ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Կոմիտաս» գիտաժողովը Հայաստանում հյուրընկալել է հեղինակավոր գիտնականների տարբեր երկրներից

«Կոմիտաս» միջազգային գիտաժողովը 2022-ին հյուրընկալել է մասնակիցների Հայաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ուկրաինայից: Գիտաժողովին Հայաստանի և արտերկրի հեղինակավոր հաստատությունների գիտնականները զեկուցումներ են ներկայացնելու՝ նվիրված Կոմիտասին և նրա գործունեությանը, հոգևոր, ժողովրդական և ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտությանը, կոմպոզիտորական արվեստին և մանկավարժությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովը մեկնարկեց հոկտեմբերի 7-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
 
 
Թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանի խոսքով՝ Կոմիտասի մասին նորությունները չեն կարող սպառվել, քանի որ նրա անձին վերաբերող գաղտնիքները շատ են: «Գիտաժողովի շրջանակում հնարավոր է եղել անգամ նոր ստեղծագործություն «պեղել», որն առաջին անգամ ներկայացվել է նախաձեռնության շրջանակում: Նորություններ միշտ լինում են»,-նշեց նա:
Հյուրերից ոմանք առաջին անգամ չէ, որ մասնակցում են գիտաժողովին: Շախկուլյանը պատմեց, որ հայկական արմատներով կոմպոզիտոր Ջոզեֆ Պոհիկեանը, որը ներկայացնում է Նյու Յորքի համալսարանը, առաջին անգամ չէ մասնակցում գիտաժողովին: Նա պրակտիկա է անցել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, ծանոթացել է ավանդական հայկական երաժշտությանը, հայերեն է սովորել, ծանոթացել է Կոմիտասի տեսությանը, զարգացրել է կոմպոզիտորական երաժշտության հետաքրքիր տեսակ և իր փորձն է ներկայացրել տարբեր գիտաժողովներում:
Շախկուլյանի հավաստիացմամբ՝ գիտաժողովը նորովի է բացահայտում Կոմիտասին, նպաստում է նրա երաժշտության հանրահռչակմանը, օգնում է Կոմիտասի գործունեության ոլորտներին ծանոթանալ այլ մշակույթի  շրջանակներում:
Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն էլ տեղեկացրեց, որ գիտաժողովի զեկույցների, քննարկումների հիման վրա նախատեսվում են նաև գիտական   հրատարակություններ:
 
Նրա խոսքով՝ Կոմիտասի հանդեպ հետաքրքրությունը երբեք չի նվազում, իսկ թանգարան-ինստիտուտի նախաձեռնած միջոցառումների շնորհիվ Կոմիտասի ճանաչելիությունը մեծանում է, նրա արվեստի վերաբերյալ քննարկումներն ընդլայնվում են:
Կոստանդյանը հիշեցրեց, որ գիտաժողովն անցկացվում է «Կոմիտաս» փառատոնի շրջանակում, որն ավանդաբար մեկնարկում է կոմպոզիտորի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին:
 
Գիտաժողովներն անցկացվել են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Եղել է տարի, երբ գիտաժողովը կազմակերպվել է Բեռլինի և Հալեի համալսարանների հետ համատեղ Գերմանիայում, եղել է տարի՝ կազմակերպվել է Փարիզում՝ Սորբոնի համալսարանում, իսկ 2022-ին մեծ ընդմիջումից հետո է անցկացվում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, քանի որ Հայաստանում վերջին տարիներին գիտաժողովն անցկացրել են Հառիճի վանքում,  Հաղպատի վանքում և այլուր:
Գիտաժողովը կշարունակվի հոկտեմբերի 8-ին և կեզրափակվի Հառիճի վանքում կազմակերպված համերգով, որտեղ կհնչի Կոմիտասի «Պատարագ»-ը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
մուլտիպլիկացիոն-կարճամետրաժ-ֆիլմ,հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,կարճամետրաժ-մուլտֆիլմ,օսկարի-հավակնորդ,օսկար,արմատ,արմատ-հայկական-կարճամետրաժ-մուլտֆիլմ,շվեյցարաբնակ-կինոռեժիսոր,էլոդի-դերմանժ ,  «Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
«Արմատ» հայկական կարճամետրաժ մուլտֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ․ The Hollywood Reporter
The Hollywood Reporter-ը նշել է 15 անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերից մեկը՝ ARMAT-ը կարող է արժանանալ Օսկարի։
չինաստան,պեկին,խաչատրյանի-անվան-միջազգային-հոբելյանական-մրցույթ,արամ-խաչատրյան-մշակութային-հիմնադրամ,չինաստանի-ազգային-օպերային-թատրոն,չինաստանի-պետական-կառույցներ,հայաստանի-պետական-սիմֆոնիկ-նվագախումբ,սերգեյ-սմբատյան,արամ-խաչատրյան,արամ-խաչատրյանի-120-ամյա-հոբելյան , Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում դեկտեմբերի 17-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
հայաստան,կգմս-նախարարություն,սիսակ-գաբրիելյան,netflix,ֆիլմեր,ֆիլմ,սերիալներ,ֆիլմարտադրություն,թիլ-շվայգեր,underdog,dead-by-dawn,collapse,նեթֆլիքսի-8-մասանոց-ֆիլմ , Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն։
յունեսկօ,ոչ-նյութական-մշակութային-ժառանգության-ներկայացուցչ,գյումրի,դարբնություն,դարբին,արվեստ,արհեստ,պապոյան-գերդաստան,գարիկ-պապոյան,վարպետ-գարիկ,գյումրու-դարբնության-ավանդույթը,գյումրու-դարբնության-մշակույթ , Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Գյումրու դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում է
Դարբին Գարիկն ասում է, թե իրեն հարցնեն Գյումրու դարբնության ավանդույթում ինչն է ամենակարևորը, երևի կպատասխանի, որ․ «Ամեն գործդ կմտածես ընպես սարքես, որ բոլորի դուրն էլ գա, բայց առաջինը քո դուրը գա։ Էս գործը հա՛մ արհեստ է, հա՛մ արվեստ է, մենակ ուժով չի, պետք ա ուղեղ էլ ունենաս ու սիրտ»։ 
յունեսկօ,unesco,տաթևի-և-մեծ-անապատ-վանական-համալիրներ,որոտան-գետի-կիրճը,հուշարձանախումբ,եռաչափ-լազերային-սկանավորում-և-թվայնացում,հհ-կգմս-նախարարություն,հհ-ագ-նախարարություն,յունեսկօ-ում-հհ-մշտական-ներկայացուցչություն,պոակ,պատմամշակութային-ժառանգության-գիտահետազոտական-կենտ,միջազգային-ֆինանսական-աջակցություն ,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կաջակցի Տաթևի և Մեծ անապատ վանական համալիրների եռաչափ լազերային սկանավորմանն ու թվայնացմանը
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված դրամաշնորհը կազմում է շուրջ 55․000 ԱՄՆ դոլար, որով նախատեսվում է իրականացնել Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրների կազմի մեջ մտնող բոլոր կառույցների, ենթահուշարձանների եռաչափ լազերային սկանավորում և մանրամասն թվայնացում, կառավարման և ռիսկերի նվազեցման համապատասխան ծրագրերի կազմում, միջազգային փորձագետների խորհրդատվություն, պետական հաշվառման փաստաթղթերի լրամշակում, որոնց հիման վրա կպատրաստվի և ՅՈՒՆԵՍԿՕ կներկայացվի հուշարձանախումբը «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիա»-ի հովանու ներքո առնելու հայտը։
գյումրի,հհ-վաստակավոր-նկարիչ,մինաս-ավետիսյան,մինաս-ավետիսյանի-95-ամյակ,մինաս-ավետիսյանի-95-ամյակին-նվիրված-ցուցահանդես,մինաս-ավետիսյանի-գործերը,ցուցահանդես,գույներ-կերտող-նկարիչը-խորագրով-ցուցահանդես , 45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել Մինաս Ավետիսյանի գործերը
45 տարի անց Գյումրիում ցուցադրության են ներկայացվել ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի գործերը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: