ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Կառուցողական առաջարկներ Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի ընտրությունների կայացման վերաբերյալ

Ազգային գործիչ Դոկտ․ Ռուբիկ Սարդարյանը <<Հայազդ>> կայքի խմբագրության է տրամադրել իր կառուցողական առաջարկները Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի անկողմնակալ և արդարացի ընտրությունների կայացման վերաբերյալ

Ինչպես Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի կողմից է հայտարարվել, 2022 թվականի նոյեմբերին Թեհրանի հայ համայնքում տեղի կունենա Թեհրանի Հայոց թեմի Պատգամավորական ժողովի 17-րդ նստաշրջանի ընտրությունները, որին կմասնակցեն համայնքի հասարակական և միութենական կառույցների և որոշակիորեն համայնքում, իր միակողմանի կամքը բռնացող խմբակցության հատուկ կոմիտեի կողմից նշանակովի թեկնաածուները և համայնքային անկախ ուժերի ընտրացուցակը։ Նկատի ունենալով անցյալ տարիներում մեր համայնքում տեղի ունեցած միակողմանի և բազում ընտրախախտումներով կայացած Պատգամավորական ժողովի  անառողջ ընտրությունները, որպես համայնքային, հասարակական փորձառու և վաստակավոր ազգային գործիչ Դոկտ․ Ռուբիկ Սարդարյանը <<Հայազդ>> կայքի  խմբագրության է տրամադրել իր կառուցողական առաջարկները Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի անկողմնակալ և արդարացի ընտրությունների կայացման վերաբերյալ, որը ներկայացնում ենք մեր սիրելի համայնքի ուշադրության։ Կանխավ շնորհակալություն ենք հայտնում Դոկտ․ Ռուբիկ Սարդարյանին։

 

1-Մեր համայնքը պետք է ունենա իր ընտրությունների օրենսգիրքը հատկապես Պատգամավորական Ժողովի, Թեմական Խորհրդի և ազգային մյուս ենթակառույցների համար:

2-Մեր ազգային մարմինները անկախ իրենց հատվածային պատկանելիությունից, ընտրությունների ժամանակ պետք է լինեն անկողմնակալ ու ապահովեն ընտրական առողջ մթնոլորտ: Սա առաջին հերթին նորընտիր Պատգամավորական Ժողովի, Թեմական Խորհրդի և ԹՀԹ-ի հոգևոր առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի պարտականությունն է:

3-Պետք է տարբեր միջոցներով մեր համայնքի անդամներին ծանոթացնել Պատգամավորական Ժողովի և Թեմական Խորհրդի գոյության ու գործունեության մասին:

4-Հանդիպումներ պետք է տեղի ունենան ընտրված պատգամավորների և ժողովրդի միջև:

5-Չպետք է վախենալ մեր համայնքի տարբեր հարցերի մասին մեր ժողովրդին տեղեկություններ փոխանցելուց: Միայն տեղեկություններ փոխանցելու միջոցով կարող ենք մեր ժողովրդին մասնակից, ցավակից, պահանջատեր ու թիկունք դարձնել, մեր ազգային գործիչների համար:

6-Կողմերը չպետք է իրենց ընդիմադիր ուժերին ներկայացնեն որպես «Հակառակորդներ» կամ նման որակումներ տալ մրցակից կողմին, դա դժվարացնելու է միասնական աշխատանքը և ինչպես արդեն ականատեսն ենք եղել, որոշ երիտասարդների ու նույնիսկ միության երիտասարդ նախագահի մոտ ձևավորվել է այն միտքը, որ ընդիմադիր ուժը քանդիչ է, աննորմալ է ու զուրկ է ազգային ու մարդկային արժեքներից: Սա վտանգավոր է մեր համայնքի համար: Կուսակցական ու մտահոգիչ ազգայինները պետք է պայքարեն նման ատելության ու մտածելակերպի ձևավորման դեմ:

7-Պետք է մեխանիզմներ գտնել պահպանելու թաղային բնույթի ընտրությունները: Կամ էլ հնարավոր է մտածել վերացնելու ընտրաձևը և քաղաքի մասշտաբով ընտրություններ անցկացնել:

8-Կարելի է օգտագործել ժողորդավարական ընրությունների  փորձը, ճշտենլ  ընտրողների ցուցակները և օգտագործել դա ընտորությունների ժամանակ: Այս ցուցակը ունենալով հնարավոր կլինի կանխել որևէ ընտրակեղծիք:

9-Արդեն ժամանակն է հրաժարվել ավանդական ընտրաձևից և օգտվել ժամանակակից ընրությունների ձևերից, որտեղ օգտագործվում է համակարգիչ և ինտերնետային ցանց: Չենք կարծում այս ուղղությամբ որևէ դժվարություն լինի ու չպիտի վախենալ թափանցիկ ընտրություններից: Այսպիսով ժողովուրդը ավելի շատ կը վստահի իր ազգային ու հասարակական գործիչներին:

10-Պատգամավորների քանակը պետք է լինի ըստ մեր բնակչության թվի: Հույսով ենք հաջորդ շրջանում այս օրենքը կիրառվի:

Դոկտ. Ռուբիկ Սարդարյան


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
թեհրան,իրանահայ-համայնք,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,սմաբկ,հմհֆ,հայ-մշակութային-հասարակական-ֆորում,հայազդ-լրատվական-կայք,աշխարհատեսների-հայկական-կենտրոն,մարո-այվազյան,կարինե-ղուկասյան,սահակ-շահմուրադյան , ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
ՀՄՀՖ-ի, Ս․ ՄԱԲԿ-ի և Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցությունների զարգացման հեռանկարները
Թվականիս դեկտեմբերի 16-ին Սրբ․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնի և Հայ Մշակութային Հասարակական Ֆորումի հյուրն էր Թեհրանի Աշխարհատեսների Հայկական կենտրոնի վարչության ատենապետ՝ Տկն․ Մարո Այվազյանը։
հայ-մշակութային-և-հասարակական-ֆորում,ս․-մարիամ-աստվածածին-բարեգործական-կենտրոն,հմհֆ-ի-ներկայացուցիչներ,հմհֆ-ի-տնօրեն,կարինե-ղուկասյան,հայազդ-կայքի-խմբագիր,հայազդ,սահակ-շահմուրադյան,իրանահայ-թարգմանիչ,մշակութային-և-կրթական-գործիչ,հասարակական-գործիչ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ , ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
ՀՄՀՖ-ի ներկայացուցիչները և իրանահայ թարգմանիչ և հասարակական գործիչ Նորայր Մեհրաբյանը քննարկել են համագործակցության խթանման ուղղություններն ու հնարավորությունները
Հայ Մշակութային և Հասարակական Ֆորումի վարիչ տնօրենի և «Հայազդ» կայքի խմբագրության հրավերով թվականիս դեկտեմբերի 2-ին, Թեհրանի Ս․ Մարիամ Աստվածածին Բարեգործական կենտրոնում կայացավ իրանահայ վաստակավոր թարգմանիչ, հասարակական, մշակութային և կրթական գործիչ Նորայր Մեհրաբյանի հետ հանդիպումը։
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(14) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (14)
ՀԱՄԱՅՆՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԸ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
հայ-մարզամշակութային-րաֆֆի-համալիր,հմմ-րաֆֆի-համալիրի-մշակութային-բաժանմունք,գրքերի-պարսկերեն-թարգմանության-շնորհանդես,պարսկերեն-թարգմանության-հեղինակ,նորայր-մեհրաբյան,հայ-գողգոթան,շուշի,գոմեշ,գրիգորիս-պալաքյան,սերո-խանզադյան,հրանտ-մաթևոսյան,իիհ-ում-հհ-դեսպանության-խորհրդական,սերգեյ-գրգիգորյան,հյուպատոս-արթուր-սարգսյան,անդրանիկ-սիմոնյան,թեհրանի-հայոց-թեմի-թեմական-խորհրդի-ներկայացուցիչնե,մաշղ-հրատարակչության-ներկայացուցիչներ,իրանահայ-մարզամշակութային-միությունների-ներկայացու , ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
ՀՄՄ Րաֆֆի համալիրում կայացել է «Հայ Գողգոթան», «Շուշի» և «Գոմեշ» գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը
Թվականիս նոյեմբերի 16-ին, Հայ մարզամշակութային Րաֆֆի համալիրի Մշակութային բաժանմունքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երեք արժեքավոր գրքերի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը։
կլարա,աբքարի,պատմությունը.,իրանահայ,առաջին,մանրանկարչուհի , Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարի պատմությունը. Իրանահայ առաջին մանրանկարչուհի
Կլարա Աբքարը 73 տարեկան էր, երբ իր տունը վերածեց արվեստանոցի՝ նկարչություն սովորեցնելու համար։ Երկու տարի անց Թեհրանի նախկին թագավորական Սաադ Աբադ պալատում բացվեց նրա աշխատանքների թանգարանը: Նա հայտնի է որպես առաջին իրանցի կին մանրանկարչուհի, սակայն կենդանության օրոք երբեք վաճառքի չի հանել իր ստեղծագործություններից ոչ մեկը:
իրանահայ,համայնքը.,պատմական,ակնարկ,(13) , ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ (13)
Ըստ երկրի սահմանադրության, խորհրդարանի հայ պատգամավորները հանդիսանում են համայնքի լիիրավ ներկայացուցիչները։ Բայց նրանք նաև օրենսդիր մարմինների ներկայացուցիչ են և ոչ թե գործադիր մարմնի , իսկ երկրորդ՝ «ազգային» կանոնադրության մեջ նրանց մասին չկա ոչ մի հոդված։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: