ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանի պետականությանը թիկունքից հարվածող ուժերից լավ բան չպիտի սպասել

պատերազմական դրության ժամանակ մեր քաջարի զինվորներին և մեր պետականությանը թիկունքից հարվածող ուժերից լավ բան չպիտի սպասել, ընդհակառակը հարկավոր է միշտ մնալ զգոն և պատրաստ դիմակայելու նրանց դավադրություններին։

                                                                                                             Կարո Հակոբյան

 

Ժամանակ առ ժամանակ դեպքերի բերումով (այս անգամ ԱՄՆ կոնգրեսի ղեկավար Նանսի Փելոսիի և իր պատվիրակության Հայաստան այցելությունն է) Հայաստանյան և ընդհանրապես հայկական տիրույթում այսպես կոչված արևմտամետ և ռուսամետ երկու ծայրահեղ կողմերից էլ լսվում են երկինք բարձրացող աղաղակներ և ճվճվոցներ։ Նրանց խոսույթների մեջ իհարկե կան բացահայտող շատ ճշմարտություններ, սակայն ցավոք կուրորեն այս կամ այն կողմի նկատմամբ անվերապահ ստրկամիտ մոտեցումը, կամ հակառակը ,, կույր ատելությունը թույլ չի տալիս պայծառամտություն, լայնախոհություն և իրատեսական դատողություն։ Եվ վատը այն է, որ սրանք իրենց համարում են ամենագիտունը։

Պատմագիտության մեջ դժվար թե գտնեք մի դեպք ուր ծայրահեղությունները որևէ մի երկրին բերեն հարատև հաջոություններ և կայուն զարգացում։

Իսրայելը կարելի է համարել այն միակ երկիրը, ուր իր ներքին ռեսուրսների և ԱՄՆ֊ի անվերապահ աջակցությամբ հասել է հարաբերական հաջողությունների և զարգացման, բայց ոչ խաղաղության և ներդաշնակ համակեցության։ Մեր խնդիրը ավելի բարդ է ու ապագան անկանխատեսելի, չխորանամ հարցերի մեջ, բայց ավելացնեմ, որ հայկական շահերը պաշտպանելու համար հարկավոր է ԿԱՐՈՂԱՆԱԼ թշնամի երկու հարևանների դեմ միավորել հնարավոր մեծ ու փոքր գերտերություններին և տերություններին։ Դրա համար առաջին քայլը քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության մոտ պայքարի քաղաքակիրթ ձևերի և միմյանց նկատմամբ հանդուրժող քաղաքականության որդեգրումն է, իհարկե խոստովանեմ, որ այսպես կոչված պառլամենտական ընդդիմության շարքերը լրացնող և նույնիսկ պատերազմական դրության ժամանակ մեր քաջարի զինվորներին և մեր պետականությանը թիկունքից հարվածող ուժերից լավ բան չպիտի սպասել, ընդհակառակը հարկավոր է միշտ մնալ զգոն և պատրաստ դիմակայելու նրանց դավադրություններին։

Հայաստանի Հանրապետություն այցելող յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ, որ ՀՀ֊ի նկատմամբ ունի, կամ ցուցաբերում է, բարյացակամ վերաբերմունք, նույնիսկ չեզոք դիրքորոշում' խելամտությունը պահանջում է ասել բարի է եկել Հայաստան։

Ես հավատում եմ մեր պետականության հարատևմանը և մեր ապագային։

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ադրբեջանն,ամեն,ինչ,անում,է,որպեսզի,խուսափի,հայաստանի,հետ,երաշխավորված,խաղաղության,պայմանագիր,կնքելուց․,պատգամավոր , Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի խուսափի Հայաստանի հետ երաշխավորված խաղաղության պայմանագիր կնքելուց․ պատգամավոր
Ադրբեջանը շատ լավ վերլուծում է, թե խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանը ինչպիսի լուրջ հեռանկարներ կարող է ունենալ։
թուրքիա,անկարա,իրաք,քուրդ-զինյալների-դեմ-պայքար,քուրդիստանի-բանվորական-կուսակցություն,քբկ,pkk,թուրքիայի-արտգործնախարար,հաքան-ֆիդան,իրաքի-արտաքին-քաղաքական-գերատեսչության-ղեկավար,ֆուադ-հուսեյն , Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում
Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։
իշխան,սաղաթելյանը,գեղարքունիքում,փորձել,է,արդարանալ,և,իր,նոր,«նապառնիկ»,լևոն,քոչարյանի,հետ,ժողովրդին,նախապատրաստել,ռևանշի,չորրորդ,փորձին , Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
Իշխան Սաղաթելյանը Գեղարքունիքում փորձել է արդարանալ և իր նոր «նապառնիկ» Լևոն Քոչարյանի հետ ժողովրդին նախապատրաստել ռևանշի չորրորդ փորձին
«Դիմադրություն» շարժման առաջնորդ ընկեր Իշխանի՝ Վարդենիսում հնչեցրած ելույթին, որում վերջինս փորձեց ոտքի վրա հիմնավորել իշխանափոխության ձախողման պատճառները։
ադրբեջանը,դժկամություն,է,ցուցաբերում.,կոստանյան , Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում. Կոստանյան
ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, թե Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում:
2018-ի,մեր,ժառանգած,բանակցային,բովանդակությամբ,արդեն,իսկ,լղ-ի,պետական,կարգի,լուծարման,գործընթացը,սկսված,փաշինյան , 2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
2018-ի մեր ժառանգած բանակցային բովանդակությամբ արդեն իսկ ԼՂ-ի պետական կարգի լուծարման գործընթացը սկսված էր. Փաշինյան
Լիսաբոնից սկսած՝ պարզ էր, որ ոչ միայն տարածքների հետվերադարձի, այլև պետական ինստիտուտների վերացման հարց է դրված:
ուր,հիմա,լեռնային,ղարաբաղի,քաղաքացիական,բնակչությունը․,նիկոլ,փաշինյանն,անդրադարձել,ռդ,ագն-ի,հնչեցրած,մեղադրանքներին ,  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ի հնչեցրած մեղադրանքներին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը խորհուրդ կտամ վերցնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և կարդալ՝ 8-րդ կետը ներառյալ:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: