ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սփյուռքի հարցերով գրասենյակը արել է առավելագույնը Հայաստան-սփյուռք կապն ավելի ամուր հիմքերի վրա դնելու համար. Սինանյան

փյուռքի հանձնակատարի գրասենյակը վերջին տարիներին աշխատել ե բավականին բարդ պայմաններում, որովհետև կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո ունեցել ենք դաժան պատերազմ, որոնք ուղղակիորեն ազդել են Հայաստան-սփյուռք հարաբերությունների վրա, բայց, այնուամենայնիվ, այդ պայմաններում գրասենյակն արել է առավելագույնը, որպեսզի Հայաստան-Սփյուռք հարաբերությունները դնի ավելի հիմնավոր և համակարգված հիմքերի վրա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ կարևոր է այս բարդ իրավիճակում  հարաբերությունների հաստատումը ոչ թե դոնորի և բարեգործի սկզբունքների վրա, այլ երկուստեք ձևավորվող երկխոսության, երկու կողմերի համար շահութաբեր, հասկանալի և փոխըմբռնման հիմքերի վրա:
«Այս ամենի հետ մեկտեղ, գրասենյակը մեծ աշխատանքներ է տարել  ենթակառուցվածքներ ստեղծելու վրա, որը շարունակական աշխատանք է: Քանի որ, երբ հարցը գալիս է Հայաստան-սփյուռք ինտեգրման և հայրենադարձության կազմակերպման հարցերին, ապա առանց դրանց նպաստող ենթակառուցվածքներ ունենալու, լուրջ ու հիմնավոր քաղաքականություն չի կարելի վարել»,- ասաց նա:
Զարեհ Սինանյանը ընդգծեց, որ իր նշած երկխոսության մի փուլն է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը (Global Armenian Summit), որը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 28-31-ին: Այն կազմակերպվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Նախատեսվում է հյուրընկալել շուրջ 600 մասնակիցների։
 
Ըստ նրա՝ այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ կծառայի սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար՝ քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն:
«Շատ կարծիքներ հնչեցին, որ հիմա դրա ժամանակը չէ, բարդ է միջավայրը և Հայաստանն այս պահին այլ խնդիրներ ունի, բայց այդ դեպքում ո՞րն է այն արդյունավետ  ժամանակը, որի ընթացքում կարելի է գագաթնաժողովն ու  երկխոսությունն անցկացնել: Մենք ֆորմատը այնպես ենք ընտրել, որ   սկզբունքայնորեն տարբերվի  նախորդ փորձերից, քանի որ մասնակիցների խոսքով՝ նախորդ համաժողովները անցկացվել են ավելի շատ  պաշտոնական ձևաչափով և էական արդյունքներ չեն տվել: Մենք այդ ամենից ուզում ենք խուսափել և անցկացնել մի գագաթնաժողով, որի ընթացքում կհամախմբվենք, կզրուցենք, կքննարկենք մեզ բոլորիս հուզող հարցերը, բայց դա կանենք իմաստավորված ձևով՝ նպատակ ունենալով քննարկումների արդյունքները ներգրավել մեր ապագա քայլերում: Եվ ամենակարևորը՝ ի վերջո ֆիզիկապես էլ վերջապես կհավաքվենք Հայաստանում և իրատեսորեն հենց Հայաստանում կկարողանանք ներկայացնել Հայաստանի առաջ ծառացած խնդիրները»,- ասաց Զարեհ Սինանյանը:
 
 
Գագաթնաժողովի ընթացքում հնչեցված առաջարկները, լուծուﬓերն ու արդյունքները կդառնան համահայկական օրակարգի ստեղծման և առաջմղման հիմնաքարերը: Այսպիսով՝ հայրենիքն ու սփյուռքը ﬕասին կնախանշեն հետագա համատեղ աշխատանքի առաջնահերթություններն ու ճանապարհները: 
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար նշեց, որ գրասենյակը ունի նաև կրկնվող ծրագրեր, որոնք ամեն տարի անցկացվում են: Դրանցից մեկը, որը նոր է ավարտվել, սփյուռքահայ պատանիների ուսումնաճանաչողական «Քայլ դեպի տուն» ծրագրին է, որին դիմել են 2600 սփյուռքահայեր: Նրանցից 1200-ը հնարավորություն են ունեցել ամառն անցկացնել հայրենիքում, 200-ն առցանց են մասնակցել ծրագրին:
Նա ընդգծեց, որ կարևոր ծրագրերից է նաև «Սփյուռքի երիտասարդ դեսպան» նախագիծը, որը  մեկնարկել է  2021-ից: Անցած տարի դիմել են  104 սփյուռքահայ երիտասարդներ: Նրանցից ընտրվել են  20 մասնակիցներ 16 երկրներից: 2022 թվականին դիմել է 56 մասնակից: 13 երկրից ընտրվել են 20 մասնակիցներ: «Ծրագիրը արդեն մեկնարկել է, և  այս օրերին   13 տարբեր երկրներից շուրջ 20 սփյուռքահայ երիտասարդներ մի քանի օր է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում արդեն Հայաստանում են: Նրանց համար ստեղծվել է հնարավորություն ծանոթանալու Հայաստանի տարբեր բնագավառներին, մարզերում առկա խնդիրներին և սերտ  կապեր հաստատելու Հայաստանի և իրենց համայնքների միջև:  Ծրագրի հիմքում առաջին հերթին համայնքների միջև կապերի ակտիվացումն է»,- ասաց սփյուռքի հանձնակատարը:
 
Անդրադառնալով բավականին մեծ հետաքրքրվածություն ունեցող «իԳործ» նախագծին՝ Սինանյանն ուրախությամբ ընդգծեց, որ   3 տարում ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրին դիմել են 1450 մասնագետներ 30-ից ավելի երկրներից: 100 մասնագետներ աշխատանքի են անցել Հայաստանի և Արցախի 25-ից ավելի գերատեսչություններում: Եվս 50 մասնագետներ  աշխատանքը սեպտեմբերից արդեն սկսել են:
««իԳործ»-ի մասնակիցները ծրագրեր են իրականացրել գիտության, էկոնոմիկայի և ներդրումային քաղաքականության, շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական ապահովության, հայրենադարձության աջակցության և խթանման, սփյուռքի պարտատոմսերի պահանջարկի ուսումնասիրության, թվային տնտեսության զարգացում և կրիպտոարժույթի վերաբերյալ հետազոտություն, հանրային ծառայությունների թվայնացման, ճանապարհային անվտանգության,  ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, կրթության, առաջնային բուժօգնության ծառայությունների բարելավման, մարդու իրավունքների պաշտպանության, կինոոլորտի զարգացման  ուղղություններով»,-ասաց նա։
 
Զարեհ Սինանյանը նշեց, որ «Սփյուռքի ներուժի քարտեզագրում» ծրագրի շրջանակներում արդեն իսկ հավաքագրվել է 50 հազարից ավելի տվյալ:
Գայանե Գաբոյան
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: