ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը և Հայաստանը կարևորել են կովկասյան տարածաշրջանի անվտանգությունը և երկու երկրների պատմական սահմանների պահպանումը

Սեպտեմբերի 13-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության շարունակման կապակցությամբ և ասել. «Կովկասյան տարածաշրջանն այս պահին գտնվում է հատուկ պայմաններում, և ցավոք, խաղաղությունն այս տարածաշրջան դեռ չի վերադարձել»։

parstoday.com- Անդրադառնալով տարածաշրջանում Սիոնիստական ​​ռեժիմի ազդեցությանը, ԻԻՀ նախագահը նշել է, որ  այս օկուպանտ ռեժիմի ներկայությունը սպառնալիք է՝ ուղղված  ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ ռեժիմին հյուրընկալող երկրների անվտանգության դեմ:
Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Հարավային Կովկասում նոր պատերազմն անընդունելի է և Իրանն ուշադրությամբ հետևում է տարածաշրջանի զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:
Ներկայացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես կառուցողական և արդյունավետ դեր է խաղացել տարածաշրջանում լարվածության և ճգնաժամերի կարգավորման գործում»:
Նա հավելել է. «Հայաստանը  ճանապարհների ապաշրջափակման հարցում խնդիր չունի, սակայն իր տարածքում միջանցք չի տրամադրի  Բսքվին»:
Իրանի և Հայաստանի ղեկավարների հեռախոսազրույցը կարևոր է, հաշվի առնելով, որ նույն օրը, Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև տեղի ունեցած բախումներևի ժամանակ, Բաքուն գնդակոծել է ՀՀ որոշ քաղաքներ:
Բախումների հետևանքով հայկական կողմն ունի 105 զոհ: Ադրբեջանական կողմը չի հրապարակել զոհերի հստակ թիվը: Այս բախումը, որն ամենաինտեսիվն էր վերջին ամիսների ընթացքում, մտագոհություններ է ռաջացրել Հարավային Կովակսում նոր պատերազմի բռնկման կապակցությամբ:
Նիկոփլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նույն օրը 2:30-ին կողմերի միջև հրադադար է հաստատվել:
Սական Իրանի նախագահի հետ Փաշինյանի հեռախոսզրույցը վկայում է, որ Երևանը ցանկանում է, որպեսզի կովակսյան տաածաշրջանի հավասարումներում դերակատարություն ունենան նաև տարածաշրջանի երկրները, հատկապես՝ Իրանը, որպեսզի հնարավոր լինի կանխել ռազմական գործողությունների կրկնությունը, որոնք այս անգամ տեղի են ունեցել ՀՀ տարածքում:
Ռայիսիի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Բաքուն ցանկանում է Հայաստռանի տարածքով միջանցք ստանալ՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ կապի համար և այդ հարցում վայելում է Թուրքիայի բազմակողմանի աջակցությունը, որն իր հերթին համարվում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև լարվածության սրման հիմնական պատճառներից մեկը:
Միջանցքը, որը Բաքուն անվանում է. «Զանգեզուրի միջանցք», կյանքի կոչվելու դեպքում կտրելու է Իրան-Հայաստան ցամաքային կապը և Բաքվի կողմից որպես ճնշման լծակ է կիրառվելու Երևանի դեմ:
Ըստ վերլուծաբանների՝ Բաքուն փորձում է  Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի  նման ծրագիր է  իրականացնել «Զանգեզուրի» միջանցքի համար:
Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս  դեմ է արտահայտվել իր հյուսիսարևմտյան սահմանների, այդ թվում Հայաստանի հետ սահմանների ցանկացած փոփոխության: 2022 թվականի հուլիսին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել էր. «Իրանը չի ընդունում տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության որևէ փոփոխություն»:
Իրանը նախկինում նույնեպս պաշտոնապես դեմ է արտահայտվել Հայաստանի սահմանների ցանկացած փոփոխության։  Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեի, Թուրքիայի նախագահ  Էրդողանի հետ իր վերջին հանդիպման ժամանակ ասել է. «Եթե Իրան-Հայաստան սահմանը փակելու քաղաքականություն լինի, Թեհրանը դեմ կլինի, քանի որ այս սահմանը հազարամյակների հաղորդակցության ճանապարհ է»։


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
ռուսաստանի,դիրքորոշման,լույսն,ստվերը.,եվրադիտորդների,երկակի,նշանակությունը,եվրադիտորդներ , Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշման լույսն ու ստվերը. եվրադիտորդների երկակի նշանակությունը
Ռուսաստանի դիրքորոշումն այդ առնչությամբ հայտնի է, այն առաքելության տեղակայումից ի վեր բարձրաձայնվել է մի քանի անգամ: Սակայն արդյո՞ք արժե վստահաբար պնդել, որ այն, ինչ բարձրաձայնվում է, արտացոլում է ամբողջական եւ խորքային մոտեցումը: Թե՞ «ժանրի կանոնի» համաձայն դժգոհելով այդ տեղակայումից, իրական քաղաքականության խորքային ռեժիմում Ռուսաստանը այդքան էլ դեմ չէ, որ Եվրամիությունն այդ կերպ հայտնվի Ադրբեջանին զսպելու հարցում պատասխանատվության տակ, ինչը Մոսկվան կարող է դիտարկել Կովկասում իր հանդեպ երկրորդ ճակատի հրահրման կանխարգելիչ գործոն:
պուտինի,ակնարկը,բլինքենի,զանգը , Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Պուտինի ակնարկը եւ Բլինքենի զանգը
Հայտնի է դարձել, որ կայացել է պետքարտուղար Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Ֆիդանը, ինչպես թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում, Բլինքենին առաջարկել է օգտագործել Իսրայելի նկատմամբ ազդեցությունը, հասնել կրակի դադարեցման, որից հետո Իսրայելը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ «երկու պետություն սկզբունքով հարցը կարգավորելու համար»:
ինչո՞ւ,թուրքիայի,արտգործնախարարը,մեկնել,բաքու , Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչո՞ւ էր Թուրքիայի արտգործնախարարը մեկնել Բաքու»
Ինչպե՞ս է Թուրքիան պատկերացնում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
արևմուտք,եվրոպա,եմ,եվրոպայի-միություն,եվրոպայի-սահմաններ,կովկասյան-տարածաշրջան,հայաստան,վրաստան,վրաստանին-եմ-թեկնածուի-կարգավիճակ-շնորհելու-որոշու,հայ-վրացական-հարաբերություններ,ժողովրդավարություն,վրաստանաբնակ-միջազգայնագետ6,գեորգի-թումասյան , Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպայի սահմաններն ավարտվում են Հայաստանում․ միջազգայնագետ
Եթե մինչև վերջերս ժողովրդավարությունը և Եվրոպան ավարտվում էին Վրաստանում, ապա հիմա, Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելով, Արևմուտքը հայտարարում է, որ Եվրոպան ավարտվում է Հայաստանում։
հնդկաստանը,խառնում,քաշմիրի,կոնֆլիկտի,խաղաքարտերը.,ի՞նչ,պետք,իմանալ,հնդկաստան , Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Հնդկաստանը խառնում է Քաշմիրի կոնֆլիկտի խաղաքարտերը. ի՞նչ է պետք իմանալ
Քաշմիրի հակամարտության հիմնական կետերի համառոտ ակնարկը:
կանադայի,հայտարարությունը,չպետք,է,անարձագանք,թողել.,շահան,գանտահարյան , Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադայի հայտարարությունը չպետք է անարձագանք թողել. Շահան Գանտահարյան
Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն աջակցությունը, որ երկրները ցուցաբերել են միմյանց նկատմամբ միջազգային ատյաններում։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: