ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թեհրանը դեմ է Բաքվի կողմից Կովկասում իր տարածքային նպատակներին հասնելու համար ցանկացած ուժի կիրառմանը

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին երկուշաբթի օրը, Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարար գեներալ Զաքեր Հասանովի հետ հեռախոսազրույցում, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Այս զգայուն ժամանակահատվածում  շատ կարևոր է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության բարձրաստիճան զինվորականների հեռախոսազրույցը:Հաշվի առնելով մի կողմից  Հայաստանի ու Ադրբեջանի միջև  բախումների  սրումը,  մյուս կողմից ադրբեջանական զինուժի կողմից  Հայաստանի Սյունիքի մարզի   որոշ հատվածների գրավումը, բարդ և զգայուն իրավիճակ է ստեղծվել:

Թեհրանը բազմիցս հայտարարել է հարավային Կովկասում իր սահմանների , այդ թվում  Իրան-Հայաստան սահմանի անփոփոխելիության վերաբերյալ իր սկզբունքային դիրքորոշումը: Այս համատեքստում   Իրանը  վերջերս ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն է  բացել:Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Մորթեզա Աբեդին Վարամինը:Սեպտմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցությամբ ՀՀ ԱԳՆ այցելած Կապանում  Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին:  Կողմերը գոհունակություն են հայտնել բարձր մակարդակում հայ-իրանական, հատկապես՝ վերջին շրջանի շփումների ակտիվացման կապակցությամբ: Արարատ Միրզոյանը նշել է, որ Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը կարևոր և խորհրդանշական քայլ է, որը վկայում է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին:Կողմերը համոզմունք են հայտնել, որ գլխավոր հյուպատոսությունն իր գործունեությամբ կնպաստի, Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, գիտակրթամշակութային բնագավառներում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում տարածաշրջանային հարցերի վերաբերյալ իրանական կողմից արտահայտվող վճռական ու հստակ դիրքորոշումները:

Սեպտեմբերի կեսերին նոր հակամարտություններ են սկսվել Ադրբեջանի  և Հայաստանի ռազմական ուժերի միջև, որոնք հանգեցրին Բաքվի բանակի կողմից Հայաստանի որոշ տարածքների գնդակոծմանը։ Այս հակամարտությունը մտահոգություն է առաջացրել Հարավային Կովկասում նոր պատերազմ ծագելու կապակցությամբ։ Սյունիքի մարզում առաջխաղացող ադրբեջանական ուժերի նպատակն է իրականացնել ենթադրյալ «Զանգեզուր» միջանցքը՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքը Նախիջևանի ինքնավար մարզին միացնելու համար։ Հաշվի առնելով Թուրքիայի երկարաժամկետ նպատակները այս  հարցում  Անկարան աջակցում է Ադրբեջանին:

Իրանը բազմիցս  դեմ է արտահայտվել իր հյուսիսարևմտյան սահմանների, այդ թվում՝ Իրան-Հայաստան սահմանի ցանկացած փոփոխության: 2022 թվականի հուլիսին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել էր. «Իրանը չի ընդունում որևէ փոփոխություն տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության մեջ»: Իրանն ավելի վաղ պաշտոնապես դեմ է եղել Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխության։ Այս կապակցությամբ Իրանը հրապարակայնորեն զգուշացրել է Թուրքիայի նախագահին և Ադրբեջանի  գլխավոր դաշնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց.«Իրան-Հայաստան սահմանը հազարամյա վաղեմություն ունեցող հաղորդակցական ճանապարհ է, և Իրանը դեմ է ցանկացած ծրագրի ու քաղաքականության, որը կարող է հանգեցնել դրա փակմանը»։

Գեներալ-մայոր Բաղերիի բացահայտ շեշտադրումը Բաքվի և Երևանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վրա ցույց է տալիս, որ Թեհրանը դեմ է Բաքվի կողմից Հարավային Կովկասում իր տարածքային նպատակներին հասնելու համար ցանկացած ուժի կիրառմանը:

parstoday.com


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: