ԻԻՀ և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները և վերջին զարգացումները, Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունները, ուկրաինական ճգնաժամը, Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունները և Իրանի ներքին գործերին արտաքին միջամտությունը:
Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Չնայած Ուկրաինային մի շարք երկրների կողմից ցուցաբերվող ռազմական աջակցությանն Իրանը զենք չի ուղարկել և չի պատրաստվում ուղարկել Ռուսատսան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում կիրառելու համար: Իրանը համոզված է, որ այս հակամարտության լուծումը միայն քաղաքական է»:
Անդրադառնալով ԱՄՆ Կոնգերսի վրա հարձակմանը և ինտերնետի հետ կապված խնդիրներին, ինչպես նաև ազգային անվտանգության սպառնալիքի պատրվակով սոցիալական ցանցերում ԱՄՆ նախագահի էջերի փակվելուն, Ամիր Աբդոլլահյանը հարց է տվել. «Եվրոպական Նախարարների խորհուրդն այդ ժամանակ մտահոգություն հայտնե՞ց»։
Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հավիստոն շնորհակալություն է հայտնել ՀԳՀԾ-իի բանակցությունների վերջին կարգավիճակը ներկայացնելու համար և հույս հայտնել, որ շուտով կողմերի միջև համաձայնություն ձեռք կբերվի։
parstoday.com