ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Թեհրանի Թեմական Խորհուրդը վաճառել է հայ համայնքին պատկանող երեք կալվածներ

<<Հայազդ>> կայքի խմբագրությանն է տրամադրվել ԹՀԹ-ի Պատգամավրական Ժողովի անդամ՝ Դոկտ. Ռուբիկ Սարդարյանի զեկույցը, որը վերաբերվում է 2020 թվականին Թեհրանի Թեմական խորհրդի կողմից վաճառված է երեք ազգապատկան կալվածների մանրամասն տվյալները,որը նույնությամբ հրապարակում ենք Ի գիտություն մեր համայնքի։

Ինչպես հայտի է դարձել առօրյա ծախսերի համար Թեմական Խորհուրդը վաճառել է Թեհրանի երեք ազգապատկան կալվածներ, առանց ՊԺ-ի վավերացման։

2020 թվականի հունիսի 18-ին Թեհրանի Հայոց Թեմի Պատգամավորական Ժողովի դիվանը մի նամակ է հղել պատգամավորներին ու տեղեկացրել է, որ համայնքի գործադիր մարմինը՝ Թեմական խորհուրդը, վաճառել է ազգապատկան երեք կալվածներ ըստ հետևյալի՝

1-Սարգիս Մանուկյան անվամբ կալված, 110 ք.մ., 27,500,000,000 ռիալ: Մետրը 25 միլիոն թուման

2-Ռուզան Ստեփանյան անվամբ կալված, Սոհրեվարդի-Հէջազի պողոտայում՝ 90 ք.մ., 12,600,000,000 ռիալ: Մետրը 14 միլիոն թուման

3- Ռուզան Ստեփանյան անվամբ կալված, Սոհրեվարդի-Աբրար պողոտայում, 64 ք.մ., 8,000,000,000 ռիալ: Մետրը 12 միլիոն 500000 թուման:

ՊԺ-ի դիվանը կասեցրել է Թեմական Խորհրդի կողմից որևէ հավելյալ կալվածի վաճառքը ﬕնչև Պատգամավորական Ժողովի հաստատում չստանալ: Քանի որ երկար ամիսներ է ինչ Պատգամավորական Ժողովի նիստերը տեղի չեն ունենում, կուզենայի մի քանի խոսք ասել՝ այս երևույթի մասին

1-Թեմական Խորհուրդը պետք է կազմեր կորոնավիրուսի պայմանների համար ճգնաժամային շրջանի ծրագիր ու չպետք է գործեր հին եղանակով,  որպեսզի, իրենց ասածով, ստիպված չլինեին կալվածներ վաճառել:

2-Ըստ հաստատված օրենքի ԹԽ-ն իրավունք չունի առանց օրենսդիր մարմնի՝ Պատգամավորական Ժողովի, որևէ կալված վաճառել կամ հատուկ չափի գումարից ավել մի բան գնել կամ վաճառել:

3-Որևէ մասնագիտական գնահատական չկա այդ վաճառված կալվածների գնի վերաբերյալ:

4-Ըստ ընդունված օրենքի՝ կալվածի վաճառքից ստացված գումարի 50 տոկոսը պետք է պահ դրվի բանկում, որպեսզի դրա տոկոսներով ապահովվի առօրյա ծախսերը, որ դա էլ է խախտվել: 

5-Երկու կամ երեք ամիսներում երեք կալվածք է վաճառվել: Դեռևս հայտնի չէ, թե երբ է կորոնավիրուսի ճգնաժամը ավարտվելու: Կարծում եմ նվազագույնը դեռ մեկ տարի էլ հնարավոր է տևի այս համաճարակը: Արդյո՞ք ամեն ամիս այսպես մեկ կալվածք պետք է վաճառվի: Եթե ԹԽ-ն այս քաղաքականությամբ առաջնորդվի ու՞ր ենք հասնելու, մի գուցե շատ ազգապատկան հարստություններ ձեռքից տանք:

Իսկ ինչ կարելի է անել այս կապակցությամբ՝

1-Թեմական Խորհուրդը արդեն պետք է կազմած լիներ ճգնաժամային ծրագիրը, առանց որի չի կարող և չպետք է աշխատի: Եթե չի կարողանում կամ չի ուզում այդպես աշխատել կարծում եմ, պետք է հրաժարական տա:

2-Հնարավորինս կրճատել ազգային իշխանության ապարատը:

3-Փակել կամ ժամանակավորապես դադարեցնել վնասաբեր աշխատանքները կամ մեծ բացով աշխատող բոլոր օբյեկտները:

4-Վարձու տրված շատ բնակարանների կամ դպրոցների վարձերը վերանայել ու, եթե մոտ բարեկամներին շատ ցածր վարձով բնակարաններ է վարձու տրվել, վերանայել այդ քաղաքականությունը:

5-Մտածել ու կազմել որոշ շահավետ ծրագրեր:

6-Կորոնավիրուսի պատճառով բարերաներից ստացված գումարների չափը թափանցիկ ձևով ներկայացնել համայնքին, որպեսզի համայքը վստահի և կրկին ցուցաբերի իր նյութական օժանդակությունները:

ԹՀԹ-ի ՊԺ-ի անդամ՝ Դոկտ. Ռուբիկ Սարդարյան

28 Հունիսի, 2020 թ.


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(12) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (12)
Իրանի Իսլամական Հանրապետությունում կրոնական փոքրամասնություններ ներկայացնող համայնքների իրավական հիմք է հանդիսանում «Կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքը», որը փոքրամասնություններին տրամադրում է երկրի սահմանադրությունից բխող բավականին լայն իրավունքներ իրենց ներքին գործերի և կրոնական ինքնավարության բնագավառում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(11) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (11)
Իրանի երեք հայկական համայնքներն էլ՝ առաքելական, կաթոլիկ և ավետարանական, իրենց կրոնական և աշխարհիկ կառույցների միջոցով զգալի դեր են կատարել հայկական հոգևոր ու նյութական արժեքների ստեղծման ու պահպանման, ինչպես նաև համայնքային խնդիրների կարգավորման գործում։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(10) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (10)
Ընդհանրապես Իրանում հայ կաթողիկե համայնքի գոյությունը դարերի պատմություն ունի։ Հայտնի է, որ դեռևս XIV դարի սկզբից տարբեր կրոնական միաբանությունների պատկանող կաթոլիկ միսիոներները քարոզչական գործունեություն էին ծավալել Պարսկահայք նահանգում։
թեհրանում,մի,խումբ,իրանահայ,գործիչների,մասնակցությամբ,«ի,զորակցություն,արցախի»,հանրահավաք,տեղի,ունեցել․,ալիևի,ռեժիմի,տմարդի,քայլերը,դատապարտող,ելույթներ,են,հնչել,ընդունվել,բանաձև,որը,փոխանցվելու,է,մակ-ի,գրասենյակին , Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
Թեհրանում մի խումբ իրանահայ գործիչների մասնակցությամբ «Ի զորակցություն Արցախի» հանրահավաք է տեղի ունեցել․ Ալիևի ռեժիմի տմարդի քայլերը դատապարտող ելույթներ են հնչել, ընդունվել է բանաձև, որը փոխանցվելու է ՄԱԿ-ի գրասենյակին
ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում գտնվող ՀՄՄ «Րաֆֆի» համալիրում երեկ՝ օգոստոսի 4-ին, ինչպես ավելի վաղ էինք հայտնել, նախատեսված էր հանրահավաք՝ ի զորակցություն Արցախի։
պարսկահայերի,1828,թ.,վերաբնակեցումր,ռուսական,իշխանությունների,կողմից ,  (2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
(2) ՊԱՐՍԿԱՀԱՅԵՐԻ 1828 Թ. ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1828-1829 թթ. պարսկահայերի վերաբնակեցմանը վերաբերող գրականության մեջ, գրեթե բոլոր պատմաբանները, բացի Լեոյից, ներկայացրել են պարսկական եւ ռուսական շահերը, բացակայում է հայկական շահը:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: