ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը կփորձի մեղմել լարվածությունը՝ չմոռանալով իր ձեռքում պահել փափուկ և կոշտ բոլոր խաղաքարտերը

Lragir.am-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա մի քանի ուղղություններով Ադրբեջանի ագրեսոր ուժերի կողմից հերթական ներխուժման ֆոնին, որն անսպասելի չէր քաղաքական և ռազմավարական փորձագիտական շրջանակների համար, Հայաստանի հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը, կրկին զգալով Իրանի սահմանների դեմ ուղղված սպառնալիքը, փորձեց ավելի արագ և դիվանագիտական պատշաճ կազմակերպվածությամբ արձագանքել իր մյուս հարևան Ադրբեջանի անօրինական ներխուժման գործողությանը Հայաստանի սահմանների դեմ։
Նախ, Հայաստանի կողմից ձեռնարկած դիվանագիտական քայլերի համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին  հեռախոսազրույց ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ: Հայ և իրանցի բարձրաստիճան պաշտոնատարների հեռախոսազրույցի բովանդակությունից հայտի դարձավ, որ ԻԻՀ նախագահը, կրկնելով Իրանի դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանի լարվածությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է, և Իրանն ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմաններում տեղի ունեցող աշխարհաքաղաքական և ռազմական զարգացումներին:
Ռայիսին նաև ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է: Հղում անելով ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հայտարարությանը՝ ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի ցամաքային և սահմանային կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերեն վերահսկողության տակ, նախագահ Ռայիսին կարևորել է, որ Իրանը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
Այս հեռախոսազրույցից հետո Իրանի անվտանգային և պաշտպանական պետական համակարգը, ինչու չէ, նաև պաշտոնական ԶԼՄ-ները, լայնորեն հետևելով դեպքերի զարգացմանը հայ-ադրբեջանական ռազմաճակատի գծում և գնահատելով իրավիճակը՝ թե ներքին և թե արտաքին քաղաքական հարթակներում, մի քանի ուղղություններով ձեռնարկել են լարվածությունը կանխելու և ադրբեջանական կողմին նախազգուշացնելու փորձեր ու կոչով են հանդես եկել։ Ինչպես հայտնի է, լարվածության մեկնարկից հետո անմիջապես ԻԻՀ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակ Նասեր Քանաանի Չաֆին հայտարարությամբ հանդես գալով՝  ասաց, որ Իրանի համար անթույլատրելի է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների որեւէ փոփոխություն։
Այնուհետև, սեպտեմբերի 14-ին Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանի հետ հանդիպմանը, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունն Իրանում, Իրանի ԱԳՆ-ն անհանգստություն հայտնեց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության թեժացման առիթով եւ զսպվածության ու սահմանային վեճերը խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքի հիման վրա լուծելու կոչ արեց։
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանի յուրաքանչյուր աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է Իրանի համար: ԻԻՀ ԱԳ նախարար Աբդոլահիանը, անհանգստություն հայտնելով կովկասյան տարածաշրջանում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի մասին, ընդգծել է, որ տարածաշրջանային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:
Ակնհայտ է, որ Իրանին անհանգստացնում է իր սահմանների և ներքին անվտանգության պահպանման հարցերը և այդ առումով խիստ մտահոգված է Իսրայելի ռազմական և անվտանգության գործակալների ներկայությամբ Ադրբեջանի բանակում և մասամբ՝ Թուրքիայի կողմից Ադրբեջանում զարգացող պանթուրանիստական նկրտումների տարածման և հակաիրանական պետական քարոզչության վտանգից, որն ուղղակի կամ անուղղակիորեն ուղղված է Իրանի պետական և տարածքային ամբողջականության դեմ՝ որպես լուրջ գաղափարա-անվտանգային և անջատողական մոլուցքի սպառնալիք։
Որոշ իրանցի փորձագետներ կարծում են, որ Բաքուն Էրդողանի ձեռքի խաղալիքն է և փորձում է իր հոր՝ Հեյդար Ալիևի և ավելի վաղ 20-րդ դարի 30-40-ական թվականներին նրան նախորդած Ադրբեջանի կոմկուսի նախագահ Միր Ջաաֆեր Բաղերովի ավանդույթին հետևելով՝ անեքսիոնիստական ​​դերակատար դառնալ։ Համենայնդեպս, Ալիևը իրանական որոշ շրջանակներում համարվում է Իրանի թշնամին, ով հավակնում է Իրանի Ատրպատական նահանգներին և ձգտում է Իրանի տարածքային ամբողջականության փլուզմանը: Թեև Ադրբեջանի Հանրապետությունը փոքր երկիր է, սակայն չպետք է թերագնահատել դրա պատճառած վտանգը, ավելի շուտ, իրանցի փորձագետների կարծիքով, այս մարտահրավերին պետք է լուրջ վերաբերվել և լուծել կոնկրետ քաղաքականությամբ: Հենց այս մտավախություններից ելնելով է, որ Իրանի դիվանագիտական, անվտանգային ինստիտուտները և ԻՀՊԿ-ը աչալրջորեն հետևում են Ադրբեջանում և Հայաստանում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին և Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, փորձում են համակարգված անվտանգային քաղաքականությանը համահունչ դեպքերի և իրերի զարգացմանը արձագանքել՝ նախ Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքներին, ապա փորձում են դերակատար լինել հայ-ադրբեջանական սահմանային բախումների և ամենակարևորը՝ Արցախի կոնֆլիկտի լուծմանն ուղղված գործընթացներում։
Հենց այս համատեքստում իրանցի փորձագետները և դիվանագետները կարծում են, որ հավանաբար կարելի է ասել, որ հենվելով Ադրբեջանի մեկդարյա պատմություն ունեցող անեքսիոնիստական ​​գաղափարախոսության վրա՝ Իլհամ Ալիևը Թուրքիային և նույնիսկ այլ երկրներին օգտագործում է իր նպատակների հասնելու համար։ Այդ երկրներից ոմանք, ինչպես Իսրայելը, կարող են նաև ընդհանուր շահեր ունենալ Բաքվի հետ և տարաձայնություններ ունենալ Իրանի հետ և փորձեն օգնել Ադրբեջանին՝ ճնշելու Իրանին։ Ուստի, Բաքուն այս գործի գլխավոր դերակատարն է։ Սակայն Իրանն ունի նաև իր մտահոգությունները և նկատառումները Ադրբեջանի նկատմամբ և փորձում է Ադրբեջանի հետ հավասարակշիռ և զուսպ քաղաքականության վարել՝ ներքին անվտանգությունը պահպանելու համար։ Ուստի, երբ Ադրբեջանը փորձում է ագրեսիվ միջոցով իր անհիմն հարցերը լուծել Իրանի մյուս բարեկամ երկիր և հարևան Հայաստանի հետ, Իրանը փորձում է  հավասարակշռող և խաղաղասեր միջնորդի  դերում հանդես գալ երկու կողմերի միջև։
Իրանի այս քաղաքականությունը որքանո՞վ է զսպում Բաքվին, վերջին օրերի զարգացումներն ի՞նչ ցույց տվեցին։
Իրանը նաև խորը գիտակցում է, որ հակամարտող կողմերը, այսինքն՝ թե Հայաստանը և թե Ադրբեջանը լուրջ անվտանգային, ռազմական և տնտեսա-քաղաքական պայմանավորվածություններ ունեն հյուսիսային մյուս հարևան տերություն Ռուսաստանի հետ։ Եվ Իրանը նաև Սիրիայի կոնֆլիկտի հարցով համագործակցում է Ռուսաստանի հետ։
Ուստի, Իրանը կովկասյան տարածաշրջանը դիտում է որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, և հաշվի առնելով, որ Իրանը փորձում է Ռուսաստանի աջակցությամբ միանալ ԵԱՏՄ-ին և այժմ ընթանում է Իրանի մնայուն անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը, հետևաբար, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում Իրանը կրկին փորձում է զսպված քաղաքականություն վարելով՝ նախ ապահովել իր շահերը, ապա ասպարեզը հանձնել Ռուսաստանին՝ իր ազդեցության գոտում խնդիրները կարգավորելու։
Իհարկե, Իրանն այնքան էլ անտարբեր չէ Իսրայելի և Ադրբեջանի կողմից իր սահմանամերձ շրջաններում իրականացվող տեղաշարժերին և բոլոր հնարավորություններով փորձում է Ադրբեջանին նախազգուշացնել Իսրայելի ներկայության մասին իր սահմանների մերձակա շրջաններում։ Հենց այս վերջին սահմանային բախումների ընթացքում դիվանագիտական ջանքերի համատեքստում Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսը նախազգուշացրել է Հայաստանի սահմանների դեմ Ադրբեջանի ոտնձգության վերաբերյալ։
Այնուհետև, սահմանների աշխարհաքաղաքական փոփոխության վերաբերյալ ԻՀՊԿ-ի կողմից Բաքվին ուղղված լուրջ նախազգուշացումից հետո, Իրանը ռազմական ուժ է տեղակայել երկրի հյուսիսարևմտյան սահմաններին։ Ավելի վաղ, Արցախում տեղի ունեցած բախումների ժամանակ նույնպես ԻՀՊԿ-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը նախազգուշացրել էր սահմանների աշխարհաքաղաքականությունը փոխելու կապակցությամբ։ Թեհրանում շարունակում են հատակ ուշադրությամբ հետևել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին: Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ շեշտելով հայ-իրանական միջպետական սահմանի որևէ փոփոխության անընդունելիությունը:
«Իրանի և Հայաստանի սահմանը պետք է մնա առանց փոփոխությունների», – ասել է Իրանի արտգործնախարարը: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը խիստ մտահոգություն է  հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր ռազմական հակամարտության բռնկման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է օժանդակել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծմանը քաղաքական խաղաղ ճանապարհով: Դիվանագիտական ջանքերին զուգահեռ, Իրանը Ադրբեջանի ոտնձգություններին դիմակայելու համար ունի շատ ավելի ուրիշ կոշտ ու փափուկ լծակներ, որոնք ըստ պայմանների և դրության զարգացման, պատշաճ ձևով օգտագործում է Բաքվի և նրա դաշնակիցների դեմ։ «Սաեդ Նյուզ» գործակալության հաղորդման համաձայն՝ ԻՀՊԿ-հաղորդագրությամբ հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային սահմանների խախտումն ու տարածաշրջանում լարվածություն առաջացումը համարում է Իսրայելի նպատակների ուղղությամբ գործողություն և դատապարտելով այդ քայլերը, լրջորեն նախազգուշացնում է դրա հեղինակներին։ Իրանը հայտարարում է, որ տարածաշրջանի սահմանների ցանկացած փոփոխություն Իսլամական Հանրապետության կարմիր գիծն է»։
Այս հայտարարությունից հետո Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Գեներալ Մոհամմեդ Փաքփուրը «Աշուրա»-ի շրջանային շտաբի հրամանատարի հետ միասին այցելել է երկրի հյուսիսարևմտյան սահման։ Իրանի հյուսիս-առևմտյան սահմանագոտում տեղակայված զորքերի ստորաբաժանումներ կատարած այցի շրջանակում նա ասել է. «Երկրի հյուսիսարևմտյան սահմանների անվտանգությունը խաղաղություն է բերել Իրանի մեծ ժողովրդին, և զինված ուժերը  կանգնած են այդ անվտանգությունը պահպանելու համար»։ Գեներալ Մոհամեդ Փաքփուրի հղած ուղերձի բովանդակությունից կարելի է հասկանալ, թե իրանցի բարձրաստիճան հրամանատարը ում է հասցեագրում իր նախազգուշացումը։
ՀՀ-ում Իրանի դեսպանությունը հայտարարեց՝ Իրանը հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի Իրան-Հայաստան սահմանին։ Ի՞նչ զարգացում կարող է լինել, ի՞նչ դիմադրություն։
Կարծում եմ՝ ներկա փուլում ևս բացառվում է, որ գործնական դաշտում Իրանը կոշտ միջոցների դիմի՝ Ադրբեջանի ագրեսիան կանխելու համար։ Դա Իրանի ներկայիս իշխանությունների քաղաքականության դոկտրինայում չի տեղավորվում, նկատի ունենալով նաև որ Իրանը փորձում է բոլոր հարևանների հետ կառուցողական հարաբերություններ ունենալ։ Սակայն նաև պետք է նկատի ունենալ, որ Հայաստանը Իրանի հետ ռազմական և անվտանգության ոլորտներում պայմանագրային դաշնակից չի համարվում և Հայաստանը պաշտոնապես ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է, որոնք ՌԴ համակարգ են համարվում։ Եվ Իրանի միջամտությունը հայ-ադրբեջանական սահմանային բախումներում որևէ կողմի օգտին համարվում է ՀԱՊԿ-ին դեմ ուղղված քայլ։
Համենայնդեպս Իրանի Իսլամական Հանրապետությունը, զգալով Ադրբեջանի կողմից տարածաշրջանում լարվածություն առաջացնելու հետևանքով իր շահերի դեմ ուղղված վտանգը և իսրայելա-ադրբեջանական ռազմական համագործակցության վտանգավոր հետևանքները Իրանի ազգային անվտանվության դեմ, նաև «Զանգեզուր»-ի կեղծ միջանցքի իրագործման վնասները, որը վտանգում է Իրանի  տարածաշրջանային շահերը և սահմանային ու ներքին անվտանգությունը, փորձում է հայ-ադրբեջանական սահմանային վեճերի հարցով զբաղվող տարածաշրջանային բոլոր դերակատար ուժերի հետ դիվանագիտական և անվտանգային կապերը պահպանելով՝ մեղմել լարվածությունը տարածաշրջանում։ Իհարկե՝ չմոռանալով իր ձեռքում պահել փափուկ և կոշտ բոլոր խաղաքարտերը։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: