ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Ամիր Աբդոլլահյանը ներկայացրել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության գործունեությունը սկսելու նպատակները

Իրանի ԱԳՆ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նշել է, որ Հայաստանի Կապան քաղաքում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսարանի բացումն իրականացվել է Իրանի 13-րդ կառավարության տնտեսական քաղաքականության շրջանակում, Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհը ամրապնդելու և երկու երկրների հարաբերությունների ընդլայնման ու խորացման նպատակով:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը «Խանե Մելլաթ» լրատվական կայքին  տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանի Կապան քաղաքում Իրանի  գլխավոր հյուպատոսարանի բացմանն  ասել է.«Նկատի առնելով  տնտեսական ոլորտները, բարեկամ Հայաստանի հետ մեր համագործակցության զարգացումը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը, որը 13-րդ կառավարության առաջնահերթություններից է,որոշում է ընդունվել  Հայաստանի Սյունիքի մարզում ունենալ հյուպատոսություն»։

Աբդոլլահյանն ասել է.«Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տարանցիկ երթուղին, իրականացվել է երկու երկրների միջև հատկապես տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով: Այս որոշման արդյունքում, ռաջիկայում Իրան-Հայաստան հարաբերությունների  ընդլայնման  ու  խորացման ականատեսը կլինենք»:

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության առաջին գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդինի Վարամինին, օրերս  ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զահուրիի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, իր հավատարմագիրը հանձնեց  ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Հայաստանի ԱԳՆ-ն, Իրանի որոշումը՝ Կապանում, գլխավոր հյուպատոսություն հիմնելու առումով, որակել էորպես Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ընդլայնմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված Իրանի ջանքերի օբյեկտիվ դրսեւորում և ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝  աջակցելու  հյուպատոսության աշխատանքին:

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: