Թեհրանի հայոց թեմի ՊԺ-ի 17-րդ նստաշրջանի ընտրությունների արդար անցկացման անհրաժեշտությունը

Պետք է շարունակել Թեհրանի հայ համայնքում առողջ ընտրություններ անցկացնելու ջանքերը և օրվա ժողովրդավարական և քաղաքացիական կանոներին համապատասխան և ընտրական օրենսգրքի պատրաստման աշխատանքը և ենթահող պատրաստել անկողմնակալ, արդարացի և ոչ խմբակցային ընտրություններ անցկացնել մեր համայնքում:
Դոկտ․ Ռուբիկ Սարդարյան
2022 թվականի նոյեմբերին տեղի է ունենալու Թեհրանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի ընտրությունները:
Ինչպես միշտ և ըստ էության առաջիկա ընտրություններում հիմնականում մասնակցում են՝ դաշնակցության և ոչ կուսակցական ու անկախ թևերը: Անցյալում եղել են անհատ թեկնածուներ նաև, սակայն կուսակցության միակողմանի միջամտության և հաճախ ճնշումների պատճառով անկախ փեկնածուները որևէ հաջողության չեն հասել:
Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդը, որը համարվում է մեր համայնքի գործադիր մարմինը մոտ մեկ ամիս ամիս առաջ ԹՀԹ-ի 17-րդ Պատգամավորական Ժողովի ընտրությունները անցկացնելու նպատակով կուսակցության ուղղակի ազդեցության տակ նշանակել է ընտրական 11 հոգանոց հանձնախումբ, որի նախագահը անպայման կուսակցական և որտեղ կա մեկ ներկայացուցիչ «Րաֆֆի» ՄՄ Համալիրից ու մեկ ներկայացուցիչ նաև Իրանահայ Ազգային ու Մշակութային Միությունից, մնացած 9 հոգին կամ դաշնակցականներ են կամ էլ նրանց համակիրներ: Իսկ կոպտորեն անտեսվել է Թեհրանի հայկական համայնքում աշխատող այլ անկախ ինիստիտուտները և անկախ անձանց և ոչ կուսակցական հավաքականությունների ու կենտրոնների մասնակցությունն ընտրությունների կազմակերպման և կառավարման գործընթացներում։
Յուրաքանչյուր համայնք ու երկիր տարբեր ընտրություններ անց կացնելու նպատակով կազմում է իր ընտրությունների օրենսգիրքը, որտեղ նշված են տարբեր ընտրությունների բոլոր օրենքները: Թեհրանի հայ համայնքի երկու կարևոր մարինների՝ Պատգամավորական Ժողովի և Թեմական Խորհրդի ընտրությունների համար որևէ ընտրական օրենսգիրք գոյություն չունի: Ավելի վաղ նախքան ընտրություները, իրանահայ հասարակական ու քաղաքական մի շարք միությունների ու անկախ անհատների ուժերի հանձնախումբը ավելի արդար ու քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու և աստիճանաբար ընտրությունների օրենսգիրք կազմելու ուղղությամբ ներկայացրել էր որոշ կառուցողական առաջարկներ: Սակայն, ազգային իշխանության և մասնավորաբար համայնքում իր միակողմանի կամքը պարտադրող խմբակցությունը և կուսակցականացված ԿԸՀ-ը և ազգային իշխանությունը լուրջ մոտեցում չցուցաբերվեց այս առաջարկների վերաբերյալ:
Ըստ Թեհրանի հայոց թեմի կանոնագրության, պատգամավորների քանակը պետք է որոշվի յուրաքանչյուր 2000 հոգու դիմաց մեկ պատգամավորի ընտրության սկզբունքով: Այս օրենքը ոտնահարված է և Թեհրանի հայաշատ թաղամասերի բնակչության և պատգամավորների թիվը չի համապատասխանում ընտրատեղամասերի թեկնածուների քանակին: Այս շրջանում միայն Թեհրանի Նադերի և Հեշմաթիե քաղաքամասերից մեկական պատգամավոր կրճատվել է, մինչդեռ այդ երկու շրջանների բնակչությունը 1000 հոգուց էլ չի անցնում և դրա փաստը այն է, որ այդ թաղամասերում քվեարկության մասնակցող անդամների թիվը 130 կամ 150 հոգի է լինում:
Ըստ մեր թեմի կանոնագրության Պատգամավորական Ժողովի ընտրությունները թաղային բնույթ են կրում, սակայն անցյալ բոլոր շրջաններում խախտվել է այս օրենքը. և՝ գործադիր մարմինը և՝ նշանակված Կենտրոնական Ընտրական Հանձնախմբերից ոչ մեկը այս օրենքը գործադրելու համար որևէ մեխանիզմ չի կիրառել ու շահագրգռված էլ չի եղել այդ ուղղությամբ, քանի որ հակայնքային հատուկ խմբակցույան կոմիտեն փորձել է իր ճաշակով թաղամասերի թեկնածուների քանակը և ցուցակը չշտել և ներկայացնել ԸԿՀ-ին :
Ըստ երկրի օրենքի՝ բոլոր ընտրություններում քաղաքացիների նույնականացումը ճշտեկու համար համար անհրաժեշտ է «Սոցքարտ» (Քարտ Մելի) և անձնագիր: Մենք այդ քարտերից օգտվելով կարող ենք ճշտել նաև ընտրությունում մասնակցողների բնակչության վայրը: Ընտրողները ներկայացնում են իրենց սոցքարտը, սակայն այն չի օգտագործվում պարզելու նրա բնակության վայրը (ըստ քարռի առկա փոստային թվի): Չգիտես ինչ-ինչ պատճառներով կուսակցակախմբակցությունը ամեն կերպ քառոզչություն է տանում, որ ընտրություններին մասնակցելու համար սոցքարտի ներկայցման անհրածեշտությունը բացառվում է և որոշ ընտռատեղամասերում նույնիսկ հայտարարում են, որ ընտրողները իրենց հետ սոցքարտ չբերեն (Ասվել է տառբեր քաղաքամասերի թեկնածուների հետ ժողովրդի հետ հանդիպման ժամանակ): Միայն անձնագրերով ընտրություններին մասնակցելը և ազգային սոցքարտի անտեսելը արդեն որոշ մտորումների տեղիք է տալիս: Այս կապակցությամբ արդեն մի շարք ազգայիններ իրենց մտահոգություններն են հայտնել պատկան ազգային մարմիններին սակայն դա ըստ սովորության անտեսվում է որոշ շրջանակների կողմից:
Ընտրություններից մի քանի ամիս առաջ խոսակցությունն է գնում, որ նախքան ընտրություններ անցկացնելը, անպայման պետք է որոշ փոփոխություններ կատարվեն Թեհրանի թեմի կանոնագրության մեջ, որոնք վերաբերվում են՝
1-Պատգամավորների քանակին։
2-Ընտրությունների թաղային բնույթը պահպանելուն։
3-ԿԸՀ-ում կողմերի անդամների հավասար քանակի պահպանում։
4-Ազգային հնարավորությունների՝ սրահների, եկեղեցական շինությունների և այլնի հավասար օգտագործում։
5-Ենթահանձնախմբերում բոլոր կողմերից հավասար անդամների ընդգրկում և այնտեղ նախագահի ու փոխնախագահի (անկասկած ոչ կուսակցական կամ խմբակցային հակումներով անձանց) պաշտոնների հավասար չափերի բաժանում։
6- Թեհրանի Հայոց Թեմի բոլոր պաշտոնյանները, կոսակցության ազդեցության տակ գտնվող միությունների ներկայացուցիչները և մարմինները պետք է ընտրությունների ընթացքում լինեն անկողմնակալ և չփորձեն պաշտպանել որևէ կողմին կամ թեկնածուին: Նախընտրելի է վեռոնշյալ մարմինները ընդհանրապես չմասնակցեն ընտրությունների կայացման գործընթացներին։
Վերոհիշյալ ու մի շարք այլ հարցերի կապակցությամբ երկու կողմերի ներկայացուցիչների միջև անցյալ տարիներում եղել են հանդիպումներև հարցերը քննարկելվել ու տեղի է ունեցել բանավոր համաձայնություն, որոնց մեծ մասը սակայն երբեք չի իրականացվել ԿԸՀ-ի կամ կուսակցության որոշ ղեկավարների կողմից: Օրինակ սոցքարտերով ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությունը, ընտրությունները թաղային բնույթով անցկացնելը, ենթահանձնախմբերում բոլոր համայնքային ուժերի կողմից ներկայցրած ներկայացուցիչների հավասար ընդգրկումը ԿԸՀ-ի և ենթահանձնախմբերի մեջ և պատասխանատվության հավասար բաժանումը և այլն: Հուսով ենք, որ Թեհրանի հայոց թեմի 17-րդ նստաշրջանի ընտրությունները կանցկավեն ավելի արդառացի և տրամբանական ու ոչ կուսակցականացված մթնոլորտում․ որի նշանները սակայն մինչ օրս չի նկատվում մեր համայնքում՝ ցավոք, սակայն պետք է շարունակել Թեհրանի հայ համայնքում առողջ ընտրություններ անցկացնելու ջանքերը և օրվա ժողովրդավարական և քաղաքացիական կանոներին համապատասխան և ընտրական օրենսգրքի պատրաստման աշխատանքը և ենթահող պատրաստել անկողմնակալ, արդարացի և ոչ խմբակցային ընտրությւոններ անցկացնել մեր համայնքում:
Պետք է շարունակել Թեհրանի հայ համայնքում առողջ ընտրություններ անցկացնելու ջանքերը և օրվա ժողովրդավարական և քաղաքացիական կանոներին համապատասխան և ընտրական օրենսգրքի պատրաստման աշխատանքը և ենթահող պատրաստել անկողմնակալ, արդարացի և ոչ խմբակցային ընտրություններ անցկացնել մեր համայնքում:
Նմանատիպ Լուրեր





