ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Այաթոլլահ Խամենեի. Վերջին խռովություններն ու անապահովությունները ԱՄՆ-ի և Իսրայելինախագիծն էին

Զինված ուժերի համալսարանների շրջանավարտների համատեղ արարողության ժամանակ Իրանի մեծարգո առաջնորդը շեշտել է.«Խռովություններն ու անապահովությունները ԱՄՆ-ի և Սիոնիստական զավթիչ ու կեղծ ռեժիմի նախագիծն էին և նրանցից աշխատավարձ ստացողներն ու արտերկրում ապրող մի շարք դավաճան իրանցիներ օգնել են նրանց»:

parstoday.com-Իրանի մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական բազայի հաղորդմամբ, երկուշաբթի օրը Այաթոլլահ Խամենեին վերոնշյալ արարողության ընթացքում ունեցած կարևոր ելույթի ընթացքում անդրադարձել է վերջերս երկրում տեղի ունեցած դեպքերին ու անհանդարտություններին և շեշտել է.«Իրանի ժողովուրդը ինչպես մյուս իրադարձությունները, այս անգամ նույնպես բավականին ուժեղ դրսևորեց իրեն և ապագայում էլ այդպես կլինի և երբ թշնամիները կամենան խանգարում առաջացնել, նա ով ամենից առաջ կնետվի պայքարի ասպարեզ Իրանի քաջ ու հավատացյալ ժողովուրդն է»:

Ընդգծելով որ այս խռովությունները ծրագրած էին Իրանի մեծարգո առաջնորդն ասել է.«Եթե այս երիտասարդ աղջկա խնդիրը չլիներ մի այլ պատրվակ կգտնեին որպեսզի այս տարի երկրում անապահովություն ու խռովություն առաջացնեին»:

Այաթոլլահ Խամենեին նշել է.«Աշխարհում շատ խռովություններ են առաջնում և Եվրոպայում և հատկապես Ֆրանսիայում ու Փարիզում ժամանակ ու ժամանակ ծավալուն խռովությունների ու ընդվզումների ալիք է բարձրանում:

Ընդգծելով որ թշնամին Իրանի հյուսիս-արևմտյան ու հարավ-արևելյան շրջանների հարցով իր հաշվարկներում սխալվել է մեծարգո առաջնորդն ասել է.«Ես բալուճների հետ ապրել եմ և նրանք խորապես հավատարիմ են Իսլամական հանրապետությանը: Քուրդերը նույնպես իրանական առաջադեմ էթնիկ խմբերից են, որոնք սիրում են իրենց հայրենիքը, իսլամը և այս համակարգը, հետևաբար նրանց պլանները չեն իրականանալու»:

Իրանի մեծարգո առաջնորդը նշել է.«Թշնամիների նախագիծը և քայլերը խոսում է նրանց ներաշխարհի մասին: Այն թշնամին, որ դիվանագիտական ելույթների ժամանակ ասում է Իրանի վրա հարձակվելու, համակարգը փոխելու և թշնամության նպատակ չունենք, այսպիսի ներաշխարհ ունի և ձգտում է սդրիչ քայլերով խռովություններ հարուցել, տապալել երկրի անվտանգությունը և գրգռել շուտ գրգռվող ու բռնկվող անձանց»:

Իրանի գերագույն առաջնորդը շեշտել է.«Իհարկե, փողոց դուրս եկող անձանց մեջ կան նաև իսլամական հանրապետությունից հարված ստացած տարրեր ինչպես մոնաֆեղներ, անջատողականներ, ռոյալիստներ և անիծյալ Սավաք կազմակերպության ընտանիքներ: Իրանի դատական իշխանությունը պետք է դատապարտի և համապատասխան պատիժների ենթարկի պետական ու սեփական գույքի ոչնչացման և պողոտաների անվտանգությունը հարվածի տակ դնելու համար»:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: