ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանը փորձում է Իրանի հետ հարաբերություններն ընդլայնել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է Իրանի հետ հարաբերությունները հնարավորինս խորացնելու իր երկրի վճռականությունը։

parstoday.com-Հայաստանի Հանրապետության վարչապետը երևանյան լրատվամիջոցին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանն ուղղված ջանքերին, հայտարարեց.«Հայաստանը շատ սերտ հարաբերություններ ունի ԻԻՀ-ի հետ։ Անցկացվում են փոխադարձ հանդիպումներ։ Օրակարգում են գազի գնման շուրջ բանակցությունները, շարունակական հեռախոսազրույցները։ Հայաստանի կառավարության բոլոր ջանքերն ուղղված են այս ոլորտում  հնարավորինս գործնական քայլեր ձեռնարկելուն»։

Հայաստանի վարչապետի հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անցած ուրբաթ օրը Սյունիք նահանգի կենտրոն Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ հանդիպման ժամանակ ասել է.« Հայաստանի հարավում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը կարևոր և խորհրդանշական քայլ է, որը վկայում է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին»:

Իրանի հետ հարաբերությունները հնարավորինս ընդլայնելու Հայաստանի ջանքերը ներառվել են Երևանի կառավարության պաշտոնյաների օրակարգում, և  Թեհրանի իշխանությունները վերջին չորս տասնամյակում մշտապես փորձել են ընդլայնել հարաբերությունները հարևան երկրների հետ։ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հանրապետությունների պաշտոնյաները մշտապես ընդգծել են Իրանի դրական և կառուցողական դերն այս տարածաշրջաններում խաղաղության հաստատման գործում։ Այս առումով Բաքվի և Երևանի իշխանությունները միշտ բարձր են գնահատել Իրանի դերը խաղաղ կարգավորման գործընթացում։ Իրականում Թեհրանի քաղաքականությունը՝ խաղաղություն հաստատելու ու պահպանելու, միաժամանակ Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականության ապահովման ու երաշխավորման քաղաքականությունը միշտ արժանացել է գովասանքի, մինչդեռ որոշ օտարերկրյա քաղաքական գործիչներ լրացուցիչ ջանքեր են գործադրել ապագայում տարածաշրջանի երկրներին վնասելու համար։ Օրինակ, արտատարածաշրջանային քաղաքական գործիչները, որոնք թշնամաբար են տրամադրված Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի կառավարությունների և ժողովուրդների հետ Իրանի հարաբերությունների ընդլայնմանը, Հայաստանի հարավային շրջաններում միջանցք ստանալու հարցով դրդելով Ադրբեջանի նախագահին, փորձում են ապագայում արգելափակել Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանները, և ստեղծել Հարավային Կովկասում այս երկրի կործանման և միևնույն ժամանակ Իրանին վնաս հասցնելու հիմքերը: Սակայն Իրանը հայտարարել է, որ դեմ է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը փոխելուն, որպեսզի օտարները չկարողանան օգտվել կովկասյան տարածաշրջանի հնարավորություններից՝ ընդդեմ այս տարածաշրջանի ժողովուրդների:

Սա այն դեպքում, երբ Իրանի հակազդեցությունը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական փոփոխությանը մինչ այժմ խոչընդոտել է այդ չարագուշակ նպատակի իրականացումը։ Նախկինում Երեւանի իշխանության պաշտոնյաները, ովքեր գիտեն, թե ինչ ճակատագիր է սպասվում հայ ժողովրդին միջանցքը Ադրբեջանին հանձնելուց հետո, միշտ դեմ են եղել այդ միջանցքի հանձնմանը։

Իրանի և Հայաստանի հարաբերությունների ուսումնասիրությունը վերջին երեք տասնամյակում, հատկապես 2020 թվականի նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի հրադադարի համաձայնագրից հետո, ցույց է տալիս, որ երկու երկրները, երկկողմ համագործակցությունից բացի, պետք է առավել քան երբևէ օգտագործեն տարածաշրջանային, այդ թվում՝ առևտրային համագործակցության կարողությունները, տարածաշրջանային կազմակերպությունները և ազատ գոտիները, ԵԱՏՄ-ն և այլ կառուցողական կառույցները։ Գլոբալ մակարդակով ապագա միջազգային հարաբերություններում տարանցման կարևորությունից զատ, Հայաստանի նման երկրի համար անխուսափելի և անհրաժեշտ են ներդրումները և Իրանի տարանցիկ կարողությունների արդյունավետ օգտագործումը։ Այս համատեքստում բազմաթիվ տնտեսագետներ կարծում են, որ Գորիս-Կապան նոր ճանապարհի կառուցումը, Իրանի և Հայաստանի միջև ազատ գոտիների ստեղծումն ու շահագործումը, Հայաստանի Սյունիք նահանգում Իրանի կողմից տնտեսական և արդյունաբերական միավորների կառուցումը և օժանդակությունը և Երևանի կողմից այդ համագործակցությունները հեշտացնելը, անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը և, որ ամենակարևորը, համատեղ համագործակցությունը Ռուսաստանի, Վրաստանի և Հնդկաստանի հետ՝ դեպի Սև ծով և Եվրոպա Պարսից ծոցի միջանցքի կառուցման նպատակով, Իրանի և Հայաստանի միջև համագործակցության վեց կարևոր և առաջնահերթ ոլորտներն են և Իրանի և Հայաստանի միջև համագործակցության աճը միշտ պետք է լինի Թեհրանի և Երևանի իշխանությունների ուշադրության կենտրոնում։

 
 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: