ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
«Քոչարյանն ու իր խումբը հայկական պետության դեմ գործող ինոագենտների ՅԱՇՄԱ դիվերսանտների խումբ են»

Ազատ Արշակյանի խոսքով, նրանց վարքը մտահոգիչ է, և մեր երկիրը պետք է հատուկ նրանց դեմ պայքարի. «Պետք է պայքարի հոգեբանական և գաղափարական ճակատում, հակահայկական քարոզչությունը Հայաստանում ակտիվորեն գործում է, քանի որ պատկանում է ինոագենտներին կամ քաղաքական և հոգեբանական դիվերսանտներին: Դրանք հայկական պետության դեմ գործող ՅԱՇՄԱ դիվերսանտների խումբ են, որոնք գործում են Հայաստանում»

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի էր ունեցել Ռոբերտ Քոչարյանի ու իր համակիրների հանդիպումը, որից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիս կտա։
 
«Ամենակարևոր արձանագրումն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հանրային կյանքից գուցե առաջին հայացքից իր բացակայությամբ պայմանավորված, կարող էր ժողովրդի մոտ տպավորություն ստեղծվել, թե հետ է քաշվել, գնացել է, ասաց, որ որևէ տեղ չի գնացել ու չի պատրաստվում գնալ: Նա վստահեցրեց, որ առաջիկայում շատ հստակ գնահատելով իրավիճակը՝ կոնկրետ քայլեր են ներկայացվելու»,-ասել է Խամոյանը:
Այս առնչությամբ, ՀՀ գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը երբեք պասիվ չի եղել. «Դեռևս Լենին-Աթաթուրք համագործակցության ժամանակ էլ ակտիվ է եղել, ռոբերտքոչարյաններն են կնքել այդ պայմանագիրը, հետո Արցախի պատերազմի ժամանակ եղել է Արդբեջանի գեներալ Ալիևի կուսակցական վստահորդը, որը վստահելի մարդ էր դարձել Ադրբեջանի նոմենկլատուրայի համար: Քոչարյանների ձեռքով ղարաբաղյան շարժումը ազատագրական շարժում լինելով վերջում դարձավ ճորտատիրական շարժում, այսինքն՝ գույք պարտքի դիմաց և այլն։ Միշտ էլ Ռոբերտ Քոչարյանն ակտիվ գործել է, նա ակտիվ գործել է նաև ծնվելուց առաջ: Հիմա ուղղակի պետք է անհանգիստ լինենք, որ մեր կողքին կա ինոագենտ, և այստեղ ունի շատ կողմնակիցներ»,-ասաց Ազատ Արշակյանը:
 
Նա հիշեցրեց, որ օրերս ԱՄՆ խոսնակն ասաց որ ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը պայքարում են և այդ պայքարի մեջ հայ ժողովուրդը ակտիվ դեր ունի. «Մեր օգտին կանգնած է ԱՄՆ-ն, հակառակ կողմում Ալիևը և իր դաշնակիցները»:
Հարցին, թե արդյոք Քոչարյանը հանրային աջակցություն կունենա՞ այս իրավիճակում, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Ինոագենտների աջակցություն կունենա, ինչպես Լենինն ու Աթաթուրքը ունեին ինոագենտների աջակցությունը: Կան մարդիկ, որոնք ինքնիշխանությանը դեմ են, դրանք նրա համախոհներն են։ Եվ նրանք քիչ չեն, նրանք փոքրամասնություն են, բայց ակտիվ փոքրամասնություն և որպես «ինոոգենտ» ունեն ուժեղ աջակցություն չարագործների ինտերնացիոնալից՝ Մոսկվայից, Բաքվից, ասկյարներից: Պատերազմը խարխլում է դեմոկրատական ինքնիշխան Հայաստանը և ինոագենտները ունեն աջակցություն: Այս պատերազմի շահառուն ինոագենտներն են, որոնք օգտվում են իրենց հնարավորությունից։ Պատերազմը որ չլիներ, նրանք հիմա բանտում կլինեին և իրենց հարազատները սոցիալապես անապահովների շարքում էին լինելու, իսկ հիմա նրանք շարժում են կազմակերպում»:
 
Ազատ Արշակյանի խոսքով, նրանց վարքը մտահոգիչ է, և մեր երկիրը պետք է հատուկ նրանց դեմ պայքարի. «Պետք է պայքարի հոգեբանական և գաղափարական ճակատում, հակահայկական քարոզչությունը Հայաստանում ակտիվորեն գործում է, քանի որ պատկանում է ինոագենտներին կամ քաղաքական և հոգեբանական դիվերսանտներին: Դրանք հայկական պետության դեմ գործող ՅԱՇՄԱ դիվերսանտների խումբ են, որոնք գործում են Հայաստանում»,-ընդգծեց նա:
Աղբյուր՝ slim.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: