ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Անհրաժեշտ է դուրս գալ ՀԱՊԿ-ից և կասեցնել ՌԴ-ի հետ այն պայմանագրերը, որոնք խոչընդոտում են ՀՀ ԶՈւ-երի զարգացմանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

-Հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիայի հետ կապված Հայաստանը դիմել է ՄԱԿ ԱԽ, ՀԱՊԿ-ին, ինչպես նաև՝ երկկողմ համաձայնագրով Ռուսաստանին։ Հաշվի առնելով Ռուսաստանի վիճակը՝ Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի պատճառով, ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք։

Երևանը չպետք է որևէ հատուկ ակնկալիք կապի Մոսկվայի հետ. Հայաստանը պետք է օգտագործի ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի գործիքները և ուժեղացնի սեփական պաշտպանունակությունը։ Եթե ​​մենք կարող էինք դա անել 1990-ականներին, ապա հիմա կարող ենք դա անել առավել ևս, մեզ պարզապես քաղաքական կամք է պետք։ Իշխանությունները պետք է հստակ հայեցակարգ ներկայացնեն Հայաստանի պաշտպանության համար՝ օգտագործելով նաև Սփյուռքի ռեսուրսներն ու կադրերը, ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի Դաշնության վրա հիմնված ներկայիս համակարգը, անկեղծ ասած, կենսունակ չէ։

 

-Ուկրաինայից ևս արձագանք եղավ առկա իրավիճակին՝ իհարկե ոչ հասցեական, բայց կողմերին կոչ անել քաղաքական դիվանագիտական ճանապարհով իրավիճակը կարգավորել։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այդ արձագանքի հետ կապված, կարո՞ղ ենք ակնկալել, որ Ուկրաինան 44 օրյա պատերազմից տարբերվող դիրքորոշում կունենա։

-Պաշտոնական Կիևի արձագանքը անկեղծ մտահոգություն է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։ Կիևի հայտարարությունը՝ սահմանները չխախտելու  և վեճերը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու անփոփոխ տրամաբանության մեջ Է. Ուկրաինայի ԱԳՆ-ն իրավացիորեն մատնանշում է Ռուսաստանի Դաշնության միջնորդության սնանկությունը, կարծում եմ՝ բոլորս մեկ անգամ չէ, որ համոզվել ենք, որ Մոսկվան չի կարող լինել անաչառ միջնորդ։

 

– Հայաստանի վարչապետը խորհրդարանում բառացի հայտարարել է «Կան երկրներ, ովքեր պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան նաև երկրներ, ովքեր պատրաստ չեն այն փաստին, որ Հայաստանը զենք գնի այն երկրից, որը պատրաստ է մեզ զենք վաճառել։ Կարող ենք ասել, թե պատրաստ չեն, պատրաստ չեն՝ իրենց գործն է, բայց սա իր հետևից բերում է հետևանքներ՝ այդ թվում անվտանգային։ Սովորաբար զենք գնում են անվտանգային սպառնալիքը կառավարելու համար, բայց լինում են իրավիճակներ, որ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքների առաջացման հետ»… Արդյոք արևմուտքը պատրաստ է Հայաստանին ևս ռազմական օգնություն ցուցաբերել, թե Հայաստանն Ուկրաինայի չափ կարևորություն չունի։ Փաշինյանի ակնարկը Մոսկվայի՞ն էր ուղղված։

-Քանի դեռ Հայաստանը, թեկուզ ֆորմալ առումով, Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն է, զենքի հարցը խնդրահարույց է լինելու։ Պաշտպանական նոր կառույց ստեղծելու համար Երևանին անհրաժեշտ է դուրս գալ ՀԱՊԿ-ից և կասեցնել Ռուսաստանի Դաշնության հետ այն պայմանագրերը, որոնք խոչընդոտում են հայկական զինված ուժերի զարգացմանը։ Պատկերավոր ասած՝ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը խորտակվող Տիտանիկ է, պետք է արագ նավարկել սուզվող նավից, այլապես ձագարը իր հետ կքաշի   բոլորին, ով իր շուրջն է։

 

1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
կարևորում,ենք,միջազգային,հանրության,հայկական,մշակութային,ժառանգության,նկատմամբ,ադրբեջանի,կողմից,իրականացվող,քաղաքականության,փաստագրումը․,ագն,խոսնակ , Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Կարևորում ենք միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության փաստագրումը․ ԱԳՆ խոսնակ
Հայաստանը կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը փաստագրում է հայկական կրոնական և մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը, հայտնել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակը՝ պատասխանելով «Aysor.am»-ի հարցմանը:
հայաստան,ադրբեջան,ամն,վաշինգտոն,հայաստան-ադրբեջան-բանակցություններ,ճնշում-բաքվի-վրա,հարցազրույց,ռիչարդ-կիրակոսյան , Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա. Ռիչարդ Կիրակոսյան
Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, պատժամիջոցը մնում է ԱՄՆ վերջին ծայրահեղ քայլը. 1lurer.am-ի հարցազրույցը՝ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
դինքին,սպանողի,ազատ,արձակումը,անակնկալ,չէր.,հարցազրույց,«ակօս»-ի,հայկական,էջերի,խմբագիր,բագրատ,էստուգյանի,հետ , Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Դինքին սպանողի ազատ արձակումը անակնկալ չէր. հարցազրույց «Ակօս»-ի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուգյանի հետ
Պոլսահայ հայտնի լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատապարտված Օգյուն Սամասթը չորեքշաբթի՝ նոյեմբերի 15-ին, վաղաժամկետ ազատ արձակվեց՝ սեպ խրելով Թուրքիայի հայերի, մասնավորապես՝ Դինք ընտանիքի արնահոսող վերքի մեջ:
ցանկացած,ճանապարհ,որն,անցնում,տարածքով,պետք,է,վերահսկվի,հայաստանի,կողմից.,տոյվո,կլաար , Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։
պահանջում,ենք,որ,լղ,ժողովուրդն,ապահով,վերադարձի,երաշխիքներ,ունենա․,եմ,խոսնակի,բացառիկ,հարցազրույցը , Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Պահանջում ենք, որ ԼՂ ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակի բացառիկ հարցազրույցը
Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: