ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական Ժողովի ընտրությունները պետք է անցկացնել արդար և հստակ ընտրական օրենսգրքով

Աշխարհի յուրաքանչյուր պետություն ունի ընտրական իր օրենսգիրքը, որտեղ նշված է ընտրական գործընթացին վերաբերող դրույթներ ու կանոնակարգեր:

Դոկտոր Ռուբիկ Սարդարյան

Թվականիս նոյեմբերի 25-ին տեղի է ունենալու Թեհրանի հայոց թեմի  17-րդ նստաշրջանի շրջանի ընտրությունները, որին հիմնականում երկու թևի ներկայացուցիչներ են մասնակցում՝ Իրանում պաշտոնապես չգրանցված և պետականորեն չճանաչված ՀՅԴ խմբակցության ենթակա շարքայիններ և նրանց ենթակա  կառույցների կողմնակիցներ  և ազգային հասարակականանկախ գործիչներ: Նախորդ ընտրությունների ժամանակ եղել են նաև ինքնաառաջադրված անհատներ, որոնք սակայն հաջողություն չեն գրանցել:

Աշխարհի յուրաքանչյուր պետություն ունի ընտրական իր օրենսգիրքը, որտեղ նշված է ընտրական գործընթացին վերաբերող դրույթներ ու կանոնակարգեր: Բազմիցս տարբեր պատգամավորների, կառույցների, նախկին Ընտրական կենտրոնական հանձնախմբերի  կողմից առաջարկվել է մշակել ու պատրաստել համապարփակ և պատշաճ Ընտրական օրենսգիրք, սակայն, չգիտես ինչու, Թեհրանի թեմի ՊԺ-ի դիվանները, Թեմական Խորհուրդները և ԹՀԹ-ի առաջնորդները անտարբեր են եղել այդ հարցի նկատմամբ: Վերջիններս, ըստ երևույթին, կարծում են, որ այդ ուժը կա՛մ գոյություն չունի, կա՛մ այս հեղհեղուկ իրավիճակն ավելի ձեռնտու է իրենց, կա՛մ էլ շատ այլ հասարակական ազգային հարցերի նման անտարբեր են նաև այս հարցում:

Մեր համայնքի երկու կարևոր ընտրությունների՝ Պատգամավորական Ժողովի և Թեմական Խորհրդի համար, Թեմի ընդհանուր կանոնակարգի մեջ տեղ են գտել մի քանի կարևոր կետեր, որոնց անդրադառնում ենք ստորև:

Հոդված 31.Գ- Թաղամասային պատգամավորների ընտրությունը պետք է անցնի Ընտրական կենտրոնական հանձնախմբի (այսուհետ՝ ԸԿՀ) վերահսկողության ներքո: Ընտրությունը պետք է կազմակերպվի ԸԿՀ-ի կողմից նշանակված ենթահանձնախմբերի միջոցով:

 

Հոդված 31.Է- Յուրաքանչյուր ընտրաշրջանում բնակվող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները հավասար, գաղտնի և ուղղակի քվեարկությամբ ընտրում եմ որոշակի թվով պատգամավորների՝ ԸԿՀ-ի կողմից հրապարակված թեկնածուների ցանկից:

 

Պետք է հնարավորինս ուշադրություն դարձնենք հետևյալ կետերի վրա ու աշխատենք գոնե այս կառկատան օրենքները կիրառելով՝ մեր համայնքում հնարավորինս արդար ընտրություններ անցկացնել:

1-ՊԺ-ի ընտրությունները թաղային բնույթ են կրում, այսինքն՝ նույն թաղմասի բնակիչները պետք է ընտրեն իրենց թաղամասում բնակվող թեկնածուներին: Սակայն, քանի որ Կենտրոնում՝ Նեջաթոլահի, Նադերի ու Հեշմաթիե թաղամասերում ժողովրդական իսկական ուժերը կա՛մ թեկնածուներ չեն ունեցել, կա՛մ էլ առաջադրված թեկնածուները անկուսակցական են եղել, ՀՅԴ-ականնռն օգտվել են առիթից և այդ թաղմասերի իրենց խմբակցության կողմնակիցերին տեղափոխելով Նարմաք և Մաջիդիե թաղամասեր ազդել են քվեարկության արդյունքների վրա ի շահ ՀՅԴ խմբակցության: Նախորդ ընտրությունների ժամանակ, ըստ հստակ տվյալների, դաշնակները կարողացել էին Մաջիդիե և Նարմաք բերել ավելի քան 150 մարդ՝ այդտեղ քվեարկելու համար: Այս դեպքի առնչությամբ՝ բազմիցս բողոքներ ու առաջարկներ են եղել պատկան մարմիններին: Անգամ հստակ մեխանիզմներ է առաջրկվել, որը թույլ կտար բացառել նմանօրինակ ընտռախախտումների դեպքրը:Առաջարկված  մեխնիզմներից էր՝  քաղաքացիների սոցքարտերի (کارت ملی) ներկայացումը ընտրատեղամասում, որտեղ ըստ սոցքարտի փոստային կոդի՝ ստուգել, թե տվյալ քվերկուն ո՞ր թաղամասի բնակիչ է: Կամ էլ՝ նախօրորք հրապարկել ընտրողների ցուցակները և այլն:

2-Ցանկացած ընտրության ժամանակ իրավահավասարության երաշխավորները պետք է լինեն Թեմական Խորհուրդը և նրա կողմից նշանակված ԸԿՀ-ն: Վերջիններս պետք է լինեն անկողմնակալ, սակայն, դժբախախտաբար, քանի որ նրանք նշանակվել են Թեմական Խորհրդի կողմից, ուսնի փորձել են ըստ ՀՅԴ-ի կարգադրության միշտ կողմնակալ մոտեցում ընդունել և խախտելով ընտրական օրենքները՝ ընտրությունների ընթացքը փոփոխել շահ իրենց ցանկացախ խմբակցությանը: Այս անհավասար ձգտումներից է եղել Ընտրական Կենտրոնական Հանձնախմբիի նշանակումը նշյալ խմբակցության ղեկավարության կողմից և ենթահանձնախմբերի անդամների կողմնակալ նշանակման հարցը: Անցյալ ընտրությունների ժամանակ   ԸԿՀ-ում քննարկվել էր, որ  յուրաքանչյուր թաղամասում ենթահանձնախմբերի անդամներին ընտրել հավասար հառաբերակցությամբ՝ ժողովրդական և ՀՅԴ խմբակցության ենթակա  միություններից ու ևս մեկ անդամ էլ՝ նշանակել թեմի եկեղեցական խորհրդից: Սակայն, ցավոք սրտի, ԸԿՀ-ը չի հարգել դա՝ «Սիփան» և «Նաիրի» միությունների ներկայացրած ցանկերից տվյալ թաղամասերի համար ընտրելով 5 անդամ, իսկ ժողովրդական՝ «Րաֆֆի» ու «ԻԱՄՄ» միություններից՝ 3 անդամ: Այս երևույթի առնչությամբ ԸԿՀ-ի  մեկնաբանությունը բավականաչափ հետաքրքիր է: ԸԿՀ-ը հայտարարել է, որ այդ հինգ հոգուց երեքը միութենական են, մյուս երկուսը՝ ոչ միութենական: Հարց՝ սա ո՞ր դարի տրամաբանության մեջ է տեղավորվում: Տրամաբանությանը մոտ պատասխաններ ու հնարամտություներ գոնե պետք է ընտրեն ժամանակակից կուսակցականները՝ նման իրադրություններից փոքրիշատե առդառ դուրս գալու համար: Երբ որևէ խոսք չի եղել, թե ներկայացված անձիք միութենակա՞ն են, թե՞ ոչ միութենական, ինչո՞ւ եք միշտ նման հարց առաջ քաշում: Բացի այդ՝ եթե նման իրավունք եք վերապահում ՀՅԴ խմբակցության ենթակա միությունների համար, ապա, ըստ տրամաբանության, նույն իրավունքը պետք է ունենան նաև ժողովրդական իսկական միությունները և անկախ ազգային հասարակական ուժերը:

ԸԿՀ-ի հատվածային կողմնորշմամբ մոտեցումը դեմոկրատիայի մասին սխալ հասկացողություններից է բխում, որ ունեն կարծրամիտ ՀՅԴ-ականները և համայնքային ղեկավարության գործիչների մեծամասնությունը. Ասել է․ «Եթե մեծամասնությունը կողմ է, ուրեմն ճիշտ է,  թող կորչեն փոքրամասնության իրավունքները»:

Վերջիններիս խորհուրդ կտայինք ուսումնասիրել «դեմոկրատիա» հասկացողության մասին ժամանակակից տեսությունները՝ մեկնաբանված հայտնի քաղաքագետների ու սոցիոլոգների կողմից:

Նրանք միշտ հենվում են ԸԿՀ  միակողմանի ուժի վրա: Նկատենք, որ ԸԿՀ անդամները հիմնակում անարդար ձևով են նշանակվում: Մինչդեռ ԸԿՀ-ում պետք է պահպանվեր հավասար հարաբերակցության սկզբունքը: Ժողովրդական և ազգային ուժերը, հանուն համայնքի միասնականության ու ազգային շահերի, Թեմական Խորհրդին ու ԸԿՀ-ին մշտապես խորհուրդ են տվել հրաժարվել հատվածային, խմբակցային  մենատիրական մոտեցումներից և հատուկ կարևորությամբ ընդգծել, որ նման արհամարական մոտեցումը կհանգեցնի համայնքի պասիվացմանն ու պառակտմանը, ինչն առանց այն էլ առկա է համայքնում:

3-Արդեն բազում տարի է, ինչ  համայնքի առողջ հասարակական ուժերը միանշաանակ ընդգծում  են, որ մեր համայնքին անհրաժեշտ է վերանայել Թեհրանի թեմի կանոնագրությունը, որը դեռևս 1983 թվականին է գրվել՝ արագ և հապշտապ և <<անխնամ>> կերպով: Այդ ուղղությամբ տարբեր առաջարկներ են եղել ու հանձնախմբեր են կկյանքի կոչվել համայնքի կիրթ ու պատրասված մասնագետներից, բազում հարցեր են մշակվել, սակայն այդ քննարկումները մշտապես կասեցվել են տարբեր անհիմն պատրվակերով, որոնք որևէ տրամաբանական հիմք չեն ունեցել:

4-Եկեղեցական կառույցները միշտ օգտագործվել և օգտագործվում են ի շահ ՀՅԴ խմբակցության թեկնածուների: Եկեղեցին պետք է չեզոք դիրքում հանդես գա, սակայն ղեկավարության անտարբերության կամ կողմնակալության հետևանքով՝ Եկեղեցական խորհրսի հարգելի անդամները երբեմն հանդես են գալիս հօգուտ որոշակի խմբակցային ցանկի թեկնածուների: Անգամ տարբեր եկեղեցիների եկեղեցական խորհուրդներին ստիպում են սատարել խմբակցությանը:

Բազմիցս քննարկվել է այն հարցը, թե գուցե անիմա՞ստ է մասնակցել նման կողմնակալ ընտրություննրին: Սակայն մտածելով, որ պետք է երկխոսությամբ հարթել ու պարզաբանել այդ հարցերը, այդուամենայնիվ՝ ընտրություններին մասնակցությունը մշտապես խրախուսվել է ազգային իսկական ուժերի կողմից: Սակայն բոլոր սահմաններն արդեն հատվել են, ՀՅԴ-ի կողմից նշանակված ԸԿՀ-ը կարծում է, որ եթէ Ժողովրդական ուժերը և միասնական դաշինքն էլ չմասնակցի ընտրություններին, որևէ բան չի փոխվելու և կարևոր էլ չէ նրանց մասնակցությունը կամ գոյությունը համայնքում: Նման մոտեցումները և ԹԽ-ի կողմնակալությունը պատճառ են դառնում, որ ժողովրդական ուրերի մոտ առաջանա այն համոզմունքը, որ Թեհրանի հայոց թեմում պատգամավորական ժողովի անցյալ և առաջիկան ընտրություններն անցկացվում են կամայակնությամբ և  անօրինական քայլերով:

Գիտակցելով այս երևույթի բացասական հետևանքները, կոչ ենք անում համայնքի ողջախոհ բոլոր անդամներին անտարբեր չմնալ այս հարցի կապակցությամբ:

ՀՅԴ խմբակցության ղեկավարությանը խորհուրդ կտայինք, որ իրենց մի քանի  ցանկալի թեկնածուների ընտրվելու գնով հարցականի տակ չդնել Պատգամավորական Ժողովի, Թեմական Խորհրդի և ընդհանրապես «Ազգային Առաջնորդարանի» օրինականությունը և միասնականությունը համայնքում: ԹՀԹ-ի հոգևոր առաջնորդն էլ կարծում ենք նման պայմաններում չպետք է անտարբեր մնա ու առնվազն կարող է երկու կողմերի ներկայացուցիչներին հրավիրել հանդիպման և փոռձել  մի կերպ ստեղծված իրավիճակը առդառացիորենը լուծել:

Կրկին անգամ կոչ ենք անում ԸԿՀ-ին և Թեհրանի հայոց թեմական խորհրդին և եկեղեցական կարույցին հեռու մնալ նախկին  նեղ խմբակցային մոտեցումներից: Համայնքի ղեկավարներն պետք է ցուցաբերեն բարձր գիտակցություն և ընդհանուր համայնքային ու ազգային շահերը չզոհաբերեն իրենց նեղ խմբակցային շահերին: Նրանք  ի վերջո պետք է գիտակցեն, որ նման պայմաններում անհրաժեշտ է պահպանել համայքի միասնությունն ու համերաշխությունը և սատարել համայքային բոլոր ազգային և հասարակական ուժերի ներգրավածությունը թե ՊԺ-ի ընտրություններին թե մեր համանքի զարգացմանն ու բազմակողմանի բարգավաճմանը բոլոր ոլորտներում:

Թեհրան

24-9-2022

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(12) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(11) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(10) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։
թեհրանում,մի,խումբ,իրանահայ,գործիչների,մասնակցությամբ,«ի,զորակցություն,արցախի»,հանրահավաք,տեղի,ունեցել․,ալիևի,ռեժիմի,տմարդի,քայլերը,դատապարտող,ելույթներ,են,հնչել,ընդունվել,բանաձև,որը,փոխանցվելու,է,մակ-ի,գրասենյակին , Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։
պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: