ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանն ու ԱՄՆ-ն բնական դաշինք ունեն Հրվ․ Կովկասում. Թեհրանն ու Վաշինգտոնը դեմ են Զանգեզուրի միջանցքի կառուցմանը

Անկարայի աջակցությամբ ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի առաջընթացի ամրապնդմամբ և Նախիջևանը Ադրբեջանի տարածքին միացնելու համար «Զանգեզուր»-ի միջանցք ստեղծելելու Բաքվի կամայական որոշման համաթեքստում, ԱՄՆ Կոնգրեսի նախագահ Նենսի Փելոսին այցելել է Երևան: Այս հարցը Saed News-ը քննարկել է ամերիկյան հարցերով փորձագետ Ամիր Ալի Աբուլալֆաթհի հետ զրույցում։

Սաեդ Նիյուզ- ԱՄՆ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև արյունալի հակամարտությունների ֆոնին լայն արձագանք է գտել համաշխարհային լրատվամիջոցներում։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ խնդիրներ են ստիպել Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյային մեկնել Երևան՝ համերաշխություն հայտնելու Հայաստանին։
Ամիր Ալի Աբուլալֆաթահ. Ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի աջակցելու հիմնական պատճառն այն է, որ ուժեղացվի միջազգային սահմանների փոփոխության հնարավորությունը, եթե կառուցվի «Զանգեզուր»-ի միջանցքը:
 
ԱՄՆ-ը լռում է Ղարաբաղում Ադրբեջանի առաջընթացի և Հայաստանի դեմ  ագրեսիայի նկատմամբ, այն աստիճան, որ միջազգային սահմանները չեն փոխվում։ Այն նույնիսկ որոշ դեպքերում ուղեկցում է Ադրբեջանին։ Բայց երբ խոսքը գնում է միջազգային սահմանների փոփոխության մասին, Վաշինգտոնը հայտարարում է այս մակարդակով իր հակազդեցության մասին:
Միջազգային սահմանների փոփոխությանը դեմ հանդես գալու ԱՄՆ-ի պատճառը  այս երկրի անհանգստությունն է դրա տարածման առնչությամբ աշխարհի այլ մասեր: Ըստ էության, պատճառներից մեկը, որ Ամերիկան ​​բարձրացնում է այս հարցը, դա  Ուկրաինայի  դեմ Ռուսաստանի պատերազմն է, և դա նույն հարցն է, որ Ուկրաինայի տարածքի մի մասը Ռուսաստանին միացնելու դեպքում փոփոխության կենթարկվի միջազգային սահմանները։ Համենայնդեպս սա այն հիմնավորումն է, որ Ամերիկան ​​առաջ է քաշում Ռուսաստանին հակադրվելով։ Այս հարցը նաև  պատճառ է դարձել որ ԱՄՆ-ը պաշտպանի իր  դաշնակիցներին Ռուսաստանի դեմ։
 
Ինչ վերաբերում է «Զանգզուր»-ի միջանցքին, Վաշինգտոնը կարծում է, որ Բաքվի և Անկարայի պնդումը այդ միջանցքի բացման հարցում, ի վերջո, կհանգեցնի միջազգային սահմանների փոփոխության, և դա հակասում է ԱՄՆ-ի շահերին և այդ իսկ պատճառով Վաշինգտոնը դեմ է Հարավային Կովկասում Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած  գործողություններին։
Սաեդ Նիյուզ- Տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությանը հակադրվելու հարցում, թվում է, թե հատում են որպես տարածաշրջանային տերության Իրանի և որպես գերտերության Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ դիրքորոշումները։ Ի՞նչ կարող է լինել Հարավային Կովկասում այս հատման արդյունքը։
 
Ամիր Ալի Աբոլֆաթահ.- Նորություն չէ, որ Իրանը և Ամերիկան ​​որոշ հարցերում հանդես են գալիս որպես բնական դաշնակիցներ: Մենք արդեն ականատես ենք եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև նման բնական դաշինքի՝ Բոսնիայի, Իրաքի բռնապետ Սադամ Հոսեյնի տապալման և Աֆղանստանում թալիբների տապալման հարցերում։
Հարավային Կովկասում Ամերիկան ​​և Իրանը հանդես են գալիս որպես բնական դաշնակիցներ։ Երկու երկրներն էլ կտրականապես դեմ են միջազգային սահմանների փոփոխությանը, և ինչպես ասացի, այս դաշինքն աննախադեպ չէ, և մենք նախկինում էլ տեսել ենք նման դաշինք։
Սաեդ Նهյուզ. Թվում է, թե Հարավային Կովկասում Իրանի բնական դաշինքը ԱՄՆ-ի հետ կարող է ի վերջո հանգեցնել այս տարածաշրջանում Իրանի և Ռուսաստանի առճակատման, քանի որ Ռուսաստանը գործնականում գտնվում է Ադրբեջանի և Թուրքիայի ճակատում: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։
 
Ամիր Ալի Աբոլֆաթահ- Ես իսկապես չգիտեմ, թե արդյոք «Զանգեզուր»-ի միջանցքի և Հայաստանի առճակատումը Ամերիկայի և Ռուսաստանի միջև 180 աստիճանի տարբերություն կրել, թե ոչ: Միգուցե այս առճակատումն այնքան էլ չէ, որքան երկու երկրների առճակատումը Ուկրաինայի և նավթի շուկայի հարթակում է։
Իմ վերլուծությունն այն է, որ Միացյալ Նահանգների վերջին գործողությունը Հայաստանին խստորեն աջակցելու, ոչ թե Ռուսաստանի հետ յուրօրինակ առճակատում է, այլև Թուրքիայի և Ադրբեջանի միջև ավելի մեծ համերաշխության ձևավորմանը հրապարակայնորեն դեմ լինելն է։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև համերաշխությունը չի ծառայում ոչ Իրանի, ոչ Ռուսաստանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերին։
Հաշվի առնելով Մոսկվայի և Հայաստանի հարաբերությունների պատմությունը և վերջին տարիներին Երևանին ցուցաբերվող աջակցությունը, քիչ հավանական է թվում, որ «Զանգեզուր»-ի միջանցքի ստեղծմամբ, Ռուսաստանը կհամաձայնի փոխել միջազգային սահմանները։
 
Իմ վերլուծությունն այն է, որ Իրանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ​​կանգնած են նույն կողմում, և սա բնական դաշինք է, և երեք երկրների շահերը հակասում են «Զանգեզուր»-ի միջանցքի ստեղծմանը։ Բնականաբար, այլ տարածաշրջաններում Իրանն ու ԱՄՆ-ն ​​ունեն հակասական շահեր, օրինակ՝ Արևմտյան Ասիան, այդ թվում՝ Պաղեստինը, Եմենը և Սիրիան, որոնք լուրջ հակասության մեջ են միմյանց հետ, իսկ Հայաստանի հարցում Իրանն ու ԱՄՆ ​​ունեն բնական շահեր։
saednews.com լրատվական կայք
Թարգմանեց՝ Սահակ Շահմուրադյանը


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: