ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Մեզ համար անչափ գնահատելի է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության եւ հայ-իրանական սահմանի պահպանության հարցում

Հարգարժան պրն․ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի, մենք աշխարհի տարբեր ծերերում բնակվող հայերս անչափ շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սկզբունքային դիրքորոշման համար, որը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը եւ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությանը։

Հարգարժան պրն․ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի, մենք աշխարհի տարբեր ծերերում բնակվող հայերս անչափ շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի սկզբունքային դիրքորոշման համար, որը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը եւ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիությանը։

Իրանը հազարամյակներով եղել է հայ ժողովրդի բարեկամը, որի հետ ունենք ընդհանուր պատմություն, նման մշակույթ եւ բազմաթիվ միանման սովորություններ։ Պարսիկ եւ հայ ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող արյունակցական կապը մեզ բոլորիս հայտնի է դեռ դպրոցական դասագրքերից։

Երբեմնի հզոր Հայաստանը, որը շատ ավելի ընդարձակ սահման է ունեցել եղբայրական Պարսկաստանի հետ ու հաճախ եղել նրա կարեւոր դաշնակիցը տարածաշրջանում, այսօր փոքրացել է տասնամյակներ անգամ թուրք-սելջուկների արշավանքների եւ բազմաթիվ պատերազմների ու ապա նաեւ ցեղասպանության պատճառով։ 1915 թվականի աղետալի եւ կործանարար ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց հենց պանթյուրքիստական գաղափարախոսության եւ ծրագրի պատճառով։ Այդ դաժան ժամանակներից անցել է 100 տարի, սակայն Թուրքիան Ադրբեջանի միջոցով այսօր ցանկանում է շարունակել իր ցեղասպանության քաղաքականությունը եւ գրավել փոքրիկ Սյունիքը, որը ոսկոր է դարձել թուրքական աշխարհի կոկորդում։ Այս ամենի մասին հստակ գիտի եւ գիտակցում է մեր բարեկամ Իրանի ժողովուրդը, քանզի նա եւս մեզ հետ միասին մտահոգված է այս մարտահրավերով։

Մեր խորին համոզմամբ Իրանը տարածաշրջանի այն կարեւորագույն գերտերություններից է, որը ի զորու է խոչընդոտել այս նենգ ծրագրերին, որոնք միտված են Հայաստանը կտրել Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Վստահ ենք, որ Ձեր պետության սկզբունքային դիրքորոշման շնորհիվ է նաեւ, որ այսօրվա պատերազմական գործողությունները դադարեցվել են ու Ադրբեջանը հասկացել է, որ չի ստացվելու խախտել հարեւան պետության տարածքային ամբողջականությունը անպատիժ։

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյան

15․09․2022թ, Վրաստան

mediaanalytic.org


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ևս,14,նահանգ,հետևել,է,կոլորադոյի,օրինակին,և,արգելել,թրամփին,մասնակցելու,ամն,նախագահի,ընտրություններին , ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
ԱՄՆ ևս 14 նահանգ հետևել է Կոլորադոյի օրինակին և արգելել Թրամփին մասնակցելու ԱՄՆ նախագահի ընտրություններին
Նախօրեին հայտնի է դարձել, որ Կոլորադոյի Գերագույն դատարանն արգելել է Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին։
աշխատանքները,նախ,կսկսվեն,հայաստանի,ազատ,առևտրի,համաձայնագրի,ստորագրումը՝,օրեր,իրան-եատմ , «Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
«Աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ»․ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը՝ օրեր անց
Դեկտեմբերի 25-ին կստորագրվի Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ արտոնությունների հետ կապված աշխատանքները նախ կսկսվեն Հայաստանի հետ։ Փոխադարձ առևտրում մաքսատուրքից կազատվեն ՀՀ–ից Իրան արտահանման առաջնային հետաքրություն ներկայացնող ապրանքները։
եթե,ռումբերը,չոչնչացնեն,գազայի,հատվածի,բնակչությանը,սովն,ու,հիվանդությունները,կանեն․,«բժիշկներ,առանց,սահմանների»,կազմակերպություն , Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
Եթե ռումբերը չոչնչացնեն Գազայի հատվածի բնակչությանը, սովն ու հիվանդությունները կանեն․ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպություն
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը», Իսպանիայում հայտարարել է հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն Մարտա Կանյասը։
ամն,ամն-պատժամիջոցներ,ռուսական-ընկերությունների-դեմ-պատժամիջոցներ,bellatrix-energy-limited,covart-energy-limited,sun-ship-management-d,voliton-dmcc , ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները ռուսական չորս ընկերությունների և նավթամթերք տեղափոխող տանկերի նկատմամբ:
ամն-թուրքիա,հարաբերությունները,դժգոհություն,առաջացրել,կողմում,հունական , ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները դժգոհություն են առաջացրել հունական կողմում
Հունաստան-Ամերիկա առաջնորդության խորհրդի գործադիր տնօրեն Էնդի Զեմենդիեսը թուրք-հունական հարաբերություններում նկատվող դրական դինամիկայի ֆոնին բողոք պարունակող նամակ է ուղարկել ԱՄՆ-ի պետքարտուղարություն։
ֆրանսիա,ֆրանսիայի-ազգային-ժողով,սահմանադրական-խորհուրդ,էմանուել-մակրոն,միգրացիայի-մասին-աղմկահարույց-օրենք,ներգաղթի-կանոնները-խստացնելու-մասին-օրինագիծ,ներգաղթի-մասին-օրենսդրության-բարեփոխում , Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Մակրոնը միգրացիայի մասին աղմկահարույց օրենքն ուղարկում է Սահմանադրական խորհուրդ
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից դեկտեմբերի 19-ին ընդունված ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կներկայացվի Սահմանադրական խորհրդի հաստատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: