, նրանք ինձ լաւ գիտեն: Մինչեւ վերադառնաս` ես մի հիւրի եմ հրաւիրելու: Ռուբիկի հեռանալուց յետոյ, Արամը դրամապանակի միջից հանեց խնամքով պահուած իրաւաբան Բիւզանտ Պէրպէրեանի այցեքարտը ու բջջայինով կապուեց իրաւաբանի հետ. – Այո~…, այո~, կը լսեմ, ո՞վ կրնաք ըլլալ- – Պարոն Բիւզանտ, ե՜ս եմ, ե~ս…, դուք իմ ձայնը չէք լսել… ես… – Հոն կեցիր բարեկամս, մի շարունակէր, հասկցա՜, հաս-կը-ցա…, դուն`Երեւանի ռեստորանին Կոմիտասի Կռո~ւնկն ես…,- այս ասելն ու սրտաբուխ, ինքնամոռաց խընդուքը մէկ եղաւ: – Այո՜, այո՜ պարոն Պէրպէրեան ես եմ, անունս Արամ է, Արամ: Ի՞նչպէս յիշեցիք պարոն Բիւզանտ: – Ծօ՜…, «պարոն» ի՞նչ ըսել է: Բիւզանդ ըսէ` լըմըննայ, մենք ընկերներ չե՞նք… Ամերիկահայ իրաւաբանի այդքան անմիջական, անկեղծ վերաբերմունքից չափազանց ազդուած ու յուզուած, Արամը անմիջապէս, առանց երկար-բարակ բացատրութեան` անցաւ «գրոհի». – Բիւզանդ ջան, այժմ մանկութեան ընկերոջս հետ գտնւում ենք Բեվեռլի Հիլզ չհասած, Սանսէթ պողոտայի վրայ գտնուող նորաբաց Տուշպա անունը կրող ռեստորանում: Նա նոր է եկել Երեւանից եւ շատ հետաքրքիր տեղեկութիւններ ունի տալիք, մանաւանդ` Թաւշեայ յեղափոխութեան հետ կապուած: Շատ ենք խնդրում միանալ մեզ: – Սիրով Արամ ջան, միայն թէ ինծի երկվայրկեան ժամանակ տուր, ճշդեմ տեսնամ տիկինս ի՞նչ ընելիքներ ունի: Անշուշտ երկվայրկեանը մի քիչ երկարեց, սակայն պատասխանը դրական էր: – Արամ ջան, բարեկամս, սխալ բա՞ն մը ըրած կ՚ըլլամ, եթէ տիկինս ալ հետս բերեմ, ան Հայաստանով շատ հետաքրքրուած է: Կարծեմ Տուշպա ըսիր ճաշարանին անունը, այնպէս չէ՞… – Այո՜, այո, ոչ մէկ սխալ բան չկայ Բիւզանտ ջան, աւելի կը գեղեցկանայ մեր սեղանը ձեր կնոջ ներկայութեամբ: Ուրեմն`Տուշպա, Բեվերլի Հիլզ չհասած, ձախ թեւի վրայ: – Մեզմէ հեռու չէ, 15-20 վայրկեանէն հոն կըլլանք: Մինչ հիւրերի գալը, Արամը ջութակահարին «կարգադրեց». – Հենց կը տեսնես, որ մենք, սրահ ենք մտնում, անմիջապէս կ՚անցնես Կռունկին…, եղա՞ւ… Կէս ժամն արդէն անցել էր, երբ ժամանեցին Պէրպէրեան ամուսինները – Կը ներես բարեկամս, ճամբան շատ խճողած էր…, այսօր` Ուրբաթ օր, եւ` իիկուան ժամո~ւն, եւ…, եւ` Սանսէթ պողոտայ, ան ալ` Հալիվուտի մէջ,- առանց շունչ առնելու` իրար ետեւից շարեց եւրոպական ցայտուն` պլպլան կոստիւմով, պերճաուք արտաքինով իրաւաբանը ու փաթաթուեց մեր Արամին. – Ծօ՜…, աս ի~նչ արագ կ՚անցնին տարիները, կարծես երեկ էր, որ Երեւան էինք…, անանկ չէ՞ Արամ… – Այո, այո~ շատ արագ են թռչում օրերը, իսկ հիմա եկէք մտնենք ներս, ժամանակ չկորցնենք, յետոյ շատ նիւթ կ՚ունենանք զրուցելու: Հազիւ էին մի քանի քայլ արել մեր հիւրերը սրահից ներս, խոր լռութեան մէջ, կիսամութ սրահում սկսեց հնչել Կոմիտասի գլուխ-գործոց «Կռունկ»-ը` մենակատար ջութակահարի` մեղմից էլ մեղմ կատարմամբ: Մերոնք, ի տես սրահի բոլոր այցելուների, այդպէս կանգնած մնացին մինչեւ աւարտուեց երաժշտութիւնը: … Ճերմակ անձեռոցիկները ձախ ձեռքի դաստակին գցած երեք մատուցողներ տեղաւորեցին մեր հիւրերին` աղանդերներով գերծանրաբեռ սեղանի շուրջ: … Որեւէ խօսք կամ արտայայտութիւն անցած պատմութեան վերաբերեալ, ի մտոյ, բոլորի համար էլ լռելը լաւագոյն դեղամիջոցն էր…: Խնջոյքն ու հայկական պարը թեւածեցին մինչեւ առաւօտեան ժամերը: … Այդ օրուանից յետոյ Արամը եւ Բիւզանտը դարձան մտերիմ բարեկամներ եւ երբեւէ խօսք չ՚եղաւ նրանց միջեւ անցածի մասին: Իսկ Տուշպա ռեստորանում ամէն մի հայ ամէն երեկոյ հարցնում էր. – Կռո՜ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս… Հենրիկ ԱՆԱՍԵԱՆ
aravot.am

Նմանատիպ Լուրեր

Ժոզե Սարամագո | Նոբելյան բանախոսություն
Այն մասին, թե հերոսներն ինչպես են արհեստ սովորեցնում հեղինակին

Դերենիկ Դեմիրճյանն ու կատուները
Իր «Վարդանանք» պատմավեպով հռչակված Դերենիկ Դեմիրճյանը հետաքրքրված է եղել կենդանիներով։ Նա մշտապես հոգ է տարել կենդանիների հանդեպ, հիացել բնության այս զարմանահրաշ արարածներով։

ԼՂ պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մատենադարան
44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան:

Հայկական քոչարին ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացած Մշակութային ժառանգության օրերին
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սեպտեմբերի 16-ին և 17-ին իր հարկի տակ տոնել է Մշակութային ժառանգության օրերը, որոնք այս տարի նվիրված էին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. կոնվենցիայի 20-ամյակին։

Էդվարդ Ջրբաշյան
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1956), Հայաստանի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1974, 1980) Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը կդառնար 100 տարեկան։

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նիստում քննարկվել է ԼՂ- ի մշակույթի և պատմության հուշարձանների հարցը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում սեպտեմբերի 10-25-ն անցկացվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 45-րդ ընդլայնված նիստը: