Տարեցների միջազգային օրվա առիթով այցելություն “Չիլոյան” հանգստյան տուն
Թվականիս հոկտեմբերի 4-ին, տարեցների միջազգային օրվա առիթով, Սուրբ Մարիամ Աստվածածին Բարեգործական Կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական ֆորումի վարչության ներկայացուցիչները և անձնակազմը այցելեցին Թեհրանի <<Չիլոյան>> տարեցների հանգստյան տուն։
Սույն կառույցի տնօրեն՝ Վահե Հովակիմյանն ընդունելով հյուրերին նախ համառոտ բացատրություն փոխանցեց ծերանոցի հիմնադրման ու աշխատանքների և կաթողիկե եկեղեցու պատմության մասին։ Այնուհետև <<ՍՄԱԲ>> կենտրոնի և <<ՀՄՀՖ>>-ի վարչության ներկայացուցիչները ներկայացրեցին կենրտոնի գործունեության նպատակները, որոնք ուղղված են Թեհրանի հայ համայնքի հասարակական, մշակութային և բարեգործական աշխատանքների ծավալմանը, հանուն ազգային, կրոնական և հասարակական զարգացման և բարգավաճման։
Այցի ընթացքում զույգ կենտրոնի անդամների կողմից ներկայացվեց գեղարվեստական ծրագիր և ստեղծված ջերմ և ուրախ մթնոլորտում, հանդիսությանը միացան նաև ծերանոցում բնակվող տարեցներն ու աշխատակազմը։
Հանդիպման ավարտին ծերանոցի տարեցներին հանձնվեց զույգ կենտրոնների կողմից պատրաստված հուշանվերներ։
Նմանատիպ Լուրեր





