Կառուցողական առաջարկներ Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի ընտրությունների կայացման վերաբերյալ

Ազգային գործիչ Դոկտ․ Ռուբիկ Սարդարյանը <<Հայազդ>> կայքի խմբագրության է տրամադրել իր կառուցողական առաջարկները Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի անկողմնակալ և արդարացի ընտրությունների կայացման վերաբերյալ
Ինչպես Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի կողմից է հայտարարվել, 2022 թվականի նոյեմբերին Թեհրանի հայ համայնքում տեղի կունենա Թեհրանի Հայոց թեմի Պատգամավորական ժողովի 17-րդ նստաշրջանի ընտրությունները, որին կմասնակցեն համայնքի հասարակական և միութենական կառույցների և որոշակիորեն համայնքում, իր միակողմանի կամքը բռնացող խմբակցության հատուկ կոմիտեի կողմից նշանակովի թեկնաածուները և համայնքային անկախ ուժերի ընտրացուցակը։ Նկատի ունենալով անցյալ տարիներում մեր համայնքում տեղի ունեցած միակողմանի և բազում ընտրախախտումներով կայացած Պատգամավորական ժողովի անառողջ ընտրությունները, որպես համայնքային, հասարակական փորձառու և վաստակավոր ազգային գործիչ Դոկտ․ Ռուբիկ Սարդարյանը <<Հայազդ>> կայքի խմբագրության է տրամադրել իր կառուցողական առաջարկները Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի անկողմնակալ և արդարացի ընտրությունների կայացման վերաբերյալ, որը ներկայացնում ենք մեր սիրելի համայնքի ուշադրության։ Կանխավ շնորհակալություն ենք հայտնում Դոկտ․ Ռուբիկ Սարդարյանին։
1-Մեր համայնքը պետք է ունենա իր ընտրությունների օրենսգիրքը հատկապես Պատգամավորական Ժողովի, Թեմական Խորհրդի և ազգային մյուս ենթակառույցների համար:
2-Մեր ազգային մարմինները անկախ իրենց հատվածային պատկանելիությունից, ընտրությունների ժամանակ պետք է լինեն անկողմնակալ ու ապահովեն ընտրական առողջ մթնոլորտ: Սա առաջին հերթին նորընտիր Պատգամավորական Ժողովի, Թեմական Խորհրդի և ԹՀԹ-ի հոգևոր առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի պարտականությունն է:
3-Պետք է տարբեր միջոցներով մեր համայնքի անդամներին ծանոթացնել Պատգամավորական Ժողովի և Թեմական Խորհրդի գոյության ու գործունեության մասին:
4-Հանդիպումներ պետք է տեղի ունենան ընտրված պատգամավորների և ժողովրդի միջև:
5-Չպետք է վախենալ մեր համայնքի տարբեր հարցերի մասին մեր ժողովրդին տեղեկություններ փոխանցելուց: Միայն տեղեկություններ փոխանցելու միջոցով կարող ենք մեր ժողովրդին մասնակից, ցավակից, պահանջատեր ու թիկունք դարձնել, մեր ազգային գործիչների համար:
6-Կողմերը չպետք է իրենց ընդիմադիր ուժերին ներկայացնեն որպես «Հակառակորդներ» կամ նման որակումներ տալ մրցակից կողմին, դա դժվարացնելու է միասնական աշխատանքը և ինչպես արդեն ականատեսն ենք եղել, որոշ երիտասարդների ու նույնիսկ միության երիտասարդ նախագահի մոտ ձևավորվել է այն միտքը, որ ընդիմադիր ուժը քանդիչ է, աննորմալ է ու զուրկ է ազգային ու մարդկային արժեքներից: Սա վտանգավոր է մեր համայնքի համար: Կուսակցական ու մտահոգիչ ազգայինները պետք է պայքարեն նման ատելության ու մտածելակերպի ձևավորման դեմ:
7-Պետք է մեխանիզմներ գտնել պահպանելու թաղային բնույթի ընտրությունները: Կամ էլ հնարավոր է մտածել վերացնելու ընտրաձևը և քաղաքի մասշտաբով ընտրություններ անցկացնել:
8-Կարելի է օգտագործել ժողորդավարական ընրությունների փորձը, ճշտենլ ընտրողների ցուցակները և օգտագործել դա ընտորությունների ժամանակ: Այս ցուցակը ունենալով հնարավոր կլինի կանխել որևէ ընտրակեղծիք:
9-Արդեն ժամանակն է հրաժարվել ավանդական ընտրաձևից և օգտվել ժամանակակից ընրությունների ձևերից, որտեղ օգտագործվում է համակարգիչ և ինտերնետային ցանց: Չենք կարծում այս ուղղությամբ որևէ դժվարություն լինի ու չպիտի վախենալ թափանցիկ ընտրություններից: Այսպիսով ժողովուրդը ավելի շատ կը վստահի իր ազգային ու հասարակական գործիչներին:
10-Պատգամավորների քանակը պետք է լինի ըստ մեր բնակչության թվի: Հույսով ենք հաջորդ շրջանում այս օրենքը կիրառվի:
Դոկտ. Ռուբիկ Սարդարյան
Նմանատիպ Լուրեր





