ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ-ռուսական հարաբերությունների պատմությունից

17-րդ դարում, շնորհիվ մի արկածախնդիր ավանտյուրիստի՝ Իսրայել Օրու, հայության քաղաքական կողմնորոշումը փոխվեց դեպի Ռուսաստան։ Եվ 18-րդ դարից սկսած՝ Ռուսաստանը մեծամասամբ հայության ջանքերով՝ իր մեծ դերակատարությունն ունի տարածաշրջանում։

Հիմա եկեք տեսնենք, ինչպիսի՞ն էին հայ-ռուսական հարաբերություններն այս ընթացքում և ի՞նչ ենք շահել, ի՞նչ կորցրել․․․

Ա․ 1724 թվական․ Արևելահայությունը (Արցախ, Սյունիք), կենաց-մահու կռիվ էր մղում օսմանյան պետության դեմ։ Ռուսական կայսրությունը հայությանը դիվանագիտական, ռազմական աջակցություն խոստացավ, իր հերթին հայությունը հանուն ռուսական առաջխաղացման մոբիլիզացրեց իր ուժերը և հայկական գնդերը արշավեցին Գանձակի ուղղությամբ։ Մինչդեռ, ռուսները խաբելով հայությանը, սեպարատ պայմանագիր կնքեցին թուրքերի հետ՝ պարտավորվելով չմիջամտել Հայաստանի գործերին։

Բ․ 1813 թվական։ Ռուսները նաև հայության աջակցությամբ հաղթելով պարսիկներին՝ Արևելյան Հայաստանի ստվար մասը Արցախով հանդերձ, կցեցին ռուսական կայսրությանը։ Բայց նրանք խաբելով հայությանը՝ Արցախը թողեցին թուրք խանի իշխանության ներքո։

Գ․ 1829 թվական։ Ռուսները հայության աջակցությամբ գրավեցին ողջ Արևելյան Հայաստանը, սակայն խաբեցին հայությանը՝ ինքնավարություն չշնորհելով։

Դ․ 1829 թվական։ Ռուսները նաև հայության աջակցությամբ հաղթեցին Օսմանյան կայսրությանը, սական Արևմտյան Հայաստանում գրաված հողերը շուտով վերադարձրին թուրքերին՝ հայությանը դարձնելով քավության նոխազ։

Ե․ 1840 թվական։ Ռուսական կառավարությունը լուծարեց Հայկական մարզը՝ թաղելով կայսրության կազմում հայության ներքին ինքնավարության վերջին հույսը։

Զ․ 1853 թվական։ Հայության շնորհիվ, Ղրիմի պատերազմի երեք ճակատներում ռուսական բանակը հաղթանակ տարավ միայն Հայաստանում։ Սակայն, դարձյալ Արևմտյան Հայաստանի գրաված հատվածը վերադարձրեց թուրքերին՝ հայությանը կրկին դարձնելով քավության նոխազ թուրքերի համար։

Է․ 1878 թվական։ Թուրքերի դեմ հաղթական պատերազմից հետո ռուսական կայսրությունը կրկին Արևմտյան Հայաստանը հանձնեց թուրքերին, իրեն պահելով միայն Կարսի մարզը։

Ը․ 1878 թվական։ Բեռլինի վեհաժողովում Ռուսաստանը խափանեց Արևմտյան Հայաստանում բարեփոխումների ծրագիրը։

Թ․ 1885 թվական։Ռուսական կայսրությունը փակեց կայսրության տարածքում գործող հայկական դպրոցները։

Ժ․ 1894-1896 թվականներ։ Օսմանյան կայսրությունում սկիզբ առած հայկական ջարդերի ժամանակ ռուսական կայսրությունը անթաքույց բարոյական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերեց թուրքերին։

ԺԱ․ 1903 թվական․ Ռուսական կայսրությունը բռնագրավեց Հայաստանյաց Առաքելական եկեղեցու գույքը։

ԺԲ․ 1905 թվական։ Ռուսական կայսրությունը Կովկասում հրահրեց հայ-թուրքական բախումներ՝ անթաքույց օգնելով կովկասյան թուրքերին։

ԺԳ․ 1910-1912 թվականներ․ Ռուսական կայսրությունը հալածանքներ սկսեց հայ մտավորականության նկատմամբ՝ շինծու մեղադրանքով բանտարկելով տասնյակ գործիչների։

ԺԴ․ 1914-1917 թվականներ․ Առաջին համաշխարհային պատերազմի օրերին ռուսական կայսրությունը ձեռք-ձեռքի հայաթափեց Արևմտյան Հայաստանը՝ հաճախ կազմալուծելով հայերի ինքնապաշտպանությունը, որոշ վայրերում հաղթանակած հայությանը կեղծ պատրվակով նահանջ կազմակերպելով, որպեսզի հայաթափի Հայաստանն ու այն բնակեցնի ռուսներով՝ տեղում ցանկանալով ստեղծել Եփրատի կոզակություն։ Սույնով Ռուսաստանը մեղսակիցը դարձավ հայոց ցեղասպանության։

ԺԵ․ 1920 թվական․ Ռուսները դաշինք կապեցին Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ընդդեմ Հայաստանի հանրապետության։ Հայաստանին պարտադրեցին ծանր պայմաններ, այդ թվում ստիպելով հրաժարվել Սևրի պայմանագրից։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ժամանակ անթաքույց պաշտպանում էին Ադրբեջանին՝ փորձելով Արցախը հանձնել Ադրբեջանին։

ԺԶ․ 1920 թվական․ Ռուսաստանը սպառազինեց Թուրքիային, որպեսզի վերջինս հարձակվի Հայաստանի վրա։

ԺԷ․ 1920 թվական։ Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեկտեղ կործանեց Հայաստանի անկախությունը։

ԺԸ․ 1921 թվական․ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի մարզը, Ադրբեջանին հանձնեց Նախիջևանը։

ԺԹ․ 1921 թվական․ Կովբյուրոյի որոշմամբ, Ռուսաստանը Ադրբեջանին հանձնեց Արցախը։

Ի․ 1945 թվական․ Չնայած, որ հայությունն ամենամեծ մասնակցությունն էր ունեցել Հայրենական պատերազմին (տոկոսային հարաբերությամբ տալով ամենաշատ զոհը, ամենաշատ հերոսները․ ՀԽՍՀ բնակչության 15 տոկոսը զինվորագրվել էր), Ռուսաստանը հաղթանակի պտուղներից բաժին չհանեց Հայաստանին, վիժեցրեց Արևմտյան Հայաստանի ազատագրության պլանը։

ԻԱ․ 1988 -1991 թվականներ Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ռուսաստանը (ԽՍՀՄ) անթաքույց օգնություն էր ցուցաբերում Ադրբեջանին․ խորհրդային բանակը հայաթափում էր Արցախը, ադրբեջանական շահերի պաշտպանն էր։

ԻԲ․ 1991 թվականից այս կողմ․ Իբր թե ստրատեգիական դաշնակիցը կողոպտում է Հայաստանը․ Գույք պարտքի դիմաց բանաձևով կոպեկներով ձեռք գցելով Հայաստանի ստրատեգիական պաշարների զգալի մասը, ստրատեգիական օբյեկտները։ Նա զինում է Հայաստանի թշնամիներին, երբեք որևիցե մեկ անգամ չկատարեց իր դաշնակցային պարտականությունները․․․

ԻԳ․ 2020 թվական․․․ ավելի լավ է՝ չգրեմ, ինքներդ գիտեք։

Հիմա հարց հայությանը։ Ինչո՞վ է պայմանավորված անսահման սերը առ Ռուսաստան։ Ստոլկհոլմյան սինդրո՞մ․․․

 

Վահե Լորենց

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: