ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը հստակ հայտարարել է՝ թույլ չի տա նման բան, այսինքն՝ կգնա ռազմական առճակատման

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը

Տիկին Բեգիջանյան, ինչպես եք գնահատում Իրանի վերաբերմունքն ու հայտարարությունները Ադրբեջանի ագրեսիայի և դրա շուրջ զարգացումների վերաբերյալ:
Իհարկե, Իրանը կլինի, թե որևէ այլ երկիր, նրանց բոլորի փոխհարաբերությունները բոլորը հիմնված են շահերի վրա: Եթե որևէ երկրի հետ մենք ունենք ընդհանուր շահ, ապա այդ երկիրը մեր գործընկերն ու բարեկամն է: Մենք ինչքան նայում ենք, մեր ազգային անվտանգության շահերը համընկնում են միմիայն Իրանի ազգային անվտանգության շահերի հետ: Իհարկե, Իրանը ժամանակին Արցախի շուրջ գտնվող տարածքները համարել է գրավյալ Հայաստանի կողմից և կողմ է եղել դրանց վերադարձին, այդուհանդերձ, Ադրբեջանի հետ Իրանի կրոնական և մշակութային ընդհանրությունները չեն կարող խանգարել, որ Իրանը Հայաստանի շահերն անտեսի: Եթե Ադրբեջանը սահմանների փոփոխության որևէ քայլ անի, Իրանը կանգնած է Հայաստանի կողքին, իրենք պատրաստ են ամեն գնով դա թույլ չտալ: Դա Հայաստանի շահերից է բխում, առավելևս Իրանի, որովհետև իրենք շատ լավ տեսնում են Էրդողանի նպատակները: Սա Ավելի շատ Էրդողանի նպատակն է, քան Ալիևի, որովհետև Ալիևն ընդամենը հրաման կատարող է, իսկ Ադրբեջանն ընդամենը Թուրքիայի վիլայեթ է: Հիմա եթե ԷԹրդողանը շտապում է միջանցքի հարցում, բնականաբար, Ալիևի վրա ճնշում է գործադրում և Ալիևը գնում է դրան: Իրանն էլ հստակ հայտարարել է, որ թույլ չի տա նման բան, այսինքն կգնա ռազմական առճակատման:
Այսինքն Իրանի հայտարարությունները պետք է առաջին հերթին հենց իր շահերի տեսանկյունից դիտարկել, ոչ թե Հայաստանին աջակցելո՞ւ:
Այո, կրկնում եմ՝ իրանական շահերը համընկնում են, դրա համար հայտարարում է՝ չեմ կարող անտեսել Հայաստանի շահերը, չեմ կարող թույլ տալ միջազգային սահմանների փոփոխություն, չեմ կարող թույլ տալ հազարավոր տարիների գոյություն ունեցող Հայաստան-Իրան կապի խզում: Մենք միշտ հակված ենք ասել, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ առևտուր է անում: Այո, եթե Ռուսաստանի շահերը պահանջում են, նա կարող է գնալ դրան, մենք տեսանք, որ 44օրյա պատերազմում Ռուսաստանը կանաչ լույս վառեց Էրդողանի առջև, բայց մյուս կողմից, Ռուսաստանը չի ցանկանում հեռանալ Հարավային Կովկասից: Դրա համար ինչքան էլ Էրդողանի հետ լինեն «եղբայրական» փոխհարաբերություններ, Մոսկվան շատ լավ գիտակցում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ի կողքին է: Մինչդեռ Իրանի հետ հարաբերություններն օրըստօրե մեծանում են և ակնհայտ երևում է, որ Ռուսաստանը հակված է Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու: Հետևաբար, այս հարցում Ռուսաստանն ավելի շուտ Իրանի կողքին կլինի, քան Թուրքիայի: Հետևաբար, Իրանը շատ հանգիստ կարող է քայլերի գնալ: Ես հետևել եմ պարսկալեզու միջազգային մամուլին և բոլորն այսպիսի վերնագրեր ունեն. «Իրանը նախազգուշացնում է Ադրբեջանին»: Այսինքն ասում է՝ չափդ չանցնես: Անգամ Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցից հետո Իրանի ԱԳՆ-ն այդ մասին հայտնել է իրանական լրատվամիջոցներին, որ սահմանների փոփոխություն չպետք է լինի: Հետաքրքիրն այն է, որ Բայրամովն ասել է՝ մեր տեսակետները շատ մոտ են:
Այս զարգացումների ֆոնին Իրանը ինչո՞վ կարող է Հայաստանին օգտակար լինել, այդ թվում` սպառազինության առումով:
Ռուսաստանը բոլոր դեպքերում  Իրանից գնում է ԱԹՍ-ներ: Սա նշանակում է, որ մենք և Իրանը 30 տարի անգործության ենք մատնվել: Մեր փոխհարաբերությունները իրար հաճոյախոսելուց այն կողմ չի անցել: Մեկը մտածել է՝ Եվրոպան ինչ կասի, Արևմուտքը ինչ կասի, մյուսը մտածել է՝ Ռուսաստանն ինչ կասի, իսլամական աշխարհն ինչ կասի: Այսպես ուրիշներին հաշվի առնելով երկու կողմն էլ լուրջ քայլ չի արել:
Այս փուլում էլ կարծում եք՝ Իրանի կողմից լուրջ քայլեր չեն արվի՞:
Այ հիմա, երբ դանակը հասել է ոսկորին, հաստատ Իրանը քայլեր կանի: Մենք էլ մեր կողմից պետք է այս ամենը հաշվի առնենք: Մեր շահերը միայն Իրանի հետ է համընկնում: Մենք պետք է մեր գոյաբանական շահերին հետևենք: Անկախ նրանից՝ Ռուսաստանը կամ Արևմուտքն ինչ կասեն մեր փոխհարաբերությունների մասին, մենք պետք է գոնե այդ հարցում Իրանի հետ սերտորեն համագործակցենք, խորհրդակցենք, խորացնենք հարաբերությունները:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: